Արդարության արձաններից
Արդարություն , արդար լինելը, անմեղություն[1] ։
Պլատոն
Արդարությունն այն է, երբ յուրաքանչյուր ոք (խումբ) անվերապահ կերպով ենթարկվում է իր բնությունից բխող հետևանքներին, օրինակ, ստրուկները կատարում են լոկ այն, ինչ ստրուկներին է վայել[2] ։
Պլատոն
Ազնիվ մարդը չի գնում հարմարության, վախենում է արդար ապրելու երջանկությունը կորցնելուց[3] ։
Սիլվա Կապուտիկյան
«Լավ», ասացի, թևից կտկտացնելով. «պարտականության կանչը։ Ինչպես մի դատավոր ասաց մյուսին. արդար եղիր, և եթե չես կարող արդար լինել՝ կամայական եղիր։»
Վիլյամ Ս. Բարոզ , «Մերկ Ճաշ» , էջ 6
Տես այսքան արդար լույսն էլ անարդար բաներ է անում, Որ մարդիկ ուժեղ լույսից են ավա՜ղ հաճախ կուրանում[4] ։
Վարդան Այգեկցի
Ամեն մեկին իրենը տալ՝ կնշանակեր՝ արդարություն ցանկանալ և քաոսի հասնել։
Ֆրիդրիխ Նիցշե
Իսկապես արդարացի մարդիկ ընծաներ չվերցնող են. նրանք ամեն ինչ հետ են վերադարձնում։ Այդ պատճառով սիրահարների համար նրանք զարհուրանք են։
Ֆրիդրիխ Նիցշե
Այս սահմանադրական թագավորներին տվել են առաքինությունը. այդ պահից նրանք այլևս չեն կարողանում «անարդարացիություն գործել»,- բայց ախր դրա համար նրանցից նաև վերցրել են իշխանությունը։
Ֆրիդրիխ Նիցշե
Զայրույթն ամենուրեք անպատեհ է, իսկ ամենից շատ՝ արդար գործի մեջ, որովհետև մթագնում ու պղտորում է այն։
Նիկոլայ Գոգոլ
↑ Ա․ Ս․ Ղարիբյան (1969). Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան . հատոր Ա . Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. էջեր 213.
1 2 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն . Զանգակ-97 հրատարակչություն. էջ 152. ISBN 99930-2-263-2 .
↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան . Զանգակ-97 հրատարակչություն. էջ 30. ISBN 99930-2-276-4 .
↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան . Զանգակ-97 հրատարակչություն. էջ 115. ISBN 99930-2-276-4 .
Վիքիպեդիա
Վիքիդարանի լոգոն
Վիքիպահեստի լոգոն