ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ադամ Բոլդուին (անգլ.՝ Adam Baldwin, փետրվարի 27, 1962[1], Winnetka, New Trier Township, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկյան դերասան, որն առավել հայտնի է «Միամետաղ զրահ» ֆիլմում խաղացած շարքային Զվերյուգայի, «Իմ թիկնապահը» ֆիլմում Ռիքի Լինդերմանի, ինչպես նաև հեռուստասերիալներում՝ «Գաղտնի նյութեր»՝ Նոուլ Ռոռերի, «Հրեշտակը»՝ Մարկուս Համիլթոնի, «Լուսատտիկ» Ջեյն Քոբբի և «Չակ» Ջոն Քեյսի դերերով։
Ադամ Բոլդուին անգլ.՝ Adam Baldwin | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Winnetka, New Trier Township, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Կրթություն | New Trier High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հնչյունավորող, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Բոլդուին եղբայրների հետ ազգակցական կապ չունի։
Ծնվել է 1962 թվականին Իլինոյս շրջանի Ուինետկա քաղաքում։ Հաճախել է New Trier Township High School դպրոցը[2]։
2002 թվականից մինչև 2003 թվականը Ադամ Բոլդուինը նկարահանվել է Ջոս Ուիդոնի «Լուսատտիկ» գիտաֆանտաստիկ սերիալում վարձկան զինվոր Ջեյն Կոբբի դերում։ «Ջեյնբուրգ» էպիզոդում որպես դեկորացիա ստեղծվել է Բոլդուինի հերոսի տեսքով մարմարե արձան, որի գլուխը նկարահանումներից հետո նա վերցրել է որպես հիշատակ։
2012 թվականին դերասանը հայտնվել է« Կասլ» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում՝ այդպիսով վերամիավորվելով «Լուսատտիկ» ֆիլմի գործընկեր Նեյթան Ֆիլլիոնի հետ։ Բոլդուինը ժամանակավորապես խաղացել է իր զուգընկերոջ` Նյու Յորքի ոստիկանության հետախույզ Իթան Սլոթերի դերը[3]։
Ամուսնացած է Էմի Ջուլիուսի հետ։ Զույգն ունի երեք երեխա՝ դստրերը՝ Ջեսելը և Զոին և որդին՝ Դեվլին Շեպարդը[4]։
1980 թվականից եղել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ[5], սակայն Դավիթ Գորովիցի «The Radical Son» գիրքը ընփերցելուց հետո, փոխել է իր դիրքորոշումը։ Դրանից հետո Բոլդուինը իրեն անվանում էր «ազատական-պահպանողական»[6]։
Որոշ ժամանակ գրել է հոդվածներ «The Huffington Post» ազատական կայքի համար[7]։
Այս առիթով Ադամ Բոլդուինը և դերասան Նիք Սարսին փոքրիկ կոնֆլիկտի մեջ են մտել Թիմ Պիկոկ անունով ԼԳԲՏ ակտիվիստի հետ(անգլ.՝ Tim Peacock)[10]:
2018 թվականին Մարջորի Սթոունման Դուգլաս ավագ դպրոցում հրաձգությունից հետո` Բոլդուինը հայտարարել է դպրոցներում զինված թիկնապահներ մտցնելու անհրաժեշտության մասին[11]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1980 | Իմ թիկնապահը | My Bodyguard | Ռիքի Լինդերման |
1980 | Սովորական մարդիկ | Ordinary People | Սթիլմեն |
1983 | Վաշինգտոնյան տաքսի | D.C. Cab | Ալբերտ Հոքենբերի |
1984 | Անվախը | Reckless | Ռենդի Դենիելս |
1985 | Թունավոր բաղեղ | Poison Ivy | Հայկ Դիմիկ |
1986 | 3:15 | 3.15 | Ջեֆֆ Հաննա |
1987 | Միամետաղ զրահ | Full Metal Jacket | շարքային Զվերյուգա |
1988 | Շոկոլադե պատերազմ | The Chocolate War | Բիլ Քարթեր |
1988 | Քոեն և Թեյթ | Cohen and Tate | Թեյթ |
1989 | Մոտ ազգական | Next of Kin | Ջոի Ռոզալինի |
1990 | Գիշատիչ 2 | Predator 2 | գործակալ Գարբեր |
1991 | Մեղք՝ կասկածանքով | Guilty by Suspicion | № 1 ՀԴԲ գործակալի |
1992 | Գովազդ ռադիոյով | Radio Flyer | թագավոր |
1992 | Կործանարար սեր | Deadbolt | Ալիկ Դենզ |
1993 | Դառը արդյունք | Bitter Harvest | Բոբի |
1995 | Փոխզիջում | Trade Off | Թոմաս Հյուջիս |
1996 | Անկախության օրը | Independence Day | Մայոր Միթչել |
1996 | Դեպի ծուխը քայլողը | Smoke Jumpers | Դոն Մաքքեյ |
1998 | Հնարավորության սահմանում | The Outer Limits | մայոր Ջեյմս Բոուեն |
2000 | Հայրենասերը | The Patriot | կապիտան Ուիլքինս |
2000-2005 | Ջեքի Չանի արկածները | Jackie Chan Adventures | Ֆին |
2001-2002 | Գաղտնի նյութեր | The X-Files | Նոուլ Ռոռեր |
2002-2003 | Լուսատտիկ | Firefly | Ջեյն Քոբ |
2003 | Գիտակցության հսկողություն | Control Factor | Լանս Բիշոպ |
2003 | Ծովային ոստիկանություն։ Հատուկ ստորաբաժանում | NCIS: Naval Criminal Investigative Service | հրամանատար Մայքլ Ռեյներ |
2004 | Աստղային դարպասներ։ ԱԳ-1 | Stargate SG-1 | գնդապետ Դեյվիդ Դիքսոն |
2005 | Պոսեյդոնի արկածները | The Poseidon Adventure | Մայք Ռոուգոու |
2005 | Ոսկորներ | Bones | Հատուկ գործակալ Ջեյմի Քենթոն |
2006-2007 | Արշալույս | Day Break | Չադ Շելթոն |
2007-2011 | Չակ | Chuck | Ջոն Քեյսի |
2008 | Գասպել Հիլլ | Gospel Hill | Կարլ Հերրոդ |
2010 | DC Universe Online | DC Universe Online | Սուպերմեն |
2012-2015 | Կասլ | Castle | դետեկտիվ Իթան Սլոութեր |
2012 | Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում | Law & Order: Special Victims Unit | կապիտան Սթիվեն Հարիս |
2014-2017 | Վերջին նավը | The Last Ship | Մայք Սլեթերի, կապիտանի օգնական |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.