Ադել Էկզարկոպուլոս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ադել Էկզարկոպուլոս (ֆր.՝ Adèle Exarchopoulos, նոյեմբերի 22, 1993[1][2], Փարիզ, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի դերասանուհի, որը Կաննի կինոփառատոնին «Լավագույն ֆիլմ» անվանակարգում արժանացել է Ոսկե արմավենու ճյուղ մրցանակի (Աբդելլատիֆ Քեշիշի և Լեա Սեյդուի հետ միասին)։
Ադել Էկզարկոպուլոս | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Adèle Exarchopoulo |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 22, 1993[1][2] (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Փարիզ, Ֆրանսիա[3] |
Քաղաքացիություն՝ | Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Պարգևներ՝ | Ռոմի Շնայդերի պարգև (2014) |
IMDb։ | ID 2650819 |
Էկզարկոպուլոսը մեծացել է Փարիզի 19-րդ թաղամասում՝ «Դե Ֆեթ» հրապարակի մոտ։ Հայրը՝ Դիդիե Էկզարկոպուլոսը, կիթառի ուսուցիչ է, իսկ մայրը՝ Մարինա Նիկը, բուժքույր։ Ադելն ունի երկու փոքր եղբայր։ Պապիկը ծագումով հույն էր[4][5]։ Ծնողներն աղջկա ամաչկոտությունը հաղթահարելու համար ինը տարեկանից ուղարկեցին դերասանական դասընթացների։ 2005 թվականին առաջին անգամ խաղաց «Martha» ֆիլմում, որից հետո այցելության գնաց ծնողներին։ 2006 թվականին նրան նկատեց գործակալը, ում առաջարկով էլ աղջիկն սկսեց խաղալ ֆրանսիական «R.I.S, police scientifique» կինոսերիալում։ Տասներեք տարեկան հասակում գլխավոր դերում հանդես եկավ «Արկղեր[Boxes (film)]»[4] ֆիլմում։ Արտիստուհին նկարահանվել է հետևյալ ֆիլմերում՝ «Թոկից փախածները Տիմպելբախից» (2008), «Շուրջկալ» (2010), «Քավության նոխազ» (2010), «Ժինոյի պատմությունը» (2011), «Սպիտակ քառակուսին» (2011), «Ինքս ինձ հետ» (2012) և «Նախկինում ես մռայլ էի» (2013), այնուհետև նա ունեցավ միջազգային մեծ ճանաչում «Ադելի կյանքը» ֆիլմում, որը նկարահանվել է ֆրանսիացի կինեմատոգրաֆիստների կողմից[6]։ Ֆիլմն արժանացել է Ոսկե արմավենու ճյուղ մրցանակի[7][8]։ Էկզարկոպուլոսը դարձավ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի ամենաերիտասարդ կին հաղթողը[9]։
2016 թվականի փետրվարից Ադելը հանդիպում է ռեփեր Դումի հետ, ով Փարիզի L'Entourage 2Fingz խմբի անդամ է։ Նա ունի որդի՝ Իսմայել Ֆրիմոն, ծնված 2017 թվականի ապրիլին[10]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2005 | ֆ | Մարթա | Martha | Մարթա |
2006 | ս | R.I.S. Գիտական ոստիկանություն[en] | R.I.S, police scientifique | Սառա |
2007 | ֆ | Արկղեր (ֆիլմ)[Boxes (film)] | Boxes | Լիլի |
2008 | ֆ | Թոկից փախածները Տիմնելբախից | Les Enfants de Timpelbatch | Մարիանա |
2010 | ֆ | Շուրջկալ | La Rafle | Աննա Տրաուբ |
2010 | ֆ | Քավության նոխազ[en] | Tête de turc | Նինա |
2011 | ֆ | Ժինոյի պատմությունը[fr] | Chez Gino | Մարիա Ռոմա |
2011 | ֆ | Սպիտակ քառակուսի | Carré blanc | Մարի |
2012 | ֆ | Ինքս ինձ հետ[fr] | Des morceaux de moi | Էրել |
2013 | ֆ | Նախկինում ես մռայլ էի[en] | I Used to Be Darker | Կամիլ |
2013 | ֆ | Ադելի կյանքը | La Vie d'Adèle — chapitre 1 & 2 | Ադել |
2013 | ֆ | Making a Scene | Կին | |
2014 | ֆ | Ով կա այդտեղ[fr] | Qui vive | Ջենի |
2014 | ֆ | Ուղևորություն մոր մոտ[fr] | Voyage vers la mère | Մարի Լուիզա |
2015 | ֆ | Անարխիստները | Les anarchistes | Ժյուդիտ |
2015 | ֆ | Շնչառության կանգ | Apnée | կին |
2016 | ֆ | Ճակատագրի միջամտություն[en] | Éperdument | Աննա Ամարի |
2016 | ֆ | Վերջին դեմքը | The Last Face | Էլեն |
2016 | ֆ | Որբը | Orpheline | Սանդրա |
2017 | ֆ | Ծերություն և հավատարմություն | Le Fidèle | Բիբի |
2017 | ֆ | Rochemort[11] | Анн[12] | |
2018 | ֆ | Սպիտակ ագռավ | The White Crow | Clara Saint |
|-
Награды и номинации[13] | ||||
---|---|---|---|---|
Պարգև | Տարի | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
Critics’ Choice Movie Awards | 2014 | Լավագույն երիտասարդ արտիստուհի | Ադելի կյանքը | հաղթանակ |
Կաննի կինոփառատոն | 2013 | Ոսկե արմավենու ճյուղ | Աֆդելի կյանքը | հաղթանակ |
Central Ohio Film Critics Association | yc|2014 | Լավագույն արտիստուհի | Ադելի կյանքը | հաղթանակ |
Ճեղքում | Ադելի կյանքը | Հաղթանակ | ||
Սեզար | 2014 | Ամենախոստումնալից արտիստոսւհի | Ադելի կյանքը | հաղթանակ |
Իմպերիա | 2014 | Լավագույն դեբյուտ | Ադելի կյանքը | անվանակարգ |
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիա | yc|2013 | Առավել հեռանկարային դերասան | Ադելի կյանքը | հաղթանակ |
Լավագույն արտիստուհի | Ադելի կյանքը | անվանակարգ | ||
Լոնդոնի կինոքննադատների մրցանակ | 2014 | Տարվա արտիստուհի | Ադելի կյանքը | անվանակարգ |
Los Angeles Film Critics Association Awards | 2013 | Լավագույն արտիստուհի | Ադելի կյանքը | հաղթանակ |
Lumiere Awards | 2014 | Լավագույն խոստումնալից արտիստուհի | Ադելի կյանքը | հաղթանակ |
Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ | 2013 | Տարվա հայտնություն | Ադելի կյանքը | հաղթանակ |
National Society of Film Critics Awards | 2013 | Լավագույն արտիստուհի | Ադելի կյանքը | 2-րդ տեղ |
New York Film Critics Circle Awards | 2013 | Լավագույն արտիստուհի | Ադելի կյանքը | 3-րդ տեղ |
Online Film Critics Society Awards | 2014 | Լավագույն արտիստուհի | Ադելի կյանքը | անվանակարգ |
San Diego Film Critics Society Awards | 2013 | Լավագույն արտիստուհի | Ադելի կյանքը | անվանակարգ |
San Francisco Film Critics Circle | 2013 | Լավագույն արտիստուհի | Ադելի կյանքը | անվանակարգ |
Santa Barbara International Film Festival | 2014 | Virtuoso Award | Ադելի կյանքը | հաղթանակ |
Սպուտնիկ | 2014 | Լավագույն դերակատար | Ադելի կյանքը | անվանակարգ |
Washington DC Area Film Critics Association Awards | 2013 | Best Youth Performance | Ադելի կյանքը | անվանակարգ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.