From Wikipedia, the free encyclopedia
Ֆոլգեֆոնա (նորվ.՝ Folgefonna), երեք սառցադաշտերի ընդհանուր համակարգ Նորվեգիայի Հորդլան կոմսությունում։ Սառցադաշտերը գտնվում են Ֆոլգեֆոնա թերակղզում, որը տեղակայված է Օդդա, Յոնդալ, Քվինհերադ և Էթնե կոմունաներում։
Ֆոլգեֆոնա սառցադաշտ | |
---|---|
նորվ.՝ Folgefonna | |
Տեսակ | սառցադաշտ |
Երկիր | Նորվեգիա |
Վարչատարածքային միավոր | Jondal?, Ուլլենսվանգ, Օդդա, Էտնե, Kvinnherad Municipality? և Ուլենսվանգ |
Աշխարհագրական տեղադրություն | Նորվեգիա |
Լեռնաշղթա | Սկանդինավյան լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1645 մետր[1] |
Հարաբերական բարձրություն | 1223 ± 1 մետր |
Երկարություն | 36 |
Մակերես | 207 |
Պահպանման տարածք | Folgefonna National Park? |
Խառնարանի խորություն | 375 մ |
60°0′N 6°20′E |
Ֆոլգեֆոնան կազմված է երեք սառցադաշտերից՝ հյուսիսային, կենտրոնական և հարավային։
Հյուսիսային սառցադաշտը կոչվում է Նորդե (նորվ.՝ Nordre) Ֆոլգեֆոնա։ Այն ունի 26 կմ² մակերես։ Կենտրոնական սառցադաշտը կոչվում է Միդթրե (նորվ.՝ Midtre) Ֆոլգեֆոնա։ Ունի 11 կմ² մակերես։ Հարավային սառցադաշտը կոչվում է Սոնդրե (նորվ.՝ Søndre) Ֆոլգեֆոնա, որն ունի 167 կմ² մակերես։ Վերջինը համարվում է մայրցամաքային Նորվեգիայի մեծությամբ երրորդ սառցադաշտը[2]։
Ընդհանուր առմամբ, ըստ 2006 թվականի տվյալների, Ֆոլգեֆոնա սառցադաշտը ունի 207 կմ² մակերես։ 2005 թվականի մայիսի 14-ին ստեղծվեց Ֆոլգեֆոնա ազգային պարկը, որի նպատակն է սառցադաշտերի և հարակից տարածքների պահպանությունը[2]։
Սառցադաշտի հյուսիսային մասում տեղակայված է լեռնադահուկային հանգստավայր։ Օդդա քաղաք հյուրընկալվողներց շատերը գնում են սառցադաշտի մաս համարվող Բյոաբրինում զբոսանքի[3]։
Ֆոլգեֆոնա բառի սկզբնամասը (Folge) նշանակում է «ձյան հաստ շերտ», իսկ երկրորդը Fonn՝ «ձյան տեղ»[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.