Հայրենիք , այն երկիրը, որտեղ մարդ ծնվել է ու որի քաղաքացին է։ Պատմականորեն տվյալ ժողովրդին պատկանող բնատարածքը՝ իր բնությամբ , բնակչությամբ, հասարակական և պետական կառուցվածքով, լեզվով , մշակույթով , կենցաղով , բարքերով և այլն։
Ապրել ու մեռնել հայրենիքի համար. ահա խնդիրը, որ իբրև նպատակ ես ընտրել եմ ինձ համար իմ մանկության օրերից[1] ։
Խաչատուր Աբովյան
Ավելի լավ է չոր հաց՝ սեփական տանը, քան բազում կերակուրներ՝ օտար սեղանից[1] ։
Պիետրո Արետինո
Նա, ով չի սիրում իր հայրենիքը, ոչինչ չի սիրում[1] ։
Ջորջ Բայրոն
Վիսարիոն Բելինսկի
Որքան շատ ես զգում կապը հայրենիքի հետ, այնքան ավելի իրական ու հաճույքով ես այն պատկերացնում իբրև կենդանի օրգանիզմ[1] ։
Ալեքսանդր Բլոկ
Ով հայրենիքի համար ամեն ինչ չի անում, ոչինչ չի անում[1] ։
Կարլ Լյուդվիգ Բյոռնե
Պիեռ Բուաստ
Օտար երկիրը հայրենիք չի դառնա[2] ։
Վոլֆգանգ Գյոթե
Հայրենիքը թերևս նախ և առաջ լեզուն է[2] ։
Դյու Գար
Հայրենիք մը ունիմ և զայն սիրելու համար կզգամ, որ պետք է մեռնել[2] ։
Պետրոս Դուրյան
Իմ երկրի լույսը, իմ երկրի երկինքը կամացուկ ինձ ետ են կանչում[2] ։
Ռաբինդրատ Թագոր
Անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ որ էլ նա չլինի[2] ։
Հովհաննես Թումանյան
Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի[2] ։
Խրիմյան Հայրիկ
Ինչպես որ քաղցր են ծնողները, այնպես էլ քաղցր է ծննդավայրը[2] ։
Մովսես Կաղանկատվացի
Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի[2] ։
Լուկիանոս
Ինչպես առանց հողի, այնպես էլ առանց հայրենիքի ապրել չի կարելի[2] ։
Վիկտոր Հյուգո
Չկա ավելի ազնիվ հիվանդություն, քան կարոտը հայրենիքի նկատմամբ[2] ։
Իահան Համան
Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է, քան մեր սեփականը։ Այդ մարմինը հայրենիքն է[3] ։
Մուրացան
Սուրբ է հայրենիքը։ Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է կռվել ու մեռնել իր հայրենիքի համար, եթե հարկ լինի։ Բայց նրան չի կարելի ստիպել, որ նա խաբի ու ստի, թեկուզ հանուն հայրենիքի[3]
Շառլ Մոնտեսքյո
Նապոլեոն Բոնապարտ
Մարդու, իսկական մարդու համար կարևոր է միայն մի բան. սիրել իր ժողովրդին , իր հայրենիքը, ծառայել նրան սրտով և հոգով[3]
Նիկոլայ Նեկրասով
Առևտրականի համար հայրենիքը իր գրպանն է[3] ։
Շարլ Շենշոլ
Որպեսզի ցեղդ ու հայրենիքդ ապրեն, նրանց համար մեռնելու կամք ունեցիր։ Իբրև հայ մարդ անպետք է նա, որ չունի այդ կամքը[3] ։
Գարեգին Նժդեհ
Հայրենիքին դավաճանելու համար հարկավոր է հոգու արտակարգ ստորություն[3] ։
Նիկոլայ Չերնիշևսկի
Ով հայրենիքի սահմանը քանդի, թող օձը նրան խայթի[3] ։
Գրիգոր Պահլավունի
Միայն դատարկամիտ մարդիկ չեն զգում հայրենիքի գեղեցիկ և վեհ զգացումը[3] ։
Իվան Պավլով
Օտարի հողին մի՛ հետամտիր, բայց քո երկիրն էլ նոցա մի՛ մատնիր[3] ։
Ռափայել Պատկանյան
Կսիրեմ իմ հայրենիքը, վասնզի քաջության փառաց գեղեցիկ հայրենիք էր շատոնց[4] ։
Մկրտիչ Պեշիկթաշլյան
Երկի՛ր իմ, երկի՛ր հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակդ վեհ[4] ։
Վահան Տերյան
Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում[4] ։
Իվան Տուրգենև
Հայրենիքը սիրում ես ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է[4] ։
Սենեկա
Բժիշկը, երբ ուզում է բուժել մի մարդու հիվանդություն, նախ և առաջ պետք է ծանոթանա նրա օրգանիզմի հետ։ Եվ մենք, եթե կամենում ենք մեր հայրենիքին որևէ օգուտ մատուցել, նախ և առաջ պետք է ճանաչենք նրան[4] ։
Րաֆֆի
Ով իր հայրենիքը չի սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու[4] ։
Րաֆֆի
Եղի՛ր քո հայրենիքի զավակը, խորապես զգա՛ քո կապը հարազատ հողի հետ, որդիաբար վերաբերվիր նրան, հարյուրապատիկ վերադարձրու այն, ինչ ստացել ես նրանից[4] ։
Կոնստանտին Ուշինսկի
Հայրենիքն անմուրհակ պարտատեր է, հայրենասերը՝ կամավոր պարտապան[5] ։
Ավետիք Իսահակյան
1 2 3 4 5 6 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 250։
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 251։
1 2 3 4 5 6 7 8 9 10 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 252։
1 2 3 4 5 6 7 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 253։
↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 80։
Վիքիպեդիա