Աշխարհ, երկիր, երկրագունդ։ Մատերիայի բոլոր ձևերի ամբողջությունը որպես մի միասնություն, մարդկային հասարակությունը որպես որոշ հասարակարգ։
- Ուիլյամ Դուգլաս
- Հասկանալ աշխարհը ու սիրել այն՝ երկու խնդիրներ են, որոնց դյուրին չէ իրար հետ հաշտեցնել[1]։
- Էմերսոն
- Էմերսոն
- Աշխարհը հայելի է, և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը[1]։
- Ուիլյամ Թեքերեյ
- Աշխարհը գիրք է, որի էջերը մեր առջև բացվում են ամեն քայլափոխի[1]։
- Ալֆոնս դը Լամարթին
- Աշխարհը չի վերջանում մեր տան շեմին[1]։
- Մորիս Մետերլինկ
- Վիկտոր Հյուգո
- Նողկալի է այն աշխարհը, ուր մարդը տիրում է մարդուն[1]։
- Վիտեզսլավ Նեզվալ
- Աշխարհը մի շրջան է, որի կենտրոնն ամեն տեղ է, իսկ պարագիծը՝ ոչ մի տեղ[1]։
- Պասկալ Մերսիե
- Աշխարհը միանգամայն այլ կերպ կերևա, եթե նայես նրան ոչ միայն քո կտուրից[1]։
- Ռաաբե
- Մեր աշխարհը թատրոնի վարագույր է, որի ետևում ծածկված են մեծագույն գաղտնիքներ[1]։
- Ռայներ Մարիա Ռիլկե
- Իրական աշխարհը մեկն է, և դա լիովին բավական է[1]։
- Ջորջ Սանտայանա
- Աշխարհները բացահայտվում են մանր ավազահատիկներում[1]։
- Էմիլ Վերհառն
- Աշխարհը գեղեցիկ է և նրանից դուրս փրկություն չկա [1]։
- Ալբեր Կամյու
- Ամեն ինչ հոսում է և աշխարհում անշարժ ոչ մի բան չկա[1]։
- Պուբլիուս Օվիդիուս Նասո
- Աշխարհը խղճուկ է միայն խղճուկի համար, աշխարհը դատարկ է միայն դատարկամիտի համար[1]։
- Լյուդվիգ Ֆոյերբախ
- Մենք կանք-չկանք՝ աշխարհը կա ու կմնա,
- Եվ մեզանից հետք ու անուն էլ չի մնա,
- Երբ չկայինք՝ աշխարհը բան չէր կորցրել,
- Երբ չլինենք՝ նա էլի նույնը կմնա[2]։
- Օմար Խայամ
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Աֆորիզմներ, Երևան, Հայաստան, 1989, 702 էջ:
- ↑ Օմար Խայամ, Քառյակներ, Երևան, «Նաիրի», 1993