From Wikipedia, the free encyclopedia
Տուհալայի վհուկի ջրհորը (էստ․՝ Tuhala nõiakaev), կարստային աղբյուր Էստոնիայի Հարյումաա նահանգի Կոսե շրջանում, որը հեղեղվում է հորդառատ անձրևներից հետո[1]:
Աղբյուրը ունի 2,4 մ խորություն և գտնվում է «Տուհալայի Բնական Կենտրոն» կարստային տարածքում, որը ամենամեծն է Էստոնիայում (188 հա): Գարնանային հորդացումների ժամանակ այն մակերևույթ է նետում մինչև 100 լիտր ջուր վայրկյանում («եռում է»), այս երևույթը կարող է տևել մինչև երեք շաբաթ, սակայն չի կրկնվում ամեն տարի: Ճահճային ծագման պատճառով ջրի գույնը կարող է ունենալ շագանակագույն երանգ։
Դարեր շարունակ այն եղել է հեթանոսների պաշտամունքի առարկա[2]:
Էստոնական ֆոլկլորի մեջ ասվում է, որ երևույթը առաջանում է վհուկների կողմից, որոնք գետնի տակ մտրակում են միմյանց[3][1]: 2012 թվականին Տուհալայի վհուկի ջրհորը ճանաչվել է որպես «Էստոնիայի Հրաշալիք»[4]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.