From Wikipedia, the free encyclopedia
Նեֆերտիտի (հին եգիպտերեն՝ «գեղեցկուհին եկավ», լրիվ անունը՝ Նեֆեր-Նեֆերու-Ատոն Նեֆերտիտի, հին եգիպտերեն Nfr-nfr.w-Jtn-Nfr.t-jty, «Ատոնի գեղեցկուհիներից ամենագեղեցիկը, գեղեցկուհին եկավ», մոտ մ. թ. ա. 1370, Թեբե - մոտ մ. թ. ա. 1330, Էլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս), հին եգիպտական XVIII հարստության փարավոն Էխնաթոնի (կամ Ամենհոթեփ IV, մոտ մ.թ.ա. 1351—1334 թթ.) գլխավոր կինը (հին եգիպտերեն՝ հեմետ-ուրտ (hmt-wr.t)), որի կառավարման ժամանակաշրջանը նշանավորվել է արմատական կրոնական բարեփոխումներով։
Նեֆերտիտի | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 1370 |
Ծննդավայր | Թեբե |
Մահացել է | մոտ մ. թ. ա. 1330 |
Մահվան վայր | Էլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Հին Եգիպտոս |
Կրոն | Եգիպտական դիցաբանություն |
Մասնագիտություն | իշխող թագուհի |
Ամուսին | Էխնաթոն |
Ծնողներ | հայր՝ Էյե (Եգիպտոսի փարավոն) |
Զբաղեցրած պաշտոններ | թագուհի և Փարավոն |
Երեխաներ | Neferneferuaten Tasherit?, Neferneferure?, Սետեպենրա, Meritaten?, Մակեթաթոն և Անհեսենամոն |
Nefertiti Վիքիպահեստում |
Նեֆերտիտիի ծագումը պարզ չէ։ Ըստ մի կարծիքի Ամենհոթեփ III-ի դուստրն էր և իր ամուսնու խորթ քույրը։ Մի շարք եգիպտաբաններ գտնում են, որ Նեֆերտիտին իր ամուսնու քեռու աղջիկն էր։ Մեկ այլ վարկածով Նեֆերտիտին ուներ օտար ծագում՝ Միտանի պետության թագավոր Թուշրատայի դուստրն էր։
Նեֆերտիտին մոլեռանդորեն աջակցել է ամուսնուն կրոնական բարեփոխման անցկացման և միաստվածության հաստատման գործում։ Նրա հետ երկրպագել է Աթոն աստծուն, որի խորհրդանիշն էր արևի սկավառակը։ Հետևելով ամուսնուն՝ թողել է Թեբե քաղաքը՝ տեղափոխվելով Ախեթաթոն նորակառույց մայրաքաղաքը (ներկայումս՝ Թել-էլ-Ամարն)։
Ամուսնու մահից հետո ապարդյուն փորձել է Աթոնի հավատի բերել նոր փարավոն Թութանհամոնին (որը հավաբար նրա խորթ եղբայրն էր)։
Ամուսնուց ունեցել է 6 դուստր։ Հռչակված էր իր գեղեցկությամբ և հաճախ պատկերվել է ամուսնու հետ՝ երեխաներով շրջապատված։
Նեֆերտիտին մահացել է մոտ մ.թ.ա. 1354 թ., նրա թաղման տեղը հայտնի չէ։
1912 թ. գերմանացի հնագետ Լյուդվիգ Բորխարդտը էլ-Ամարնայում հայտնաբերել է Նեֆերտիտիի ունիկալ կիսանդրին, որը դրանից հետո դարձել է հին եգիպտական մշակույթի գեղեցկության և նրբաճաշակության խորհրդանիշներից մեկը։
1913 թ. տարվել է Գերմանիա և մինչև հիմա պահվում է Բեռլինի եգիպտական թանգարանում։
1933 թվականից Եգիպտոսը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից պաշտոնապես պահանջում է վերադարձնել այնտեղ գտնվող Նեֆերտիտիի կիսանդրին։
Նեֆերտիտիի անունով կա միանգամից երկու աստերոիդ։ Այդ առումով նա մարդկության պատմության մեջ եզակի անձնավորություն է։ Այդ երկու աստերոիդներից մեկի անունը Նեֆերտիտիի անվան անգլերեն գրելաձևով է՝ (3199) Նեֆերտիտի, մյուսը՝ գերմաներեն (1068) Նոֆրետետե։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 268)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.