Օսկար (անգլերեն՝ Oscar), կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակ։ Ներկայումս Օսկար մրցանակը տրվում է 24 հիմնական անվանակարգերում։
Արագ փաստեր Օսկար, Տեսակ ...
Օսկար
|
---|
|
Տեսակ | մրցանակների խումբ |
---|
Ենթատեսակ | կինոմրցանակ |
---|
Կազմված է | Օսկար լավագույն ֆիլմի համար, Օսկար լավագույն ռեժիսորի համար, Օսկար լավագույն դերասանի համար, Օսկար լավագույն դերասանուհու համար, Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար, Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար, Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար, Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար, «Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար, Օսկար լավագույն երգի համար, «Օսկար» հագուստի լավագույն դիզայնի համար, Academy Award for Best Director (Comedy Picture)?, Օսկար լավագույն երաժշտության համար, Օսկար՝ դրամատիկական ֆիլմում լավագույն երաժշտության համար և «Օսկար» մրցանակ՝ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար |
---|
Երկիր | ԱՄՆ |
---|
Հիմնադրվել է | 1929[1] |
---|
Պարգևադրող | Կինոարվեստի և գիտության ակադեմիա |
---|
Կայք | oscars.org/oscars(անգլ.) |
---|
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Անվանակարգ, Անգլերեն անվանումը ...
Փակել
- Ամենաշատ Օսկար ստացել է Ուոլթ Դիսնեյը 26 անգամ, ներկայացվել է 59 անգամ։ Կոմպոզիտորներ Ալֆրեդ Նյումանը (9 Օսկար) և Ջոն Ուիլյամսը (5 Օսկար) Օսկարի են ներկայացվել 45-ական անգամ, ինչը երկրորդ ցուցանիշն է Ուոլթ Դիսնեյից հետո։
- դերասաններից ամենաշատը Օսկարի ներկայացվել է Ջեք Նիկոլսոնը՝ 12 անգամ, որից 8-ը գլխավոր դերի համար, 4-ը երկրորդ պլանի դերի համար, ստացել է 3 Օսկար, իսկ դերասանուհիներից Մերիլ Սթրիփը՝ 21 անգամ, ստացել է 3 Օսկար։
- դերասաններից Ջեք Նիկոլսոնն և Մայքլ Քեյնը (2 Օսկար) Օսկարի են ներկայացվել 5 տասնամյակ անընդմեջ (1960-2000 թթ.)։ Փոլ Նյումանը նույնպես 5 տասնամյակի ընթացքում ներկայացվել է Օսկարի (10 անգամ, 1 Օսկարի մրցանակակիր), սակայն 4 անգամ՝ 1950, 1960, 1980, 2000-ական թթ.։ Դերասանուհիներից նման հաջողության հասել է Քեթրին Հեփբորնը, նա Օսկարի է ներկայացվել 1930-1960 ական թթ. և 1980 թթ., ընդհանուր 12 անգամ։ Դերասան Դանիել Դեյ-Լյուիսը միակ դերասանն է, որը արժանացել է Օսկարի երկու տարբեր դարերում (20-րդ և 21-րդ)։
- դերասան-դերասանուհիներից ամենաշատ Օսկար ստացել է Քեթրին Հեփբորնը՝ 4 անգամ (4-ն էլ լավագույն դերասանուհի անվանակարգում)։ Դանիել Դեյ-Լյուիսը (3 լավագույն դերասան), Ջեք Նիկոլսոնը (2 լավագույն դերասան, 1 երկրորդ պլանի լավագույն դերասան), Ուոլտեր Բրենանը (3-ն էլ երկրորդ պլանի լավագույն դերասան) և Ինգրիդ Բերգմանը (2 լավագույն դերասանուհի, 1 երկրորդ պլանի լավագույն դերասանուհի) ստացել են 3 Օսկար։
- 2 դերասան 2 տարի անընդմեջ ստացել են Օսկար լավագույն դերասան անվանակարգում։ Սփենսեր Թրեյսին՝ 1937 թվականին «Խիզախ կապիտանները» և 1938 թվականին «Տղաների քաղաքը» ֆիլմերի համար, Թոմ Հենքսը՝ 1993 թվականին «Ֆիլադելֆիա» և 1994 թվականին «Ֆորեսթ Գամփ» ֆիլմերի համար։ Ջեյսոն Ռոբարդսը (1976, 1977) 2 անգամ անընդմեջ ստացել է Օսկար որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։
- Քրիստոֆեր Պլամմերը ամենատարեց դերասանն է, որը ստացել է Օսկար մրցանակը։ 2012 թվականին նա ստացել է Օսկար երկրորդ պլանի դերասան անվանակարգում 82 տարեկան հասակում, ամենատարեց օսկարակիր անձնավորությունը Լուիզա Ռայներն է, նա մահացել է 104 տարեկանում։
- Երկրորդ պլանի դերերի համար Օսկար ստացած մի քանի դերասաններ հետագայում դարձել են առաջին մեծության աստղեր՝ Քեվին Սփեյսի «Կասկածելի անձինք», Անջելինա Ջոլի «Ընդհատված կյանք», Ջեք Լեմոն «Միստեր Ռոբերթս» և այլն։
- Օրսոն Ուելսը («Քաղաքացի Քեյնը»), Չառլի Չապլինը («Մեծ բռնապետը») և Սիլվեստր Ստալոնեն («Ռոկկի») այն դերասաններն են, որոնք ներկայացվել են Օսկարի միաժամանակ տղամարդու լավագույն դերասան և լավագույն սցենար անվանակարգերում։
- Ռեժիսորներից ամենաշատը՝ 4 Օսկար ստացել է Ջոն Ֆորդը, 3-ական Օսկար են ստացել Ուիլյամ Ուայլերը և Ֆրենկ Կապրան (Ֆրենկ Կապրան ևս 1 Օսկար է ստացել որպես պրոդյուսեր)։
- «Բեն Հուր» (1959), «Տիտանիկ» (1997) և «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» (2003) ֆիլմերը ստացել են ամենից շատ՝ 12 Օսկար։ 10 Օսկար ստացել է «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմը, «Ժիժի» (1958), «Վերջին կայսրը (ֆիլմ)» (1987) և «Անգլիացի հաճախորդը» (1996) ֆիլմերը 9-ական Օսկար։ «Միլիոնատերը հետնախորշերից» (2008), «Գանդի» (1982), «Կաբարե» (1972), «Նավահանգստում» (1954) և «Քամուց քշվածները» (1939) ֆիլմերը ստացել են 8 Օսկար։
- Ամենից շատ Օսկարի ներկայացվել են «Ամեն ինչ Եվայի մասին» (1950 թ.) և «Տիտանիկ (ֆիլմ, 1997)» ֆիլմերը՝ 14 Օսկար։ «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից» (1966 թ.) ֆիլմը ներկայացվել է Օսկարի այդ տարվա բոլոր անվանակարգերում՝ 13 և ստացել 5 Օսկար։ 13 անվանակարգերում Օսկարի ներկայացվել են նաև «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն» (2001 թ., ստացել է 4 Օսկար) և «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» (2008 թ., ստացել է 3 Օսկար)։
- Օսկարի պատմության մեջ 3 ֆիլմի՝ «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.), «Թռիչք կկվի բնի վրայով» (1975 թ.) և «Գառնուկների լռությունը» ֆիլմերն են արժանացել 5 «մեծ Օսկարի» (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի անվանակարգերում)։