ֆրանսացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ադոլֆ Այվոն ( ֆր.՝ Adolphe Yvon, փետրվարի 12, 1817, հունվարի 30, 1817[1][2][3] կամ փետրվարի 1, 1817, Eschviller, Մոզել[4] - սեպտեմբերի 11, 1893[5][1][2][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի նկարիչ, հայտնի է Նապոլեոնյան պատերազմների տեսարաններ պատկերող իր կտավներով։
Ադոլֆ Իվոն ֆր.՝ Adolphe Yvon | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1817, հունվարի 30, 1817[1][2][3] կամ փետրվարի 1, 1817 |
Ծննդավայր | Eschviller, Մոզել[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 11, 1893[5][1][2][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, դիմանկարիչ, համալսարանի պրոֆեսոր և նկարչության ուսուցիչ |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Ուսուցիչ | Պոլ Դելարոշ[4] |
Աշակերտներ | Augustin Feyen-Perrin?, Շառլ Լյուսիեն Լեանդր, Ջոն Սինգեր Սարջենթ, Մարսել Ռիեդեր, Adolphe Barnoin? և Camille Barnoin? |
Պարգևներ | |
Զավակներ | Maurice-Adolphe Yvon? |
Adolphe Yvon Վիքիպահեստում |
Այվոնը դասեր է վերցրել Պոլ Դելարոշից, հայտնի է դարձել Երկրորդ կայսրության ժամանակաշրջանում, ինչից հետո ավարտել է իր` դասախոսի գործունեությունը։ Հետագայում Նապոլեոն III-ը հիացել է նրա ճակատամարտերի տեսարաններով։ Այվոնը հայտնի է դարձել Նապոլեոնի կատարած արշավանքների արդյունքում տեղի ունեցած կոտորածները պատկերող տեսարաններով։ Այվոնը 1867 թվականին դարձել է Պատվո լեգեոնի շքանշանակակիր և հաջորդ տարում նկարել է Նապոլեոն III-ի նկարը։ Այվոնը հայտնի է եղել որպես նկարչության առաջատար ուսուցիչ Գեղեցիկ արվեստների դպրոցում։ Նրա աշակերտների շարքերում եղել են նաև ամերիկացիներ, ինչպիսիք են Քրիստին Շյուսելը, Ալֆրեդ Տոմպիսոնը, Վիլյամ Սարտեյնը և Ջուլիան Ալդեն Վեյրը։ Վերջինս 1874 թվականին Այվոնի հետ դասեր է վերցրել բաց երկնքի տակ։ Այվոնը ստեղծել է էսքիզային կոմպոզիցիաներ իր աշակերտների համար, օրինակ «Հուլիոս Կեսարի սպանությունը», որի համար նա ճշտել է մանրամասները. «Կեսարը բռնում է նրա գլուխը և նետում է նրան Պոմպեոսի արձանի առջև և նա սկսում է լողալ արյան մեջ»։ Ամերիկացի կոլեկցիոներ Ալեքսանդր Ստյուրանը 1870 թվականին հանձնարարում է Այվոնին նկարել «Հյուսիսի ու Հարավի հաշտեցումը» նկարը։ Նրա «Նախագահ Կարնոյի նկարը» հայտնվել է Կոլումբոսյան համաշխարհային ցուցահանդեսում 1893 թվականին։ Նրա աշակերտներից է եղել Խոսե Խուլիո դե Սոուզ Պինտուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.