From Wikipedia, the free encyclopedia
Օտո Եկաբովիչ Սկուլմե (լատիշ․՝ Oto Skulme, Օտտո Յակովլևիչ,հուլիսի 27 (օգոստոսի 8), 1889, Եկաբպիլս, Q18172796?[1] - մարտի 22, 1967[1][2][3][…], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լատվիացի խորհրդային նկարիչ։ Լատվիայի ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1959), ԱԱՀԼ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1954)։
Օտո Սկուլմե լատիշ․՝ Oto Skulme | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27 (օգոստոսի 8), 1889 |
Ծննդավայր | Եկաբպիլս, Q18172796?[1] |
Մահացել է | մարտի 22, 1967[1][2][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Լատվիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա |
Մասնագիտություն | գրաֆիկական դիզայներ, նկարիչ և գծանկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Սովորել է Ռիգայում՝ Ցա․ Ռոզենթալի (1906-1907), Մոսկվայում՝ Ռ․ Կ․ Ժուկովսկու և Կ․ Ֆ․ Յուոնի (1907-1908) ստուդիաներում, Պետերբուրգում՝ Շտիգլիցի ուսումնարանում (1909-1914)։ 1944-1961 թվականներին եղել է Լատվիայի ԽՍՀ գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը, 1952-1953 թվականներին՝ Լատվիայի ՄԱՀ նկարիչների միության վարչության նախագահը։ Սկուլմեի հաստոցային մի շարք նկարներ լատվիական արվեստում պատմահեղափոխական ժանրի առաջին օրինակներն են («Կաուգուրցիների ապստամբությունը», 1945, Լատվիայի ՍՍՀ գեղարվեստական թանգարան, Ռիգա)։ Լատվիայի բեմանկարչության առաջատար վարպետներից էր․ Ռիգայի՝ Ռայնիսի անվան գեղարվեստական թատրոնում ձևավորել է 250-ից ավելի ներկայացում (Ռայնիսի «Կրակ և գիշեր», 1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947)։ Պարգևատրվել է 3 շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.