From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Ֆեոդորովիչ Մինորսկի (ռուս.՝ Владимир Фёдорович Минорский, փետրվարի 6, 1877[1] կամ փետրվարի 5, 1877[2], Korcheva, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 25, 1966[3][4], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]) ռուս արևելագետ։
Վլադիմիր Մինորսկի Владимир Минорский | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1877[1] կամ փետրվարի 5, 1877[2] Korcheva, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 25, 1966[3][4] (89 տարեկան) Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դիվանագետ, պատմաբան, արևելագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ և Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց |
Գործունեության ոլորտ | արևելագիտություն |
Անդամակցություն | Ասիական ընկերություն և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[6] |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան (1900) և Լազարյան ճեմարան (1903) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[7] |
Եղել է գիտական ղեկավար | John Andrew Boyle? |
Հայտնի աշակերտներ | Յուրի Ռերիխ, Clifford Edmund Bosworth?, Q97315282? և Ռոջեր Սեյվորի |
1900 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1903 թվականին՝ Լազարյան ճեմարանը։ 1904 թվականից ծառայել է Ռուսաստանի արտգործնախարարությունում, պաշտոնավարել Իրանի և Թուրքիայի ռուսական դեսպանություններում։ Ապրել է Ֆրանսիայում (1919-1932), Մեծ Բրիտանիայում (1932 թվականից)։ 1937 թվականից՝ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր։ Մինորսկու աշխատությունները (մոտ 200) նվիրված են Իրանի, Անդրկովկասի, Թուրքիայի պատմությանը և մշակույթին, իսլամի պատմությանը, աղբյուրագիտությանը, ազգագրությանը, արևելագիտությանը։ 1940-ական թվականներին Մինորսկին համագործակցել է սովետական արևելագետների հետ, գրախոսել նրանց աշխատությունները (այդ թվում՝ Հովսեփ Օրբելու և Նիկողայոս Մառի «1916 թվական. հնագիտական արշավախումբ դեպի Վան» աշխատությունը)։ Գրել է հուշեր Կոմիտասի մասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.