Ազատախոհություն
From Wikipedia, the free encyclopedia
Ազատախոհություն, գաղափարական հոսանք, որն ընդունում է բնությունը ուսումնասիրելու և կրոնն ազատորեն քննադատելու բանականության իրավունքը։ Ազատախոհությունը կրոնի դեմ պայքարող տեսական մտքի ամենալայն դրսևորումն է, որը ներառում է կրոնական անտարբերությունը և կասկածամտությունը, դեիզմը, պանթեիզմը, հակակղերականությունը և աթեիզմը։ Ազատախոհության բազմաթիվ ձևեր դրսևորվել են ժողովրդական բանահյուսության մեջ, Անանիա Շիրակացու, Մխիթար Հերացու և այլոց բնագիտական հայացքներում, «Սասնա ծռեր» էպոսում, Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակներում, Մխիթար Գոշի Դատաստանագրքում, միջնադարյան պոեզիայում և այլն։ XVIII դ. 2-րդ կեսից ազատախոհությունը տեսականացվում է, դառնում հայացքների որոշակի համակարգ, որտեղ իշխողը դեիզմն էր, իսկ XIX դ. կեսից՝ մարտնչող հակակղերականությունն ու աթեիզմը։