Վլադո Մալեսկի (մակեդոներեն՝ Владо Малески, սեպտեմբերի 5, 1919(1919-09-05)[1], Ստրուգա, Հյուսիսային Մակեդոնիա - սեպտեմբերի 23, 1984(1984-09-23)[1], Ստրուգա, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի արձակագիր։

Արագ փաստեր Վլադո ՄալեսկիВладо Малески, Ծնվել է ...
Վլադո Մալեսկի
Владо Малески
Thumb
Ծնվել էսեպտեմբերի 5, 1919(1919-09-05)[1]
ԾննդավայրՍտրուգա, Հյուսիսային Մակեդոնիա
Վախճանվել էսեպտեմբերի 23, 1984(1984-09-23)[1] (65 տարեկան)
Վախճանի վայրՍտրուգա, Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունդիվանագետ, քաղաքական գործիչ և գրող
Քաղաքացիություն Հարավսլավիա
ԿրթությունԲելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
ԿուսակցությունLeague of Communists of Macedonia?
 Vlado Maleski Վիքիպահեստում
Փակել

Նախնական կրթությունը ստացել է Շկոդերում (Ալբանիա), գիմնազիան ավարտել է Բիտոլայում։ Ավարտել է Բելգրադի համալսարանի իրավաբանական մասնաճյուղը։ Պատերազմի տարիներին Մալեսկին Մակեդոնյան-կոսովյան աrաջին բրիգադի շարքերում էր։ Գրել է սկսել պատերազմի տարիներին և տպագրվել է պարտիզանական թերթերում։ 1946 թվականին դարձել է Մակեդոնիայի գրողների միության անդամ։ Պատերազմից հետո զբաղվել է նաև դիվանագիտական աշխատանքով։

Լույս են տեսել «Վառ կարմիր գեորգին» (1950), «Հուզումներ» (1953) պատմվածքների գրքերը, «Այն, ինչը երկինք էր» (1953), «Մանածագործական դազգահ» (1969) վեպերը։

Մալեսկու «Ֆրոսինա» կինոսցենարով ստեղծվել է մակեդոնական առաջին կինոֆիլմը։

1978 թվականին լույս է տեսել Մալեսկու երկերի հինգհատորյակը[2]։

Մակեդոնիայի Հանրապետության հիմնի («Այսօր Մակեդոնիայի վրա») հեղինակն է։

Վլադո Մալեսկին հայերեն

  • Առաջին գիշերը։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 40-51։ Թարգմ.՝ Հրաչյա Թամրազյան։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.