Դեիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Դեիզմ (լատին․՝ deus՝ աստված), փիլիսոփայական ուղղություն, որն ընդունում է Աստծո գոյությունը, նրա կողմից աշխարհի ստեղծումը, բայց չի ընդունում կրոնական դոգմաները և միստիկական երևույթները։
Դեիզմի նպատակն է գիտության և Աստծո գոյության գաղափարների միավորումը, այլ ոչ թե դրանց հակադրումը։
Դեիզմի նշանավոր հետևորդներից են՝ Վոլտերը, Ժան Ժակ Ռուսոն, Թոմաս Ջեֆերսոնը, Ժան Բատիստ Լամարկը, Թոմաս Էդիսոնը, Նապոլեոն Բոնապարտը և այլք։