From Wikipedia, the free encyclopedia
Ադերոնկե Ադեոլա (անգլ.՝ Aderonke Adeola, 20-րդ դար, Լագոս, Լագոս, Նիգերիա), նիգերիացի կինոռեժիսոր, արվեստի պատմության մասնագետ, նորաձևության միջոցառումների կազմակերպիչ, սցենարիստ, պրոդյուսեր։ 2019 թվականին կայացած աֆրիկյան միջազգային կինոփառատոնում նրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ է շնորհվել իր նկարահանած «Awani» վավերագրական կինոնկարի համար[1][2][3]։ Այդ աշխատանքի համար նա արժանացել է նաև Impact documentary Awards մրցանակաբաշխության հատուկ մրցանակին[4][5][6]։ Ադերոնկե Ադեոլան, բացի վերոնշյալից, որպես ազատ ժուռնալիստ՝ թղթակցում է The Guardian-ի նիգերիական հրատարակությանը և ThisDay թերթին[7]։
Ադերոնկե Ադեոլա անգլ.՝ Aderonke Adeola | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Ծննդավայր | Լագոս, Լագոս, Նիգերիա |
Կրթություն | Մանչեսթերի համալսարան (2007) |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Մասնագիտացում | կինոպրոդյուսեր, գործարար, արվեստագետ, կինոռեժիսոր, կինոսցենարիստ և սցենարիստ |
IMDb | ID ID 9660765 |
Ադեոլան բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել է՝ ստանալով արվեստի պատմաբանի մասնագիտություն[8]։ Նախքան վավերագրական ֆիլմեր նկարահանելուն անցնելը աշխատել է Stanbic IBTC Holdings ընկերության մարքեթինգի և հաղորդակցությունների բաժնում, այնուհետև դարձել Red Africa TV հեռուստաընկերության պրոդյուսերի ասիստենտ (օգնական)[9][10]։ Այդ վերջին պաշտոնում մասնակցել է «Դեղին արևի կեսը» («Half of a Yellow Sun») վեպի էկրանավորման աշխատանքներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.