Ադամ Լամբերտ
From Wikipedia, the free encyclopedia
Ադամ Միտչել Լամբերտ (անգլ.՝ Adam Mitchel Lambert, հունվարի 29, 1982(1982-01-29)[3][4], Ինդիանապոլիս, ԱՄՆ[5]), ազգությամբ հրեա ամերիկացի երաժիշտ, երգիչ, երգահան, դերասան և պրոդյուսեր։ Ծնվել է Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում, մեծացել է Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում։ Հայտնի է դարձել 2009 թվականին American Idol հեռուստանախագծում երկրորդ տեղն զբաղեցնելուց հետո[6]։ 2009 թվականին Լամբերտը թողարկել է իր առաջին՝ For Your Entertainment ձայնասկավառակը[7], որը Billboard 200-ում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Ձայնասկավառակը թողարկելուց հետո մեկնել է համաշխարհային շրջագայության՝ դառնալով American Idol-ի միակ մասնակիցը, ով դա արել է շոուի ավարտից անմիջապես հետո։ 2012 թվականին թողարկել է երկրորդ՝ Trespassing ձայնասկավառակը, որը Billboard 200-ում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 2011 թվականից հանդես է գալիս Քուին ռոք խմբի հետ՝ որպես մենակատար։
Ադամ Լամբերտ | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Adam Mitchel Lambert[1][2] |
Ծնվել է | հունվարի 29, 1982(1982-01-29)[3][4] (42 տարեկան) Ինդիանապոլիս, ԱՄՆ[5] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, փոփ ռոք, դենս փոփ, սինթիփոփ և էլեկտրոնային երաժշտություն |
Մասնագիտություն | դերասան, հեղինակ-կատարող, երգիչ, թատրոնի դերասան, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | 19 Recordings, RCA Records և Warner Music Group |
Կրթություն | Mt. Carmel High School? և Կալիֆոռնիայի Ֆուլերտոն համալսարան |
Անդամակցություն | Queen + Adam Lambert? |
Կայք | adamlambert.net adamlambert.net adamofficial.com |
Ստորագրություն | |
Adam Lambert Վիքիպահեստում |
Կրելով տարբեր արտիստների և ժանրերի ազդեցությունը՝ նա հայտնի է իր վառ թատերական ոճով և տեխնիկապես մշակված մի քանի օկտավայի հասնող տենոր[8] ձայնով։ Նա ստացել է մի շարք մրցանակներ՝ այդ թվում Գրեմի նոմինացիա 2011 թվականին և Honorary GLAAD Media Award 2013 թվականին։
2012 թվականի ապրիլի 12-ի դրությամբ նրա առաջին ձայնասկավառակը վաճառել է երկու միլիոն օրինակ ամբողջ աշխարհում և 4.2 միլիոն սինգլ 2011 թվականի դրությամբ։