From Wikipedia, the free encyclopedia
Քայլի Ջեններ (անգլ.՝ Kylie Jenner), օգոստոսի 10, 1997[1][2][3][…], Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի հեռուստատեսային դեմք և մոդել։ 2018 թվականին 21 տարեկանում դարձել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը՝ գերազանցելով Մարկ Ցուկերբերգի ռեկորդը[8]։ Նա Քեյթլին Ջենների (նախկինում Բրյուս Ջեններ) և Քրիս Ջենների երկրորդ դուստրն է՝ Քենդալ Ջեններից հետո։ Նա նաև ունի մոր կողմից քույրեր՝ Քիմ, Քորթնի, Քլոյի և եղբայր՝ Ռոբ, հոր կողմից եղբայրներ՝ Բրենդն և Բրոուդի Ջեններներ։
Քայլի Ջեններ անգլ.՝ Kylie Jenner | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1997[1][2][3][…] (27 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Սիերա Կանյոն դպրոց և Laurel Springs School? |
Մասնագիտություն | մոդել, գործարար, նորաձևության դիզայներ, անվանի անձ, ինֆլյուենսեր, ձեռնարկատեր և հավաքորդ |
Ծնողներ | հայր՝ Քեյթլին Ջեններ[5][4], մայր՝ Քրիս Ջեններ[5][4] |
Երեխաներ | Stormi Webster?[6] և Aire Webster?[7] |
Կայք | kyliejenner.com |
Ստորագրություն | |
Kylie Jenner Վիքիպահեստում |
Նա 2012 թվականից անցել է ուսման տան պայմաններում[9][10]։ Իր մոդելային գործունեությունը նա սկսել է՝ գովազդելով հագուստի «Crush Your Style» ապրանքանիշը[11] և նկարահանվելով մի շարք ամսագրերում։ Նա նաև մի ընկերության մոդել էր, որի տնօրենն էր իր բարեկամ Նատաշան։
2011 թվականին Քայլին մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին՝ ցուցադրելով Ավրիլ Լավինի «Abbey Dawn» հագուստի ապրանքանիշը։ 2013 թվականի փետրվարի 8-ին հայտարարվել է, որ «PacSun» ապրանքանիշը պատրաստվում է համագործակցել Քայլիի և Քենդալլի հետ՝ ստեղծելու համար «Kendall & Kylie» կոչվող հավաքածուն[12]։
2014 թվականի մայիսի վերջին հրատարակվել է քույրերի գիրքը՝ «Rebels: City of Indra» անունով[13]։ Նույն տարվա հունիսի Քայլին և Քենդալը վարել են Կանադայում անցկացված Much Music Video Awards մրցանակաբաշխությունը[14]։
2015 թվականի վերջերին ստեղծել է իր սեփական Kylie Cosmetics կոսմետիկան։ Առաջին հավաքածուն վաճառվել է 30 վայրկյանում։ Դրանից հետո Քայլին սկսել է ընդլայնել իր կոսմետիկայի ճյուղը։ 2018 թվականի կեսերին նրա եկամուտը գնահատվել է 900 մլն դոլար։
Քայլին հաջողությամբ վարում է Instagram-ի իր էջը և 2018 թվականին գլխավորել է Instagram-ի ամենաթանկ աստղերի ցանկը (Instagram Rich List 2018): Նրա Instagram-յան էջի գովազդի համար գովազդատուն պետք է վճարի 1 մլն դոլար[15][16]։
2019 թվականի մայիսի 10-ին հայտնի է դարձել, որ թողարկվելու է Kylie Skin կոսմետիկան, որի շնորհանդեսը կայացել է 2019 թվականի մայիսի 22-ին[17]։
2020 թվականի մայիսին Coty կոսմետիկական ընկերությունը Ջեններից գնել է նրա ընկերության 51 տոկոս բաժնետոմսը՝ 600 մլն դոլարով։ Այն բանից հետո, երբ Coty ընկերությունն աուդիտ է անցկացրել, տեղեկություններ են հրապարակվել, որ Քայլի Ջենները մի քանի տարի գերագնահատել է սեփական բիզնեսի մասշտաբները, և նա իր միջոցների զգալի մասը ստացել է հենց Coty-ի հետ գործարքի շնորհիվ։ Այս տեղեկության հրապարակումից հետո Forbes-ը Ջեններին հանել է միլիարդատերերի շարքից՝ վերահաշվելով նրա ֆինանսական ցուցանիշները[18]։
2013 թվականին հանդիպել է ամերիկացի դերասան, պարող, ռեպ երգող Ջեյդեն Սմիթի հետ։ 2014 թվականից մինչև 2017 թվականը հանդիպել է ռեփեր Tyga-ի հետ։ 2017 թվականի ապրիլին Ջեններին առաջին անգամ տեսել են Թրևիս Սքոթի հետ։ 2018 թվականի փետրվարի 1-ին նրանք ունեցել են դուստր՝ Սթորմի Վեբսթերը (անգլ.՝ англ. Stormi Webster): 2019 թվականին Թրևիս Սքոթը և Քայլի Ջենները բաժանվել են։ 2020 թվականի սկզբին TMZ աղբյուրը հայտարարել է մոտ ժամանակներս աստղային զույգի վերամիավորման մասին։ 2021 թվավականի սեպտեմբերի 7-ին Ջենները հայտնել է,որ ինքը և Սքոթը սպասում են իրենց երկրորդ երեխային։ Երեխան ծնվել է 2022 թվականի փետրվարի 2-ին, սկզբում անվանվել՝ Wolf Webster, իսկ հետո՝ Aire Webster։
2012 թվականին Ջեները և Ջորդին Վուդսը հանդիպեցին իրենց ընդհանուր ընկերոջ՝ Ջեյդեն Սմիթի՝ հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթի և դերասանուհի Ջադա Փինկեթ Սմիթի որդու միջոցով[19]։ Նրանք երկար տարիներ մտերիմ ընկերներ էին, և Վուդսը հայտնվեց Ջեներների 2017 թվականի ռեալիթի հեռուստաշոուում՝ Քայլիի կյանքը[20] և Ջենների՝ 2018 թվականի հղիության տեսահոլովակում։ 2018 թվականի սեպտեմբերին Kylie Cosmetics-ը թողարկեց Kylie x Jordyn հավաքածուն, որը երկու ընկերների համագործակցությունն էր[21]։Նրանց ընկերությունն ավարտվել է 2019 թվականին Վուդսի դավաճանության պատճառով Թրիստան Թոմփսոնի հետ, ով Ջեների խորթ քրոջ՝ Քլոյի Քարդաշյանի նշանածն էր[22]։ Ջենները դադարեցրեց իր Վուդս անունով հավաքածուն՝ նվազեցնելով գինը՝ մնացած ապրանքները վերացնելու համար[23]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007-այժմ | ս | Քարդաշյանների ընտանիքը | Keeping Up with the Kardashians | մարմնավորել է ինքն իրեն |
2008 | ս | E! Հոլիվուդյան ճշմարիտ պատմությունը | E! True Hollywood Story | կամեո |
2009-2010 | ս | Քորթնին և Քլոյին Մայամիում | Kourtney and Khloé Take Miami | կամեո |
2011-2012 | ս | Քլոյի և Լամար | Khloé & Lamar | կամեո |
2013 | ս | Քորթնին և Քիմը Մայամիում | Kourtney and Kim Take Miami | կամեո |
2017-2017 | ս | Քայլիի կյանքը | Life of Kylie | մարմնավորել է ինքն իրեն |
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
Teen Choice Awards | Ռեալիթի շոուի կին աստղ (Քարդաշյանների ընտանիքը) |
Հաղթանակ | ||
Ռեալիթի շոուի կին աստղ (Քարդաշյանների ընտանիքը) |
Առաջադրված | |||
Լավագույն ինսթագրամեր | Առաջադրված | |||
Լավագույն սելֆի | Առաջադրված | |||
2016 | Shorty Awards | Տարվա սնեփչաթ | Առաջադրված | [27] |
2017 | Տարվա աստղ | Առաջադրված | [28] | |
Teen Choice Awards | Լավագույն ինսթագրամեր | Առաջադրված | [29] | |
Լավագույն սնեփչաթ | Առաջադրված | |||
2019 | Համացանցի աստղ | Առաջադրված | [29] |
2017թ Ջենները բացել է eBay հաշիվ, որտեղ նա աճուրդի է հանում հին հագուստները՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համար գումար հավաքելու համար[30]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.