ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (անգլ.՝ United States Agency for International Development, USAID), Միացյալ Նահանգների դաշնային կառավարության գործակալություն, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնության համակարգման համար։ ԱՄՆ ՄԶԳ-ն օգնության ձեռք է մեկնում արտերկրի ժողովուրդներին, ովքեր պայքարում են ավելի լավ կյանքի, աղետից վերականգնվելու և ապրելու ազատ և ժողովրդավարական երկրում[5]։ ԱՄՆ ՄԶԳ-ն նպատակները ներառում են ողջ աշխարհով ԱՄՆ արտաքին քաղաքականության համապատասխան տնտեսական և հումանիտար օգնություն իրականացնել[6]։ Այն գործում է Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, մասնավորապես Հայաստանում։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն | |
---|---|
Տեսակ | ԱՄՆ-ի կառավարության անկախ գործակալություն և կորպորացիա |
Հիմնադրված է | նոյեմբերի 3, 1961 |
Հիմնադիր | JFK |
Վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տնօրեն | Սամանտա Փաուեր[2] |
Դուստր ընկերություններ | Միացյալ Նահանգների օտարերկրյա աղետների օժանդակություն[3], Գլխավոր տեսուչի գրասենյակ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն, Office of Women in Development?, USAID Bureau for Africa? և Development Credit Authority? |
Կայք | usaid.gov(անգլ.) |
Մասնակից է | Digital Public Goods Alliance?[4] |
United States Agency for International Development Վիքիպահեստում |
1961 թ. նախագահ Ջոն Քենեդին ստեղծեց USAID, որպեսզի կոնգրեսի Օտարերկրյա օգնության ակտով նախատեսված երկրներում զարգացման աջակցությունն իրականացվի[7]։