չինական ծագմամբ ամերիկացի գրող-արձակագիր From Wikipedia, the free encyclopedia
Տեսս Գերիթսեն (անգլ.՝ Tess Gerritsen, հունիսի 12, 1953[1][2][3], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), չինական ծագմամբ ամերիկացի գրող-արձակագիր[4]։ Գրել է բեսթսելլերների շարք բժշկական և ռոմանտիկ թրիլերի ժանրում։
Տեսս Գերիթսեն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1953[1][2][3] (71 տարեկան) |
Ծննդավայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան, Կալիֆորնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո և Kearny High School? |
Մասնագիտություն | գրող, վիպասան, բժիշկ, հեռուստասցենարիստ և ակնարկագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | tessgerritsen.com tess-gerritsen.de |
Tess Gerritsen Վիքիպահեստում |
Տեսս Գերիթսենը ծնվել և մեծացել է Սան Դիեգո քաղաքում՝ չինական ռեստորանի սեփականատիրոջ ընտանիքում։ Նրա մորական պապը ժամանակին եղել է չինացի հայտնի պոետ։ Պատանեկության տարիներին ապագա գրողը հետաքրքրվում էր բնական գիտություններով, հատկապես կենսաբանությամբ։
1975 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանը՝ ստանալով մարդաբանի բակալավրի աստիճան[5], իսկ 1979 թվականին ավարտել է Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանը և ստացել բժշկի դիպլոմ[6]։ Որպես բժիշկ-թերապևտ՝ Տեսսը օրդինատուրան անցել է Հոնոլուլուում (Հավայի), որտեղ իր բժիշկ ամուսնու հետ միասին սկսել է անհատական բժշկական պրակտիկան։ Պրակտիկայի ընթացքում՝ ազատ ժամերին, Գերիթսենը սիրում էր զբաղվել ընթերցանությամբ (հիմնականում՝ ռոմանտիկ նովելներ)[7][8]։
Ֆիզարձակուրդում գտնվելու ընթացքում Գերիթսենը գրել է «On Choosing the Right Crack Seed» պատմվածքը, որը «Հոնոլուլու» ամսագրի («Honolulu Magazine») կողմից անցկացված ֆանտաստիկ ժանրի գրականության մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը[7][9]։
Իր առաջին վեպերի համար Տեսսն ընտրել է ռոմանտիկ թրիլերի ժանրը։ Երկու չհրատարակված «փորձնական» աշխատանքներից հետո «Harlequin Intrigue» հրատարակչությունը 1986 թվականին ձեռք բերեց նրա «Call After Midnight» վեպը և մեկ տարի անց հրատարակեց[10]։ Դրան հաջորդեց ևս ութ ռոմանտիկ թրիլեր, որոնք թողարկվեցին ոչ միայն «Harlequin Intrigue», այլև «Harper Paperbacks» հրատարակչությունում[7]։
1996 թվականին Գերիթսենը հրատարակեց իր առաջին վեպը բժշկական թրիլեր ժանրում՝ «Harvest» վերնագրով[10], որի սյուժեն գրելիս հեղինակը ներշնչվել էր սպանությունների բաժնի պաշտոնաթող խուզարկուի հետ զրույցից, ով վերջերս այցելել էր Ռուսաստան։ «Harvest» վեպը դարձավ Գերիթսենի առաջին վեպը, որը հրատարակվեց կոշտ կազմով և «Նյու Յորք Թայմս» ամսագրի՝ բեսթսելլերների ցանկում զբաղեցրեց տասներեքերորդ տեղը[11]։ Վեպը գրողին բերեց ոչ միայն մեծ հաջողություն, այլև դարձավ գործընկերների կողմից սուր քննադատությունների պատճառ։ Մասնավորապես, բժիշկ-փոխպատվաստագետների ասոցիացիայի բժիշկներից մեկը պահանջում էր ոչ միայն փոփոխություններ անել տեքստում, այլև դիմեց «Paramount Pictures» կինոընկերությանը, որն արդեն ձեռք էր բերել ֆիլմը էկրանավորելու իրավունք, չնկարահանել ֆիլմ այդ վեպի մոտիվներով։
«Harvest» վեպին անմիջապես հաջորդեց ևս երեք բժշկական թրիլեր՝ «Life Support» (1997)[12], «Bloodstream» (1998)[13], «Gravity» (1999)[14], որոնք նույնպես ձեռք բերեցին բեսթսելլերի կարգավիճակ։
2001 թվականին լույս տեսավ Գերիթսենի առաջին դետեկտիվ ժանրի թրիլերը՝ «The Surgeon» վերնագրով, որն ընթերցողներին ներկայացնում է Ջեյն Ռիզոլիի սպանության հետաքննությամբ զբաղվող բոստոնյան խուզարկուին։ Չնայած վեպում Ռիզոլին ընդամենը երկրորդական կերպար է, սակայն գտնվում է հետագա 8 վեպերի շարքի ուշադրության կենտրոնում[15]։
Բացի վեպեր գրելուց, Տեսս Գերիթսենն աշխատել է նաև իր գրքի հիման վրա նկարահանված «Rizzoli & Isles» հեռուստասերիալի սցենարների վրա։ Հեռուսատասերիալի առաջին եթերաշրջանը մեկնարկել է 2010 թվականի հուլիսի 12-ին «TNT» (ԱՄՆ) հեռուստաալիքով։
Տեսս Գերիթսենի գրքերը թարգմանվել են 37 լեզուներով, և վաճառվել ամբողջ աշխարհում ավելի քան 25 միլիոն օրինակով[16]։
Ներկայումս Գերիթսենն իր ընտանիքի հետ միասին ապրում է Մեն նահանգի Կեմդեն քաղաքում և ամբողջությամբ նվիրված է գրքեր գրելուն և տղաներին մեծացնելուն[17]։ Նա նաև սիրում է զբաղվել այգեգործությամբ և նվագում է ջութակ[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.