From Wikipedia, the free encyclopedia
Ցրտնոտ (ադրբեջանական անունը՝ Սոյուղբուլաղ, որը թարգմանաբար նշանակում է «սառը աղբյուր»), պատմական բնակավայր, ներկայումս իրար հարևան գյուղատեղիներ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչական կենտրոն Քարվաճառ քաղաքից 9- 11 կմ հարավ, Թարթառ գետի աջակողմյան փոքրիկ վտակների ափին, ձորերի մեջ, իրարից ընդամենը 2․2 կմ հեռու։ Գյուղատեղիներից մեկը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1950-2070 մ բարձրության վրա, անտառազուրկ տեղանքում ԽՍՀՄ ժամանակ այնտեղ բնակվող քուրդ վերաբնակիչներն անվանել էին Սոյուղբուլաղ[2][3]։
Ցրտնոտ | ||
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
---|---|---|
Ենթարկում | Շահումյանի շրջան | |
Համայնք | Քելբաջարի շրջան | |
ԲԾՄ | 1695 մետր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ցրտնոտ տեղանունը հիշվում է Դոփյան տոհմի ներկայացուցիչների՝ գավառի վանքերին իբրև սեփականություն տալու մասին մի վավերագրում, որը թվագրվում է 14-րդ դարում[2][4]
Երկու գյուղատեղիներն էլ խիտ կառուցապատում են ունեցել։ Հայաթափ գյուղատեղիներում հաստատված քրդերը հարմարվել էին արդեն գոյություն ունեցող գյուղի կառուցապատման առանձնահատկություններին և նույնիսկ ԽՍՀՄ տարիներին այն գրեթե որևէ փոփոխության չեն ենթարկել։ Նույնիսկ նոր կառուցված բնակարաններն էլ հին տների հիմքերի վրա են կառուցել[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.