From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Ֆրեյզեր Ստոդարտ (մայիսի 24, 1942[1][2][3], Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[16]) բրիտանա-ամերիկացի քիմիկոս, հոգաբարձուների խորհրդի քիմիայի պրոֆեսոր, Միացյալ Նահանգների Հյուսիսարևմտյան համալսարանի քիմիայի ամբիոնի Ստոդարտի մեխանոստերեոքիմիայի խմբի ղեկավար[17]։ Նա աշխատում է գերմոլեկուլային քիմիայի և նանոտեխնոլոգիայի բնագավառում։ Ստոդարտը մշակել է մեխանիկորեն փոխկապակցված մոլեկուլային կառուցվածքների, ինչպիսիք են մոլեկուլային Borromean օղակները, կատենանները և ռոտաքսանները, արդյունավետ սինթեզներ, օգտագործելով մոլեկուլային ճանաչման և մոլեկուլային ինքնահավաքման պրոցեսները։ Նա ցույց է տվել, որ այս տոպոլոգիաները կարող են օգտագործվել որպես մոլեկուլային անջատիչներ[18]։ Նրա խումբը Նրա խումբը այս կառույցները կիրառել է նանոէլեկտրոնային սարքերի և նանոէլեկտրամեխանիկական համակարգերի (NEMS) արտադրության մեջ[19]։ Նա 2016 թվականին Բեն Ֆերինգայի և Ժան-Պիեռ Սովաժի հետ կիսել է քիմիայի Նոբելյան մրցանակը՝ մոլեկուլային մեքենաների նախագծման և սինթեզի համար[20][21][22][23][24]։
Ֆրեյզեր Ստոդարտը ծնվել է 1942 թվականի մայիսի 24-ին, Էդինբուրգում, Շոտլանդիա, Թոմ և Ժան Ստոդդարտի միակ զավակն է[25][26]։ Նա մեծացել է երեք ընտանիքից բաղկացած փոքրիկ համայնքում։ Սըր Ֆրեյզերը իր ձևավորման տարիներին տարվել է սղոցով և շինարարական խաղալիքներով, ինչը, նրա կարծիքով, մոլեկուլային շինարարության նկատմամբ նրա հետաքրքրության հիմք է հանդիսացել[27]։ Ֆրեյզեր Ստոդարտը ամաչկոտ ու հանգիստ տղա և երիտասարդ էր[25][26]։
ինչ Էդինբուրգի Մելվիլ քոլեջը, նա վաղ կրթություն է ստացել տեղի գյուղական դպրոցում Քարինգթոնում, Միդլոթիան[28][29]։ 1960 թվականին նա ընդունվել է Էդինբուրգի համալսարան, որտեղ սկզբում սովորել է քիմիա, ֆիզիկա և մաթեմատիկա[25]։ 1964 թվականին ստացել է քիմիայի բակալավրի կոչում, որին հաջորդել է փիլիսոփայության դոկտորի կոչում 1966 թվականին[30]՝ ակացիաներում բուսախեժեր վերաբերյալ հետազոտությունների համար[31]։ from the University of Edinburgh.[32]
1967 թվականին նա ընդունվել է Քուինս համալսարան (Կանադա) որպես Ազգային հետազոտական խորհրդի հետդոկտորանտ։ 1970 թվականին նա տեղափոխվել է Շեֆիլդի համալսարան՝ որպես Կայսերական Քիմիական արդյունաբերության (ICI) գիտաշխատող, այնուհետ նա միացավ ակադեմիական անձնակազմին՝ որպես քիմիայի դասախոս։ 1978 թվականի սկզբին նա Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) քիմիայի և կենսաքիմիայի ամբիոնի գիտահետազոտական խորհրդի ավագ այցելու գիտաշխատող էր։ Ավելի ուշ՝ 1978-ին, նա տեղափոխվեց ICI կորպորատիվ լաբորատորիա Ռանկորնում, Անգլիա, որտեղ նա առաջին անգամ սկսեց ուսումնասիրել մեխանիկորեն փոխկապակցված մոլեկուլները[33]։ Երեք տարի անց նա վերադարձավ Շեֆիլդ[34], որտեղ 1982 թվականին դոցենտի կոչում ստացավ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.