![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b6/Adolphe_Sax_1860s.jpg/640px-Adolphe_Sax_1860s.jpg&w=640&q=50)
Ադոլֆ Սաքս
From Wikipedia, the free encyclopedia
Ադոլֆ (Անտուան Ժոզեֆ) Սաքս (ֆր.՝ Antoine-Joseph (Adolphe) Sax, նոյեմբերի 6, 1814(1814-11-06)[1][2][3][…], Դինանտ, Նամյուր - փետրվարի 7, 1894(1894-02-07)[4], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), փողային նվագարանների բելգիացի վարպետ։ Սաքսոֆոն ստեղծողը։
Արագ փաստեր Ադոլֆ Սաքս, Ծնվել է ...
Ադոլֆ Սաքս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1814(1814-11-06)[1][2][3][…] |
Ծննդավայր | Դինանտ, Նամյուր |
Մահացել է | փետրվարի 7, 1894(1894-02-07)[4] (79 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | նվագարանների վարպետ, գյուտարար, երաժիշտ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Ծնողներ | հայր՝ Charles-Joseph Sax?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Փակել
Փողային գործիքներ պատրաստել սկսել է հոր՝ Շառլ Ժոզեֆ Սաքսի ղեկավարությամբ։ 1840 թվականին կատարելագործել է կլառնետը և բաս-կլառնետը, 1841 թվականին արույրից պատրաստել նոր գործիք՝ կլառնետի մունդշտուկով, որը սեփական անունով կոչել է սաքսոֆոն։
1842 թվականից ապրել է Փարիզում։ Ստեղծել է սաքսոֆոնի տարատեսակներ, պղնձափողային գործիքների նոր ընտանիքներ՝ սաքսհոռններ և սաքստրոմբներ։ 1857 թվականից դասավանդել է Փարիզի կոնսերվատորիայում։ Հրատարակել է իր իսկ ստեղծած գործիքների ձեռնարկներ։