ամերիկացի հիփ հոփ երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Բելկալիս Ալմանզար[29] (հոկտեմբերի 11, 1992[3][4][5], Վաշինգտոն Հայթս, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] և Բրոնքսի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6]), մասնագիտորեն հայտնի որպես Քարդի Բի (անգլերենում ձևավորված որպես CΛRDI B), ամերիկացի հիփ հոփ երգչուհի, ինչպես նաև հեռուստատեսային և համացանցի աստղ։ Ծնվել և մեծացել է Նյու Յորքի Բրոնքս շրջանում։ Իր գործունեությունը սկսեց որպես մերկապարուհի և շուտով սկսեց ստանալ մեծ ուշադրություն, երբ սոցցանցերում ձեռք բերեց բազում հետևորդներ՝ իր անկեղծ պահվածքի համար[30] ։ Նա հայտնի դարձավ Ինստագրամի միջոցով[31][32]։ 2015 թվականին դարձավ VH1 հեռուստատեսության Սեր և Հիփ հոփ․ Նյու Յորք հեռուստաշոուի անդամ։ 2017 թվականին նա պայմանագիր ստորագրեց Atlantic Records խոշոր գործակալության հետ։ Քարդիի դեբյուտային սինգլը Atlantic–ի համար Bodak Yellow–ն էր, որը ամերիկյան Billboard Hot 100–ում դարձավ համար մեկ երգը։ Նյու Յորք Թայմսը երգն անվանեց «ամռան ռեփի օրհներգ»։
Քարդի Բի | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Belcalis Marlenis Almánzar[1] |
Նաև հայտնի է որպես | Cardi B[2] |
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1992[3][4][5] (32 տարեկան) Վաշինգտոն Հայթս, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] կամ Բրոնքսի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հիփ հոփ[7], Թրեպ երաժշտություն[8], dirty rap? և Իսթ քոսթ հիփ հոփ |
Մասնագիտություն | մերկապարուհի, դերասանուհի, ռեփեր, ինտերնետային հայտնիություն, հեռուստատեսային դեմք, հեռուստատեսային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, երաժիշտ, հեղինակ-կատարող և հավաքորդ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Atlantic Records[9] և Quality Control Music[10] |
Կրթություն | Borough of Manhattan Community College?[11], Herbert H. Lehman High School? և Immaculata Regional High School? |
Ամուսին | Օֆսեթ[1] |
Պարգևներ | |
Կայք | cardibofficial.com |
Cardi B Վիքիպահեստում |
Քարդի Բին ծնվել է որպես Բելկալիս Ալմանզար, 1992 թվականի հոկտեմբերի 11–ին։ Մայրն ունի տրինիդադյան ծագում, իսկ հայրը՝ դոմինիկյան[33]։ Դաստիարակվել է Նյու Յորքի հարավային Բրոնքս շրջանի Հայբրիդջի հարևանությամբ[34][35][36][37]։ Պատանեկության տարիներին շատ ժամանակ է անցկացրել տատիկի տանը՝ Վաշինգտոն Հայթսում, Մանհեթեն։ Քարդին իր հաստ ակցենտը կապում է հենց իր տատիկի հետ[38]։ Նա ասում է, որ 16 տարեկանից եղել է գանգբենգեր, և որ մասնակցել է Bloods խմբին վաղ տարիքից[39][40]։ Հետագայում նա այցելեց Վերածնունդ երաժշտական թատրոնի և տեխնոլոգիայի ավագ դպրոցը[41][42]։ Աշխատել է Ցածր Մանհեթենի «Amish Market» կոչված սուպերմարկետում, որը դարձավ նրա վերջին աշխատանքը մինչև 19 տարեկանը, երբ նա դիմեց մերկապարության գործունեությանը[43]։ Երբ նրան հեռացրին սուպերմարկետից, նրա նախկին մենեջերը խորհուրդ տվեց աշխատել գիշերային ակումբում։ Քարդին ասել է, որ դարձավ մերկապարուհի, որպեսզի ազատվի աղքատությունից և ընտանեկան բռնությունից, ինչպես նաև այդ ժամանակի բռնավոր հարաբերությունից[44]։ Նա ավելացրել է, որ մերկապարուհի դառնալն իր կյանքի վրա լավ ազդեց․ «Այն ինձ իրոք փրկեց բազում բաներից։ Երբ ես սկսեցի մերկապարությամբ զբաղվել, ես վերադարձա դպրոց»։ Սակայն գործունեության և դրանից բխող ակնկալիքների պատահական անկումից հետո Քարդին դարձավ պլաստիկ վիրահատության՝ կատարելով կրծքի և հետույքի իմպլանտներ[45][46][47]։ Քարդի Բին ասաց, որ իր ժամանակի բռնությամբ հարաբերության ընթացքում ապրել է նախկին զուգընկերոջ Բրոքսյան փոքրիկ բնակարանում։ Ասել է, որ մերկապարությունը ելքի միակ ճանապարհն էր, մի միջոց, որի օգնությամբ կարող էր ստանալ բավականաչափ գումար ազատվելու այդ սարսափելի իրավիճակից և ստանալ կրթություն։ Ինչևէ, նա դուրս մնաց դպրոցից։ 2013 թվականին Քարդին սկսեց ստանալ հայտնիություն՝ Vine–ում և Ինստագրամում իր որոշ հոլովակների տարածման շնորհիվ[30]
2015 թվականի նոյեմբերին Քարդին մեկնարկեց իր երաժշտական գործունեությունը ջամայկացի երգիչ Շեգգիի «Boom Boom» երգի ռեգգի ոճով ռեմիքսում հայտնվելով՝ ջամայկացի երգիչ Պոպկաանի համատեղ մասնակցությամբ[48]։ Երաժշտական հոլովակի դեբյուտը տեղի ունեցավ 2015 թվականի դեկտեմբերի 15–ին՝ «Cheap Ass Weave» երգի համար, որը ամերիկացի ռեփեր Լեդի Լեշուրի «Queen's Speech 4» նոր և փոփոխված կատարումն էր[49][50]։ 2016 թվականի մարտի 7–ին Քարդի Բին թողարկեց իր առաջին մեծ նախագիծը՝ միքսթեյփ՝ անվանված «Gangsta Bitch Music, Vol. 1»[51][52]։ Նույն թվականի նոյեմբերին հայտնվեց Vibe ամսագրի «Viva» վերնագրմամբ համարի թվային շապիկին[53][54]։ 2016 թվականի սեպտեմբերի 12–ին KSR խումբը թողարկեց Underestimated: The Album–ը, որը համագործակցական ալբոմ է խմբի անդամներ Քարդի Բիի, Հուդ Սելեբրիթի, ՍվիֆթՕնԴեմանդի, Քեշֆլոու Հարլեմի և Ջոշ Իքսի միջև։ Ի սկզբանե այն վաճառի հանվեց միայն իրենց ամերիկյան շրջագայության մասնակիցների համար։ KSR խմբի առաջատար անդամ Քարդին արտահայտնվել է «What a Girl Likes» երգի մասին, ասելով․ «Ես ցանկանում էի ստեղծել մի երգ, որը կստիպեր աղջիկներին պարել, թվերիքինգով զբաղվել և միևնույն ժամանակ նրանց քաջալերել, որպեսզի նրանք վերցնեն իրենց արժանի գումարը»[55]։
2017 թվականի հունվարի 20–ին Քարդին թողարկեց իր երկրորդ միքսթեյփը, որը «Gangsta Bitch Music» շարքի շարունակությունն էր[56][57]։ Նույն թվականի փետրվարին Քարդին համագործակցեց ՄԱԿ կոսմետիկայի և Ռիո Ուրիբի Թափառական սպորտի հետ՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթի երեկույթի համար[58]։ Փետրվարի վերջերին պարզ դարձավ, որ Քարդին ստորագրեց իր առաջին խոշոր ձայնագրային լեյբլի պայմանագիրը Atlantic Records–ի հետ[59][60]։ 2017 թվականի փետրվարի 25–ին Քարդին եղավ Արեւելյան ափի հիփ հոփ The Lox խմբի Filthy America... It's Beautiful ալբոմի շրջագայության բացման արարողության երգչուհին՝ համատեղ Նյու Յորքի ծագում ունեցող կին ռեփերներ Lil' Kim–ի և Ռեմի Մայի համատեղ մասնակցությամբ[61][62]։ 2017 թվականի ապրիլին Քարդին հայտնվեց i-D ամսագրի «Երաժշտության Ա–Զ» հոլովակում, որը հովանավորել էր Մարկ Ջեյքոբսը[63]։
2017 թվականի մայիսին հայտնի դարձավ 2017 BET Awards–ի թեկնածուները և պարզվեց, որ Քարդի Բին նոմինացվել էր «Լավագույն նոր արտիստ» և «Լավագույն կին հիփ հոփ արտիստ» անվանագարգերում[64][65]։ Չնայած, որ նրան չհաջողվեց հաղթել դրանցից ոչ մեկը՝ պարտվելով Chance the Rapper–ին և Ռեմի Մային, նա միևնույն է հանդես եկավ շոուի երեկույթի ժամանակ[66][67]։ 2017 թվականի հունիսին, Hot 97–ի կազմակերպած Summer Jam երաժշտական ֆեստիվալում Ռեմի Ման բեմ հրավիրեց Քարդիին, The Lady of Rage–ին, MC Lyte–ին, Young M.A–ին, Մոնի Լովին, Քուին Լաթիֆային և Lil' Kim–ին, որոնք կին ռեփերներին տոնելով կատարեցին Լաթիֆայի 1993 թվականի կանացի հզորացման մասին հիթ սինգլ U.N.I.T.Y.–ին[68][69]։
2017 թվականի հունիսի 16–ին Atlantic Records–ը թողարկեց Քարդիի դեբյուտային սինգլ Bodak Yellow–ն[70][71], որից հետո հայտնի դարձավ, որ նա կհայտնվի The Fader ամսագրի Երաժշտական ամառ թողարկման հուլիս/օգոստոս 2017 համարի շապիկին[72]։ Նույն թվականի հուլիսի 18–ին Քարդին կատարեց իր սինգլը Վենդի Վիլիամս շոուում, որտեղ ինչպես նաև տվեց հարցազրույց[73]։ Երբ Վիլիամսը հարցերց Քարդիի կեղծանունի մասին, վերջինս պատասխանեց, որ այն ոգեշնչված է ալկոհոլային խմիչք «Bacardi»–ով և իր քրոջ մականունով՝ Հենեսի Կարոլինա, որը ֆրանսիական կոնյակի անուն է։ Քարդին ասում է․ «Իմ քրոջ անունը, նրա անունը Հենեսի է, այսպիսով բոլորն ինձ կոչում էին Բաքարդի [...] ապա ես այն կարճեցրի և սարքեցի Քարդի Բի։ Իսկ այդ «Բի»–ն նշանակում է ինչ–որ բան [...] կախված է օրվանից»[74][75]։
2017 թվականի օգոստոսին «Bodak Yellow»–ն ամերիկյան Billboard Hot 100 չարթում դարձավ թոփ երկու հիթ[76]։ Երգը ինչպես նաև հասավ առաջին հորիզոնական Hot Rap Songs և Hot R&B/Hip-Hop Songs չարթերում[77][78][79]։ Օգոստոսի 19–ին նա երգը կատարեց 4,000 հանդիսատեսի համար MoMA PS1–ում։ Երեք օր հետո երգը ստացավ ոսկե սերտիֆիկացում RIAA–ի կողմից՝ 500,000 օրինակ վաճառելու համար[80][81]։ Նույն թվականի հոկտեմբերին նա Բարքլեյս սենթրում եղավ Power 105.1 ամենտարյա երաժշտական փառատոնի գլխավոր կատարողներից մեկը՝ The Weeknd–ի, Migos–ի և Lil Uzi Vert–ի հետ միասին[82]։ Սեպտեմբերի 25–ին, 2017, Քարդի Բիի հիթ սինգլ «Bodak Yellow»–ն բարձրացավ ամերիկյան գլխավոր չարթի գլուխ, դառնալով առաջին կին մենակատար ռեփ երգիչը, որը հասավ այդ հորիզոնականին՝ վերջինը Լորին Հիլն էր 1998 թվականին[83]։
2015 թվականին Քարդին միացավ VH1–ի Սեր և Հիփ հոփ․ Նյու Յորք հեռուստատեսության վեցերորդ եթերաշրջանի դերասանական թիմին[84]։ Նա համարվում է շոուի ֆավորիտը։ Վեցերորդ և յոթերորդ եթերաշրջանները նրա վերելք ապրելու և իր ազատազրկված նշանվածի հետ բարդ հարաբերությունների քրոնիկներն են[85]։ 2016 թվականի դեկտեմբերի 30–ին Քարդին հայտարարեց, որ այլևս չի մասնակցելու շոուի մյուս եթերաշրջաններին, քանզի սկսում է երաժշտական գործունեությունը[86]։
2015 թվականի դեկտեմբերի 9–ին հայտնվեց Արտասովոր զգացում Չարլամանի հետ հեռուստաշոուում[87][88]։ 2016 թվականի ապրիլի 6–ին հայտնվեց Քլոյի Քարդաշյանի Կոկտեյլներ Քլոյիի հետ շոուում։ Այստեղ նա բացահայտում է, թե ինչպես նա մերկապարուհի լինելու մասին տեղեկացրեց իր մայրիկին[89][90]։ Նոյեմբերին պարզ դարձավ, որ նա հայտնվելու է BET հեռուստաընկերության Լինելով Մերի Ջեյն հեռուստասերիալում։ TVLine–ը նկարագրում է Քարդիի Մերսեդես կոչված կերպարը որպես «Չափազանչ գեղեցիկ կին՝ մեծ վարսերով, մեծ կրծքերով և մեծ հետույքով, որպեսզի սազի իր մեծ անձնավորությանը»[91][92][93]։
Քարդին հայտնի անձանց վահանակային շոու Հիփ հոփի հրապարակներ–ում եղավ հյուր ժյուրի՝ հայտնվելով 2017 թվականի մարտի 13–ի և ապրիլի 3–ի սերիաներում[94][95]։ Նույն թվականի հուլիսի 18–ին հայտնվեց Վենդի Վիլիամս շոուում[96][97], որտեղ կատարեց «Bodak Yellow»–ն և պատասխանեց իր անվան և սիրային կյանքի հետ կապված հարցերին[75]։
Երբ Քարդին սկսեց ստանալ ճանաչողություն, նա կարողացավ անցնել մերկապարուհու աշխատանքից դեպի նորձևության կայքերի համար մոդել լինել[98]։ 2017 թվականի փետրվարին նա համագործակցեց ՄԱԿ կոսմետիկայի և Ռիո Ուրիբի Թափառական սպորտի հետ՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթի երեկույթի համար[58]։ Նույն թվականի ապրիլին նա զրուցեց HotNewHipHop–ի հետ, որտեղ պատմեց այն դեպքերի մասին, երբ նրանից հրաժարվել էին նորաձևության դիզայներները[31]։ Ապրիլին Քարդին հայտնվեց i-D ամսագրի «Երաժշտության Ա–Զ» հոլովակում՝ հովանավորված Մարկ Ջեյքոբի կողմից[63]։ Ապա հայտնվել է The Fader ամսագրի Երաժշտական ամառ թողարկման հուլիս/օգոստոս 2017 համարի շապիկին[75]։
2017 թվականի օգոստոսին Նյու Յորք Թայմս ամսագրի ոճային համարում գրվեց կես էջանոց վերլուծություն Քարդիի մասին։ Գրողը խոսեց MoMA PS1–ի նյույորքյան համերգի Քարդիի նախապատրաստական աշխատանքներից և նկարագրեց նրա արտաքինը՝ մինի|Կրիստիան Լուբուտենի կոշիկները և Լաքուան Սմիթի կարմիր զգեստը[99]։
Billboard–ի «Դուք պետք է ճանաչեք» հաղորդումների ժամանակ Քարդին ասել է, որ առաջին ալբոմները, որոնք նա գնել է, եղել են Միսի Էլիոթինը և Թվիթինը։ Քարդին անվանել է Մադոննային և Լեդի Գագային որպես իր երկու ամենասիրելի արտիստներ, ինչպես նաև անվանել է պուերտոռիկացի ծագումով ռեփեր Այվի Քուինին ոգեշնչում։
Hollywood Unlocked–ի հետ հարցազրույցում երաժշտական ուղղության մասին հարցին Քարդին պատասխանել է․ «Երբ ես նոր էի սկսել զբաղվել ռեփով [...] ես սիրում էի Կայայի և Տրինայի երգերը և դրանք կռվի մասին երգեր էին։ Ես չէի լսել կռվի մասին երգեր երկար ժամանակ» –երկու ռեփերներին իր ագրեսիվ ռեփի ոգեշնչում համարելով նա շարունակում է․ «Բազում աղջիկներ կարող են իրենց թույլ տալ կարմիր թանկարժեք կոշիկներ, բազում աղջիկներ չեն կարող իրենց թույլ տալ օտարերկյա ավտոմեքենաներ, [...] բայց ես գիտեմ, որ ամեն աղջիկ ունի խնդիրներ ուրիշ աղջկա հետ [...] և հենց դա այն էր, ինչի մասին ես ցանկանում եմ ռեփ կարդալ»։
Քարդին իրեն համարում է ֆեմինիստ[100][101]։ Նյու Յորք Թայմսը ասել է «Սեր և հիփ հոփ․ Նյու Յորքում որոշ դիտորդներ Քարդիին տեսան որպես կանացի ոգեշնչում, քանզի նա արել է արտահայտություններ, օրինակ՝
Քարդիի հայտնի դառնալու վրա մեկնաբանելիս The Fader–ը գրել է․ «Կար մի առանձնահատուկ հոլովակ, որը նրան տվեց մեծ ճանաչողություն։ Դա 13 վայրկյանանոց վիդեո էր։
Քարդի Բիի կրոնը քրիստոնեությունն է։ Նա հավատում է Աստծուն և Հիսուս Քրիստոսին։ Նա շեշտել է իր և Աստծո «խիստ կապերի» մասին, հաճախ ասելով, որ նա «խոսում է» նրա հետ․ «Եթե դուք ինձ ճանաչում եք, ապա դուք գիտեք, որ ես ունեմ մեծ կապ Աստծո հետ։ Կհնչի՞ խենթ, եթե ասեմ, որ Աստծուց խնդրում էի օգնության համար։ Գիշերային ակումբը ինձ շատ օգնեց։ Ես կարող եմ ասել, որ այն ինձ փրկեց… Աստված այն դրեց իմ ճանապարհի վրա»[104][105][106][107]։
2017 թվականի սկզբներին նա սկսեց ժամադրվել ամերիկացի ռեփեր Օֆսեթի հետ, ով Migos հիփ հոփ խմբի անդամ է[99]։ The Fader–ի հետ իրենց հարաբերություններից խոսելիս Քարդին ասել է․ «Սա օրհնություն է՝ նրան և իր ընկերներին հանդիպելը։ Ես տեսնում եմ, թե նրանք ինչ շատ են աշխատում։ Եվ դա ինձ մոտիվացիա տվեց, որպեսզի ես էլ ավելի շատ աշխատեմ։ Եվ ես տեսնում եմ, թե ինչ լավ է ամեն ինչ գնում և թե ինչ լավ զգացում է համար մեկը լինել։ Եվ ես ասացի, որ ես էլ եմ դա ցանկանում։ Շատ մարդիկ տեսնում են նրանց զարդերը և նրանց գումարը, սակայն չեմ կարծում, որ շատերը տեսնում են, թե ինչ բարդ են նրանք աշխատում ամեն օր դրանց հասնելու համար»[32]։
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2015–17 | Սեր և հիփ հոփ․ Նյու Յորք | Ինքնակատարում | Գլխավոր դեր, եթերաշրջաններ 6–7 |
2015 | Արտասովոր զգացում Չարլամանի հետ | Ինքնակատարում | Եթերաշրջան 1, սերիա 23 |
2016 | Կոկտեյլներ Քլոյեի հետ | Ինքնակատարում | Եթերաշրջան 1, սերիա։ "Քլոյե Քարդաշիանը թափում է թեյը" |
2017 | Լինելով Մերի Ջեյնը | Մերսեդես | Եթերաշրջան 4, սերիա։ "Դառնալով իրական" |
2017 | Հիփ հոփի հրապարակներ | Ինքնակատարում | Եթերաշրջան 1, սերիա։ "Ռեյ Ջեյ vs Պրինցես Լավ", "Ջեսիքա Ուայթ vs Ջո Բուդեն" |
2019 | Մերկապարուհիները | Դայմոնդ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.