Դմիտրի Մեդվեդև
From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդև (ռուս.՝ Дмитрий Анатольевич Медведев, սեպտեմբերի 14, 1965(1965-09-14)[2][3][4][…], Լենինգրադ, ԽՍՀՄ[5]), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 2012 թվականի մայիսի 8-ից մինչ 2020 թվականի հունվարի 15-ը եղել է Ռուսաստանի դաշնության կառավարության ղեկավարը[19][20][21]։ 2020 թվականի հունվարի 15-ին ՌԴ կառավարությունը՝ վարչապետ Մեդվեդևի գլխավորությամբ, հրաժարական է տվել[22]։
Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդև ռուս.՝ Дмитрий Анатольевич Медведев | |
Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Ժիրինովսկու հրաժեշտի արարողության ժամանակ 2022 թվականի ապրիլի 8-ին | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան[1] և ԽՄԿԿ[1] |
---|---|
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1987) |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների թեկնածու[1] |
Մասնագիտություն՝ | իրավաբան, քաղաքական գործիչ և գործարար |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 14, 1965(1965-09-14)[2][3][4][…] (58 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ԽՍՀՄ[5] |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Հայր | Anatoly Medvedev? |
Մայր | Yulia Medvedeva? |
Ամուսին | Սվետլանա Մեդվեդևա |
Զավակներ | Իլյա Մեդվեդև |
Կայք՝ | da-medvedev.ru |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
2008 թվականի մայիսի 7-ից մինչև 2012 թվականի մայիսի 7-ը եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ 2012 թվականի մայիսի 26-ից «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահն է։ 2000-2001, 2002-2008 թվականներին եղել է «Գազպրոմ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը։ 2005 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2008 թվականի մայիսի 7-ը եղել է Ռուասատանի դաշնության կառավարության առաջին փոխվարչապետը, գերակա նշանակություն ունեցող ազգային ծրագրերի պատասխանատուն։
Դմիտրի Մեդվեդևը, ում համարել են առավել լիբերալ, քան Վլադիմիր Պուտինին, նախագահի պաշտոնում իր առջև գերակա խնդիր է դրել մոդեռնիզացիայի ծրագիրը՝ ուղղված Ռուսաստանի տնտեսությանը և հասարակությանը, երկրի՝ նավթից և գազից ունեցած կախվածության թուլացմանը։ Մեդվեդևի նախագահության ժամանակ Ռուսաստանը հաղթանակ է տարել Հարավային Օսեթիայի հետ զինված պայքարում, ինչպես նաև հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ Նա հանդիսացել է ՌԴ իրավապահ մարմինների բարեփոխումների նախաձեռնողը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքար է սկսել։