![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/52/Turkey_location_map.svg/langhy-640px-Turkey_location_map.svg.png&w=640&q=50)
Ադամակերտ
From Wikipedia, the free encyclopedia
Ադամակերտը (այժմ՝ Բաշքալե, թուրքերեն՝ Başkale, քրդ.՝ Elbak) քաղաք է ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում, Վանի մարզում, Վանա լճից 78-80 կմ հարավ-արևելք, Տիգրիսի ձախակողմյան վտակ Մեծ Զավ (Զաբ) գետի վերին հոսանքում, ընդարձակ սարավանդի արևմտյան մասում, ծովի մակարդակից 2250 մ. բարձրության վրա։ Պատմագրության մեջ հիշատակվում է որպես ավան, գյուղաքաղաք և քաղաք։ Կլիման բարենպաստ է, հողն արգավանդ։ Նրա միջով է հոսում Մեծ Զավը։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Ադամակերտ / Բաշքալե | ||
թուրքերեն՝ Başkale | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | ՎանՎան | |
Գավառ | Աղբակի գավառ | |
Համայնք | Վանի մարզ[1] | |
Այլ անվանումներ | Ադամակերտ, Հադամակերտ | |
Մակերես | 2727 քառակուսի մետր | |
ԲԾՄ | 2320 մետր | |
Բնակչություն | 52 544 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 65600 | |
Ավտոմոբիլային կոդ | 65 | |
Պաշտոնական կայք | baskale.gov.tr | |
|
Փակել