![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a8/Decree_recognising_Abkhazian_independence.png/640px-Decree_recognising_Abkhazian_independence.png&w=640&q=50)
Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչում
From Wikipedia, the free encyclopedia
Աբխազիան և Հարավային Օսիան դե ֆակտո անկախ պետություններ են։ Երկու պետությունները պահանջում են միջազգային ճանաչում իբրև միապետ պետություններ անկախ Վրաստանից որ համարում է Աբխազիան և Հարավային Օսիա իբրև դե յուրե վրացական հող որ գրավված է[1]։ 2008 թ. օգոստոսի 26-ին իրենց պաշտոնապես ճանաչեց Ռուսաստանի Դաշնությունը, նշելով Վրաստանի հարձակումը Հարավային Օսիայի վրա և Կոսովոյի նախադեպը։ Այժմ, չորս ՄԱԿ-ի անդամներ՝ Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն ճանաչում են Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ, իսկ Վանուատուն միայն Աբխազիային։ Նրանք նաև ճանաչվել են Մերձդնեստրից և Արցախից, որոնք չեն ճանաչվել ոչ մի ՄԱԿ-ի անդամից։ Այս երկրներից բացի աշխարհի բոլոր երկրները չեն ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունները և համարում են այդ տարածքները լիիշխան Վրաստանի մաս։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a8/Decree_recognising_Abkhazian_independence.png/640px-Decree_recognising_Abkhazian_independence.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fa/Decree_recognising_South_Ossetia_independence.png/640px-Decree_recognising_South_Ossetia_independence.png)