Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

From Wikiquote, the free quote compendium

Remove ads

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե (գերմ.՝ Johann Wolfgang von Goethe, օգոստոսի 28, 1749մարտի 22, 1832), գերմանացի գրող։

Քաղվածքներ

  • Ինչ չեմ հասկանում, նրան չեմ տիրապետում[1]։
  • Իմանալը քիչ է, հարկավոր է նաև կիրառել։ Ցանկանալը քիչ է, հարկավոր է նաև գործել[1]։
  • Արդեն կարդացած գրքի կրկնակի ընթերցումը կրթվածության ամենահուսալի փորձաքարն է[2]։
  • Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է[3]։
  • Ոչ ոք չգիտի՝ ինչ ուժի տեր է, մինչև ուժը չփորձի[1]։
  • Միշտ կարելի է գտնել ժամանակ, եթե այն լավ օգտագործես[4]։
  • Եթե կամենում եք ուրիշների հետ հաշտ ու համերաշխ ապրել և նրանց հարգանքը վայելել, ինքներդ էլ պարտավոր եք նրանց հարգել[4]։
  • Ոչ ոք չի կարող ուրիշներին մեղադրել, քանի դեռ չի սովորել իր սեփական արարքները դատապարտել[4]։
  • Վախկոտը սպառնում է, երբ անվտանգության մեջ է[5]։
  • Վարքագիծը հայելի է, որի մեջ յուրաքանչյուրն իր դեմքն է ցույց տալիս[5]։
  • Նա իրավունք ունի կյանքի, ով ամեն օր այն կյանքով կնվաճի[5]։
  • Փորձիր պարտքդ կատարել և դու կիմանաս թե ինչի՞ ես ընդունակ[5]։
  • Հավատա կյանքին։ Կյանքը քեզ կսովորեցնի բոլոր իմաստուններից ու բոլոր գրքերից ավելի լավ[6]։
  • Իմաստությունը լոկ ճշմարտության մեջ է[7]։
  • Ամենաիմաստուն մարդը նա է, ում ամենից շատ վրդովում է ժամանակի կորուստը[7]։
  • Ճաշակը զարգանում է ոչ թե միջակ, այլ ամենակատարյալ նմուշների հիման վրա[8]։
  • Գեղանկարչությունն արվեստներից ամենամատչելին ու պատշաճն է[8]։
  • Ինչ չի գրավում՝ մեռած է[8]։
  • Կարգ ու կանոնը տխրահռչակ արդարությունից ավելի կարևոր է[9]։
  • Մարդը միայն մարդկանց մեջ կարող է ճանաչել իրեն[10]։
  • Մարդը ինքն իրեն ճանաչում է միայն այն չափով, ինչ չափով նա ճանաչում է աշխարհը[10]։
  • Ով իր մասին մեծ կարծիք չունի, նա ավելի լավն է, քան ինքը կարծում է[10]։
  • Չնայած իրենց բոլոր թերություններին, մարդիկ ամենից շատ արժանի են սիրո[10]։
  • Սարսափելի է նա, ով արդեն կորցնելու բան չունի[10]։
  • Մարդուն հատուկ է վատաբանել այն, ինչին ինքն անընդունակ է[10]։
  • Ոչ ոք չի կարող դատել ուրիշներին, քանի դեռ չի սովորել դատել իրեն[11]։
  • Ցանկացած վիճակ գեղեցիկ է, եթե այն բնական է[12]։
  • Գեղեցկությունն ամենուր հույժ ցանկալի հյուր է[12]։
  • Երբ իրը դառնում է օգտակար, դադարում է գեղեցիկ լինելուց[12]։

Ֆաուստ

  • ...ո՞վ ես, ի վերջո։
    -Մասնիկն եմ այն ուժի, որ հավիտյան տենչում չարիք, բայց բարիք է գործում միայն։
Remove ads

Անաղբյուր քաղվածքներ

  • Երիտասարդներն ավելի շատ սիրում են խրախուսվել, քան կրթվել։
  • Ով երկար է խորհում, ոչ միշտ է լավագույն լուծումը գտնում։
  • Օտար երկիրը հայրենիք չի դառնա։
  • Երախտամոռությունը թուլության ծնունդ է։ Մեծահոգի մարդիկ երբեք երախտամոռ չեն լինում։
  • Առաջին և վերջին պահանջը հանճարից՝ դա ճշմարտությունն է։
  • Տաղանդը ձևավորվում է լռության մեջ, բնավորությունը՝ բուռն, անհանգիստ միջավայրում։
  • Չկա այնպիսի հիմարություն, որը հնարավոր չլինի ուղղել խելքի շնորհիվ, և չկա այնպիսի իմաստնություն, որը հնարավոր չլինի փչացնել հիմարության միջոցով։
  • Ես ստեղծված չեմ այս աշխարհի համար, որտեղ բավական է ոտքդ տնից դուրս գցես ու ընկնում ես աղբի մեջ։
  • Գիտելիքն անսահմանափակ է, այն միանշանակ հավատի հակադրությունն է։
  • Մարդու վարքագիծն այն հայելին է, որտեղ երևում է նրա բնավորությունը։
  • Խելացի մարդը նա չէ, ով շատ բան գիտի, այն նա, ով լավ է ճանաչում ինքն իրեն։
  • Այն, ինչ ձեզ համար անհասկանալի է, չի պատկանում ձեզ։
  • Կյանքի նպատակը հենց ապրելն է։
  • Գողերից ամենավտանգավորը տխմարներն են։ Նրանք մեզանից խլում են մեր ժամանակն ու տրամադրությունը։
  • Երջանիկ մարդը չի հավատում հրաշքների։
  • Ոչինչ չես կորցրել, եթե չես կորցրել ամեն ինչ։
  • Հոգին դժբախտությունը կարող է թաքցնել, սակայն գաղտնի երջանկությանը նա չի դիմանա։
Remove ads

Աղբյուրներ

  1. 1 2 3 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 124.
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 132.
  3. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 312.
  4. 1 2 3 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 97.
  5. 1 2 3 4 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 98.
  6. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 128.
  7. 1 2 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 276.
  8. 1 2 3 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 118. ISBN 99930-2-263-2.
  9. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 161. ISBN 99930-2-263-2.
  10. 1 2 3 4 5 6 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 261։
  11. Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 262։
  12. 1 2 3 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 88։
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads