From Wikipedia, the free encyclopedia
Տաիսսա Ֆարմիգան (անգլ.՝ Taissa Farmiga, օգոստոսի 17, 1994, Whitehouse Station, Readington Township, Հանտերդոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի է։ Նա իր կարիերայի առաջին քայլն արել է 2011 թվականին Գոգավորություն ֆիլմում, խաղալով դեռահաս Քորինի դերը։ Նույն տարվա կեսերին նա մարմնավորեց Վիոլետ Հարմոնի դերը Մարդասպան֊տունը, որը FX հեռուստասերիալի անտոլոգիա֊սերիալի առաջին եթերաշրջանն էր։
Տաիսսա Ֆարմիգա անգլ.՝ Taissa Farmiga | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1994 (29 տարեկան) |
Ծննդավայր | Ռեդինքթոն Նյու Ջերսի ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2011֊այժմ |
Ժանրեր | դրամա, սարսափ, թրիլեր |
Համատեղ ապրող(ներ) | Վերա Ֆարմիգա (քույր) |
Տաիսսան իր ընտանիքի յոթերորդ՝ կրտսեր երեխան է։ Ծնվել է Նյու Ջերսիի Ռեդինքթոն շրջանում[1][2]։ Նրա ծնողները՝ Լյուբան, ով դպրոցի ուսուցչուհի է և հայրը՝ Մայքլ Ֆարմիգան, ով համակարգչային մասնագետ է, Ամերիկա գաղթած ուկրաինացիներ են[3][4]։ Նա ունի 6 ավագ քույրեր և եղբայրներ՝ Վիկտորը[5], Վերան[6], Ստեֆանը, Նադիան[7], Ալեքսանդրը և Լարիսան[8]։ Ուսանողական տարիներին նա երեք տարի սովորել է ամերիկյան ժեստերի լեզուն[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.