From Wikipedia, the free encyclopedia
Աթոն, արևային սկավառակ, աստվածություն, Ռայի կամ Ռա Հորախտեի տեսանելի ձևը[1][2]։ XVIII դինաստիայի փարավոն Էխնաթոնը իր կառավարման ժամանակ հռչակել է Աթոնի պաշտամունքը։
Աթոն | |
---|---|
Տեսակ | հին եգիպտական աստվածություն, գերագույն աստված և արևի աստված |
Սեռ | արական |
Aten Վիքիպահեստում |
Աթոն աստծո մասին առաջին տեղեկությունները վերաբերում են XII դինաստիայի ժամանակաշրջանին՝ հին եգիպտական «Սինուհեթի պատմությունը» ստեղծագործության մեջ[3]։ Դրանում մահացած արքան նկարագրվում է իբրև աստված, որը բարձրանում է դեպի երկինք, ապա միավորվում է արևային սկավառակի հետ, և նրա աստվածային մարմինը միաձուլվում է նրա արարչի հետ[4]։ Նմանատիպ ձևով՝ «Աթոնի արծաթ» եզրույթը երբեմն օգտագործվում է լուսինը նշելու համար[5]։ Արևի աստված Աթոնին երկրպագում էին Ամենհոտեպ III-ի կառավարման ժամանակ, երբ նրան պատկերում էին որպես մարդ՝ բազեի գլխով, այնպես, ինչպես Ռային։ Էխնաթոնի (Ամենհոտեպ III-ի ժառանգ) կառավարման տարիներին Աթոնը դարձավ եգիպտացիների պետական կրոնի գլխավոր աստվածը։ Դրանից հետո Ամենհոտեպ IV-ը փոխեց անունը՝ դարձնելով Էխնաթոն, որպեսզի ցույց տա իր սերտ կապը նոր գերագույն աստվածության հետ[3]։
Ի տարբերություն մյուս աստվածների՝ Աթոնը անթրոպոմորֆ (մարդակերպ) չէր[6]։ Նրան պատկերել են ճառագայթներ տարածող արևային սկավառակի տեսքով։ Այդ ճառագայթներն ավարտվում էին ձեռքերի դաստակով[7], որոնք երբեմն ձգում էին կյանքի իմաստ անխը[6]։
Աստծո ամենահայտնի նկարներից մեկը գտնվում է Թութանհամոնի ոսկե գահի հետևի մասում։
Աթոնի պաշտամունքի կենտրոնը եղել է Թեբեն, իսկ ավելի ուշ՝ Ախեթաթոնը[1][8]։
Աթոնի պաշտամունքը մտցվեց Ամենհոտեպ IV-ի կողմից նրա կառավարման հինգերորդ տարում (մ. թ. ա. 1348-1346 թվականներ), և Աթոնի կարգավիճակը բարձրացավ՝ հասնելով գերագույն աստծո կարգավիճակի, բայց դրանից հետո դեռևս շարունակվում էր ավանդական աստվածների պաշտամունքը[9]։ Մյուս աստվածություններին զգալիորեն քիչ ուշադրություն էր դարձվում, որն էլ փոխեց երկրի տնտեսական դրությունը, մանավանդ Ամոնի պաշտամունքային կենտրոն Թեբեում։ Այստեղ Ամոնի անունը մաքրվում էր որմնանկարներից, ինչը զայրացնում էր Ամոնի երբեմնի հզոր քրմերին[6]։
Իր կառավարման հինգերորդ տարում փարավոնը անվանափոխվեց Ամենհոտեպից («Ամոնը գոհ է») Էխնաթոնի («Օգտակար՝ Աթոնի համար»)[10] և սկսեց նոր մայրաքաղաք Ախեթաթոնի շինարարությունը («Աթոնի հորիզոն»), որը դարձավ նաև Աթոնի պաշտամունքի կենտրոնը։ Այստեղ Աթոնին նվիրված էին տաճարներ, որոնք հնէաբանների կողմից անվանվել են Աթոնի մեծ տաճար (Պեր-Աթոն «Աթոնի տուն»)[11] և Աթոնի փոքր տաճար («Թոնի դղյակ»)` փարավոնի անձնական օգտագործման համար[12][13]։ Ամառնյան ճարտարապետության տարբերակիչ առանձնահատկությունը Gem-Pa-Aten-ն («Գտնված Աթոն») էր, հրաժարումը բազմաթիվ սյուներով ամրացված տանիքից, որպեսզի արեգակնային աստվածության հետ շփումը լինի ավելի բաց և ուղղակի։ Դրա հետ մեկտեղ, սրբավայրերով Աթոնի մեծ տաճարը այդպես էլ մինչև վերջ չի կառուցվել[12]։
Աթոնը համատեղում է իր մեջ տղամարդկային և կանացի աստվածությունների գծերը միաժամանակ։ Ինչպես կարծում էին, ստեղծված ամեն ինչ ծագել է աստծուց և միևնույն ժամանակ գոյություն ունի նրա ներսում։ Նրա անունը գրառում էին կարտուշի ներսում, ճիշտ այնպես, ինչպես գրառում էին փարավոնի անունը, ինչը նկատելի չէր այլ աստվածների դեպքում։ «Աթոնի հիմնում» Ռան, Շուն և Աթոնը միավորված են միասնական արարիչ-աստծո կերպարում[4]։
Էխնաթոնի մահից հետո նրա մտցրած պաշտամունքը արգելվեց, և պաշտամունքի գերագույն աստվածություն կրկին դարձավ Ամոնը։ Բայց, հավանաբար, Աթոնի պաշտամունքը միանգամից չի վերացել, Էխնաթոնի գաղափարները աջակցում էին մի շարք մարդիկ ևս մեկ սերնդի ժամանակահատվածում[2]։
Հետազոտողները կարծում են, որ Էխնաթոնի կրոնական բարեփոխումներով առաջացավ առաջին միաստվածությունը[3][14]։
Զիգմունդ Ֆրոյդը իր «Մովսես և միաստվածություն» աշխատության մեջ արտահայտել է այն միտքը, որ Աթոնի պաշտամունքը խորը հետք է թողել հուդայական միաստվածության ձևավորման ու զարգացման վրա և նախորդել է նրա առաջացմանը, քանի որ Հին Կտակարանի մարգարե Մովսեսը, որն ապրել է Հին Եգիպտոսի տարածքում մոտավորապես Էխնաթոնի կառավարման ժամանակ, կարող էր ընդունել տեղի կրոնական պաշտամունքի շատ գաղափարներ (Ադոնայ)[15]։
Մյուսները կարծում են, որ Էխնաթոնը փորձում էր Աթոնի միապաշտամունքը (հենոթեիզմ կամ մոնոլատրիա) ոչ թե այն պատճառով, որ չէր հավատում մյուս աստվածների գոյությանը, այլ այն պատճառով, որ ձեռնպահ էր մնում ցանկացած աստծո երկրպագելուց, բացի Աթոնից[16]։ Էխնաթոնի բարեփոխումները ոչ միայն կրոնական էին, այլև մշակութային, համապարփակ, ստեղծված հենց Էխնաթոնի նախաձեռնությամբ[6]։
Ամառնայի ժամանակաշրջանում Աթոն անունը համարվում էր արքայական տիտղոս (քանի որ նա հանդիսանում էր բոլորի արքան) և գրվում էր կարտուշի վրա։ Գոյություն ուներ այդ տիտղոսի երկու ձև. առաջինում մյուս աստվածների անուններն էին, իսկ երկրորդում ավելի շատ «առանձնահատկություններ» կային, որոնք բնորոշ էին Աթոնին։ Վաղ ձևը եղել է Ռա-Հորախտի անունն էր, որը նշանակում է՝ «նա, ով վայելում է հորիզոնը»։ Շու անունը նույնպես կապ ուներ Աթոնի հետ։ Ուշ ձևը եղել է Ռա անունը. նա, ով ղեկավարում էր երկու հորիզոնները, և նա, ով վայելում է հորիզոնը, նրա անվան մեջ լույսը Աթոնն էր։
Այս երկու տեսությունները համատեղելի են, քանի որ աչքն ունի գնդաձև տեսք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.