Թրևիս Սքոթ
From Wikipedia, the free encyclopedia
Ջաք Ուեբսթեր (անգլ.՝ Jacques Webster, ապրիլի 30, 1991[3][4], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4]), առավել հայտնի Թրևիս Սքոթ (անգլ.՝ Travis Scott) բեմական կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և երգերի հեղինակ։ 2012 թվականին ստորագրել է պայմանագիր «Epic Records» և ռեփեր Քանյե Ուեսթի «Very GOOD Beats» ձայնագրման լեյբլների հետ։ 2013 թվականին ռեփեր T.I.-ի «Grand Hustle Records» լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո, թողարկել է իր «Owl Pharaoh» (2013) և «Days Before Rodeo» (2014) միքսթեյպները։
Թրևիս Սքոթ | |
---|---|
![]() Թրևիսը 2016 թվականի փետրվարին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Travis Scott |
Ի ծնե անուն | Ժակ Վեբսթեր |
Նաև հայտնի է որպես | Լա Ֆլեյմ |
Ծնվել է | ապրիլի 30, 1991 (33 տարեկան) Հյուստոն, Տեխաս |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ |
Գործիքներ | Վոկալ, դրամ մեքենա, ստեղնաշարային գործիքներ |
Գործունեություն | 2008-ներկա |
Լեյբլ | Epic Records, Very GOOD Beats, Grand Hustle Records, Cactus Jack Records |
Կրթություն | University of Texas at San Antonio? |
Կապված | Քանյե Ուեսթ, T.I., Յանգ Թագ, Քիդ Քադի, Քուեյվո |
Պարգևներ | |
Կայք | travisscott.com |
Ստորագրություն | |
Travis Scott Վիքիպահեստում |
2015 թվականին թողարկվել է Թրևիսի «Rodeo» կոչվող դեբյուտային ալբոմը, որը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում։ Ալբոմի «Antidote» սինգլը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում։ 2016 թվականին վաճառքի է դուրս եկել նրա «Birds in the Trap Sing McKnight» անվանումը կրող երկրորդ ալբոմը և գլխավորել է Billboard 200-ը։ 2018 թվականին թողարկված նրա երրորդ` «Astroworld» ալբոմը նույնպես գլխավորել է այդ հիթ շքերթը։
Վաղ կյանք
Ժակ Վեբսթերը ծնվել է 1991 թվականի ապրիլի 30-ին Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում[5]։ Նա մեծացել է նույն նահանգի Միսուրի Սիթի քաղաքում, որտեղ հաճախել է Էլկինսի ավագ դպրոցը[5]։ Նրա մայրը աշխատել է Apple Inc. ընկերությունում, իսկ հայրը ունեցել է իր սեփական բիզնեսը[5]։
Կարիերա
2008-2014: Կարիերայի սկիզբ և միքսթեյպներ

Թրևիս Սքոթը սկսել է բիթեր ստեղծել 16 տարեկանից[6], իսկ առաջին երգերը տեղադրել է համացանցում։ Նա իր կարիերայի սկզբում համագործակցում է ռեփեր Ջեյսոն Էրիկի (OG Chess) հետ։ Նրանք միասին մի քանի միքսթեյպ թողարկելուց հետո, 2011 թվականին դադարեցնում են իրենց համագործակցությունը։ 2012 թվականի նոյեմբերին հայտնի է դառնում, որ Թրևիսը ստորագրել է պայմանագիր ռեփեր Քանյե Ուեսթի Very G.O.O.D Music ձայնագրման լեյբլի հետ[7]։
2013 թվականի մարտին Թրևիսը թողարկում է իր «Quintana» սինգլը համագործակցությամբ ռեփեր Wale-ի հետ[8]։ Նույն ամսում ամերիկյան «XXL» ամսագիրը Թրևիսին ընդգրկում է իր «Freshmen» ցանկում, որում ընդգրկվում են այն ռեփերները, ովքեր դեռևս նորեկ են և ոչ այդքան հայտնի, սակայն առաջիկայում կարող են ձեռք բերել համաշխարհային ճանաչում[9]։ Ապրիլ ամսին ռեփեր T.I.-ի Grand Hustle Records լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո[10], Թրևիսը թողարկում է «Upper Echelon» սինգլը համագործակցությամբ T.I.-ի և Թու Չեյնսի հետ[11]։ Մայիսի 21-ին թողարկվում է նրա «Owl Pharaoh» միքսթեյպը[12], որը դրական արձագանքներ է ստանում երաժշտական քննադատների կողմից[13][14][15]։ Նույն տարվա հոկտեմբերին այդ միքսթեյպը BET հիփ հոփ մրցանակաբաշխությունում առաջադրվում է «Լավագույն միքսթեյպ» մրցանակին[16], սակայն չի հաղթում[17]։

2014 թվականի հուլիսի 11-ին թողարկվում է «Don't Play» սինգլը Բիգ Շոնի հետ համագործակցությամբ[18]։ Այդ սինգլի որոշ հատվածներ վերցված են անգլիական The 1975 ինդի ռոք խմբի «M.O.N.E.Y» երգից, սակայն դա կատարվել է խմբի թույլատվությամբ[19]։ Օգոստոսի 18-ին թողարկվում է «Days Before Rodeo» միքսթեյպը[20]։ Միքսթեյպում նաև ընդգրկված է «Mamacita» սինգլը համագործակցությամբ Յանգ Թագի և Rich Homie Quan-ի հետ, որը iTunes-ում ներբեռնման համար թողարկվել է նույն տարվա դեկտեմբերի 2-ին[21]։
2015-2016: «Rodeo» և «Birds in the Trap Sing McKnight»
2015 թվականի մարտին բարբադոսցի երգչուհի Ռիհաննան թողարկեց իր «Bitch Better Have My Money» երգը, որի հեղինակներից/պրոդյուսերներից մեկը Թրևիսն է[22][23]։ Հունիսին թողարկվեց Թրևիսի «3500» սինգլը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Future-ը և Թու Չեյնսը[24]։ Այդ երգը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը[25]։ Հունիսին նա նաև ներկայացրեց իր «Antidote» երգը[26], որն որպես սինգլ iTunes-ում թողարկվեց հուլիսին[27]։ Այդ երգը ունեցավ մեծ հաջողություն և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[25], իսկ մի շարք հրատարակչություններ այն համարեցին 2015 թվականի ընթացքում թողարկված լավագույն երգերից մեկը[28][29]։
Նույն տարվա սեպտեմբերի 4-ին վաճառքի դուրս եկավ Թրևիսի առաջին՝ «Rodeo» կոչվող ստուդիական ալբոմը[30]։ Թողարկման առաջին շաբաթում այն ունեցավ 85,000 օրինակի վաճառք և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը[31]։ Ալբոմը նաև դրական արձագանքներ ստացավ երաժշտական քննադատների կողմից, իսկ որոշ հրատարակչություններ, որոնցից են՝ «Rolling Stone»-ը[32], «HipHopDX»-ը[33], MTV-ն[34] և «Pigeons & Planes»-ը[35], այն համարեցին 2015 թվականի լավագույն ալբոմներից մեկը։
2016 թվականի հունվարի սկզբին Թրևիսը հայտարարեց, որ աշխատում է իր նոր ալբոմի վրա[36]։ Մի քանի օր անց, երաժշտական պրոդյուսեր DJ Mustard-ը թողարկեց իր «Whole Lotta Lovin'» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև Թրևիսը[37]։ Նույն ամսում ռեփեր Վիզ Խալիֆան Թրևիսի հետ համագործակցությամբ թողարկեց իր «Bake Sale» սինգլը, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը և ընդգրկվել է նրա «Khalifa» ալբոմում[38][39]։ Այս ընթացքում թողարկվեց նաև Ռիհաննայի «Anti» ալբոմը, որի «Woo» երգի բեք վոկալը կատարում է Թրևիսը[40]։ Մարտին Ռիհաննան սկսեց «Anti» ալբոմի համերգային շրջագայությունը, որի բացումները կատարում էր Թրևիսը[41]։ Հունիսին Թրևիսն թողարկեց իր «Pick Up the Phone» սինգլը, որում նաև մասնակցություն ունեն Յանգ Թագը և Քուեյվոն[42]։ Այդ երգը ունեցավ հաջողություն և զբաղեցրեց 43-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[25]։ Հունիսին նաև թողարկվեց GOOD Music լեյբլի «Champions» սինգլը, որը կատարում են Թրևիսը, Քանյե Ուեսթը, Գուչի Մենը, Բիգ Շոնը, Թու Չեյնսը, Յո Գոտին, Քուեյվոն և Desiigner-ը[43]։
Նույն տարվա սեպտեմբերի 2-ին վաճառքի դուրս եկավ Թրևիսի երկրորդ ալբոմը, որը կրում է «Birds in the Trap Sing McKnight» անվանումը[44]։ Այն թողարկման առաջին շաբաթում ունեցավ 88,000 օրինակի վաճառք և գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը[45]։ Այն նաև հաջողություն ունեցավ մի քանի այլ երկրների հիթ շքերթում[46][47]։
2017-2018: «Huncho Jack, Jack Huncho» և «Astroworld»
2017 թվականի դեկտեմբերին թողարկվեց Թրևիսի և Քուեյվոյի համատեղ` «Huncho Jack, Jack Huncho» ալբոմը[48]։ 2018 թվականի օգոստոսին Թրևիսն թողարկեց իր երրորդ ալբոմը` «Astroworld», որը առաջին շաբաթում վաճառվեց 270,000 օրինակով և Billboard 200-ում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[49]։
Երաժշտական ոճ
«XXL» ամսագրին տված հարցազրույցում Թրևիսն ասել է, որ մինչև ռեփ կարդալը շատ վաղ տարիքում արդեն սովորել էր նվագել մի քանի երաժշտական գործիք[50]։ Նա առաջին անգամ ձայնագրվել է ավագ դպրոց հաճախելու առաջին տարում[50]։ Նա ասում է, որ սկզբում ռեփ կարդում էր այլ պրոդյուսերների ստեղծած բիթերի ներքո, սակայն երբ նրա մայրը իրեն նվիրեց iMac, նա սկսեց իր սեփական բիթերը ստեղծել[50]։
Թրևիսին ոգեշնչող երաժիշտներն են Քանյե Ուեսթը, T.I.-ը, Քիդ Քադին, M.I.A.-ն, Bon Iver-ը, Բյորկը, Toro y Moi-ը, Մայք Դինը, Ջեֆ Բասկերը և այլք[51]։ Նրա երաժշտական ոճը շատ հաճախ համեմատում են իրեն ոգեշնչող երաժիշտների հետ, սակայն Թրևիսն ասում է, որ «ատում» է այդպիսի համեմատությունները[50]։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
Անվանում | Տվյալներ |
---|---|
«Rodeo» |
|
«Birds in the Trap Sing McKnight» |
|
«Astroworld» |
|
Համատեղ ալբոմներ
Անվանում | Տվյալներ |
---|---|
«Huncho Jack, Jack Huncho» (Քուեյվոյի հետ) |
|
Միքսթեյպներ
Անվանում | Տվյալներ |
---|---|
«Cruis'n USA» (Ջեյսոն Էրիկի հետ) |
|
«Owl Pharaoh» |
|
«Days Before Rodeo» |
|
Մինի ալբոմներ
Անվանում | Տվյալներ |
---|---|
«The Graduates EP» Քրիս Հոլովեյի հետ) |
|
«B.A.P.E.» (Ջեյսոն Էրիկի հետ) |
|
«Buddy Rich» (Ջեյսոն Էրիկի հետ) |
|
«The Classmates EP» (Ջեյսոն Էրիկի հետ) |
|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.