From Wikipedia, the free encyclopedia
Տոննա (ֆր.՝ tonne, միջնադարյան լատին․՝ tunna — տակառ), զանգվածի մետրական միավոր՝ արտահամակարգային միավոր, թույլատրվում է կիրառել Միավորների միշազգային համակարգի կիլոգրամ միավորին զուգահեռ։ Նշանակվում է «տ» (միջազգային նշանակումը՝ «t»)։ Մեկ տոննան հավասար է 1,000 կիլոգրամի[1][2][3][4]։
ԱՄՆ֊ում այս միավորը կոչվում է մետրական տոննա[5]։
Տոննա անունն են կրում նաև այլ միավորներ՝
Հայերենում նշանակվում է «տ», իսկ Միավորների միջազգային համակարգում «t» տառով։ Ե՛վ տոննան, և՛ դրա նշանակումն ընդունվել են միաժամանակ՝ 1879 թվականին[2]։ Տոննայի նշանակումը կրճատում չէ, դրա պատճառով պետք չէ նշանակումից հետո դնել կետ։
Միջնադարում Հյուսիսային ծովում գերմանախոս բնակիչների կողմից օգտագործվել է «տոննա» բառը, որը նշանակել է մոտավորապես 1,000 կիլոգրամ կշռող տակառ։ Համարվում է, որ հետագայում տոննա արդեն սկսել է նշանակել հենց հազար կիլոգրամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.