Հաղարծինի բնությունը
Բնություն , երկրագնդի վրա գոյություն ունեցող այն ամենը, որ չի ստեղծված մարդու ձեռքով, բնական իրերի և երևույթների ամբողջությունը երկրի վրա[1] ։
Բնությունը հավիտենական մտածումի արտահայտությունն է ժամանակի մեջ[2] ։
Դավիթ Անհաղթ
Ծառի տերևներ... Հավաքեցեք հարյուր հազար տերևներ միևնույն ծառից և կհամոզվեք, որ ոչ մեկը չի նույնանա մյուսի հետ։
Այս է բնության հնչեղությունը։
Ահա սյունը... եթե այն պատրաստեք անսահման ճշտությամբ, կարկինի ամենաճիշտ պտույտով, նա անպայման անկյանք կթվա։
Արվեստագետը պետք է կարողանա սովորել բնության օրենքները ։ Արվեստագետը պետք է հավատա ինքն իրեն և խորհրդակցի միմիայն ամենաճիշտ ուսուցչի ՝ բնության հետ[3] ։
Օգյուստ Ռենուար
Ֆիզիկան ուրիշ ոչ մի լեզվի չի կարելի թարգմանել. եթե դուք ցանկանում եք ճանաչել բնությունը, գնահատել նրա գեղեցկությունը , ապա պետք է հասկանաք այն լեզուն, որով բնությունը խոսում է[4] ։
Ռիչարդ Ֆայնմեն
Բնության մեջ ոչինչ չի մեռնում, ոչինչ չի ծնվում, այլ ամեն ինչ փոփոխվում է[5] ։
Անտուան Լավուազիե
Շատ մարդիկ կպնդեն թե սահմանական պայմանները ֆիզիկայի մաս չեն կազմում, բայց պատկանում են բնազանցության կամ կրոնին։ Նրանք կպնդեն թե բնությունը ամենայն ազատություն ուներ՝ աշխարհը սկսելու ոնց որ կկամենար։ Դա կարող է ճիշտ լինի, բայց նա նաև կարող էր դրան պատճառել, որ մի բոլորովին անկանոն ու պատահական ձևով զարգանա։ Բայց բոլոր ապացույցն այն է, որ նա զարգանում է մի կանոնավոր ձևով և որոշ օրենքների համաձայն։ Դրա համար խոհեմ կթվար ենթադրել թե սահմանական պայմաններն էլ են օրենքներով կառավարվում։
Ստիվեն Հոկինգ , «Աշխարհի Քվանտ Վիճակը», Միջուկային Ֆիզիկա (1984)
Միտքը անտեսանելի բնությունն է, բնությունը՝ անտեսանելի միտքը[6] ։
Հենրիխ Հայնե
Լիոն Ֆեյխտվանգեր
Թանգարանում ես ձեռք բերում սերը գեղանկարչության հանդեպ, որ բնությունը միայնակ կարող է անել։ Ոչ թե հիանալի բնության կտորի առաջ են ինքն իրեն ասում «ես նկարիչ կդառնամ», այլ կտորի առջև[8] ։
Ջեկ Լոնդոն
Բարի է բնությունը, տալիս է կյանքը ոչ ձրիաբար, տալիս է ժամանակին իր տվածի հաշիվը պահանջելու պայմանով[9] ։
Գևորգ Աբաջյան
Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ։ Մահ գոյություն չունի։
Մարտիրոս Սարյան
Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է։
Մարտիրոս Սարյան
Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա։
Մարտիրոս Սարյան
Մարդ պետք է բնության մեջ ապրի, բնությունն զգա․․․
Ավետիք Իսահակյան
Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է․․․
Բնության մեջ մարդ իրեն բազմապատկված կզգա․․․
Ավետիք Իսահակյան
Յուրաքանչյուր մարդու մեջ բնությունը դրևորվում է կամ որպես հատիկաբույսեր, կամ որպես մոլախոտ, ուրեմն նա թող ժամանակին ջրի առաջինը և ոչնչացնի երկրորդը։
Ֆրենսիս Բեկոն
Մայր բնության մեջ նույնիսկ մի փերի
Չկա անթերի։
Մկրտիչ Կորյուն
↑ Ա․ Ս․ Ղարիբյան (1969). Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան . հատոր Ա . Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. էջեր 332.
↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան . Զանգակ-97 հրատարակչություն. էջ 133. ISBN 99930-2-276-4 .
↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր . «Հայաստան» Հրատարակչություն. էջ 146.
↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ . «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 193.
↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ . «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 54.
↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ . «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 276.
↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ . «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 156.
↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր . «Հայաստան» Հրատարակչություն. էջ 150.
↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա։ Հուշեր։ Երևան։ Սովետական գրող, 1986, էջ 74
Վիքիպեդիա
Վիքիդարանի լոգոն