From Wikipedia, the free encyclopedia
Վիքիճամբար, Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության նախագծերից մեկը, որի նպատակն է զարգացնել հայերեն Վիքիպեդիան Հայաստանի մայրաքաղաքի ու մարզերի տարբեր դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների միջոցով՝ միաժամանակ ապահովելով նրանց ակտիվ հանգիստը։ Նախագիծն առաջին անգամ իրականացվել է Վանաձորում, հետագայում՝ Ստեփանավանում, Աղվերանում և Ծաղկաձորում։
2014 թվականին Լոնդոնում տեղի ունեցած ամենամյա Վիքիմանիա 2014 համաժողովի ընթացքում Վիքիմեդիա Հայաստանի «Վիքիճամբար» նախագիծը ճանաչվել է տարվա ամենազիլ նախագիծ[1]։
9-35 տարեկան ակտիվ վիքիխմբագրողները, կախված իրենց խմբագրումների ծավալից ու որակից, ստանում են անվճար ուղեգրեր։ Մասնակցության հայտեր կարելի է ձեռք բերել նաև գումարով[2]։
Պատանեկան Վիքիճամբարին մասնակցում են 9-14 տարեկան երեխաներ և խմբագրում հիմնականում Հայերեն Վիքիբառարան և Վիքիդարան նախագծերում։
Պատանեկան Վիքիճամբարին մասնակցում են 15-18 տարեկան պատանիներ, որոնք հիմնականում խմբագրում են Հայերեն Վիքիպեդիայում։
Երիտասարդական Վիքիճամբարին մասնակցում են 18-35 տարեկան երիտասարդներ, որոնք խմբագրումներ են կատարում Հայերեն Վիքիպեդիայում։ Երիտասարդական Վիքիճամբարի օրակարգը տարբերվում է Պատանիների Վիքիճամբարի օրակարգից, տարբեր են նաև երկու ճամբարներում անցկացվող խաղերը։
Արևմտահայերեն Վիքիճամբարն ամեն տարի կազմակերպվում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի համատեղ հովանավորությամբ[3]։ Արևմտահայերեն առաջին Վիքիճամբարն անցկացվել է Լիբանանում, այնուհետև՝ Պորտուգալիայում և Ֆրանսիայում։
Վիքիճամբարի նպատակն է դպրոցականների և ուսանողների միջոցով զարգացնել Հայերեն վիքիպեդիան, Վիքիդարանը, Վիքիբառարանը և Վիքիմեդիա քույր նախագծերը[4]։
Վիքիճամբարը հնարավորություն է տալիս երիտասարդներին և պատանիներին բացահայտել և զարգացնել իրենց հետաքրքրություններն ու ունակությունները վիքինախագծերի միջոցով։ Վիքիճամբարը՝ որպես կրթական միջավայր, այլընտրանքային կրթության միջոց է՝ առանց որևէ սահմանափակումների, որտեղ ճամբարականները ձեռք են բերում արժեքավոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք, վերածվելով խանդավառության և հետաքրքրությունների, օգնում են նրանց հաջողակ մարդ դառնալ դպրոցում և ապագա մասնագիտական ոլորտում։
Վիքիճամբարի բոլոր միջոցառումները, առօրյան կառուցված են այնպես, որ նպաստեն ճամբարականի ինքնագնահատականի, ինքնավստահության և ինքնուրույնության բարձրացմանը։ Ճամբարում մասնակիցները սովորում են կշռադատել, անկաշկանդ արտահայտել սեփական կարծիքն ու որոշումներ կայացնել, որն ապահովում է առաջընթաց ամբողջ կյանքի համար։
Վիքիճամբարում կան թիմային աշխատանքին վերաբերող շատ միջոցառումներ, որոնք նպաստում են համագործակցությանը, հաղորդակցմանը, խնդիրների, կոնֆլիկտների խմբային և անհատական լուծմանը։ Ճամբարականները աշխատում են ընդհանուր նպատակի համար՝ ունենալով անհատական նպատակներ, ինչպես Վիքիպեդիայում է։
10 օրվա ընթացքում ճամբարի մասնակիցները կյուրացնեն Վիքի խմբագրման գործիքները, վիքի օգնականների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում կստեղծեն հոդվածներ, Վիքիբառարանում՝ բառահոդվածներ, իսկ Վիքիդարանում՝ կսրբագրեն հեղինակային հանրային սեփականություն համարվող գրքերը։
Ճամբարի առօրյայում ներառված են հայկական պարերի և երգերի ուսուցում, հայկական ֆիլմերի ցուցադրություն, հանդիպումներ անվանի գիտնականների, գրողների, մշակութային գործիչների հետ։
Ճամբարների ընթացքում վիքի խմբագիրները բազմիցս հյուրընկալել են տարբեր հեռուստաընկերությունների, լրատվական կայքերի, ԱԻՆ-ի[5][6], Ֆինանսական հաշտարարի գրասենյակի, Սթրիթ Վորքաութի, Ֆուտբոլի երիտասարդական հավաքականի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների։
Վիքիճամբար այցելել է նաև Ռալֆ Յիրիկյանը՝
Հայկական ազգային ինքնության և պատմական-մշակութային հարուստ ժառանգության պահպանումը միշտ եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում։ Մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը և գնահատում համացանցում հայկական բովանդակությունն ավելացնելուն ուղղված ձեր ջանքերը։ Դա կնպաստի մեր երկրի վերաբերյալ իրազեկման բարձրացմանն աշխարհում, զուգահեռաբար` տեղեկատվության աղբյուր կծառայի հայրենիքից դուրս բնակվող հայերի համար։ Այս նախաձեռնությունը նաև շփման հարթակ է` նույն գաղափարները և մտահոգությունները կիսող հայ երիտասարդների համար։ Մենք պետք է ընդունենք, որ ժամանակակից թվային աշխարհի օրենքները պահանջում են, որ ազգը պատշաճ ներկայացված լինի նաև վիրտուալ աշխարհում։ Համացանցում հայկական բովանդակության ծավալի մեծացումը` աշխարհում հայկական գործոնի ուժեղացմանն ուղղված արդյունավետ գործիք է[7] - Ռալֆ Յիրիկյան |
2023 թվականի պատանեկան Վիքիճամբարում ստեղծված 478 հոդվածից 318-ը վերաբերում էին հայկական ֆուտբոլին` մարզիկներին, թիմերին, մարզիչներին։ Թեման ընտրվել էր Հայերեն Վիքիպեդիայում հայկական սպորտին անդրադարձող հոդվածների բացը լրացնելու նպատակով։ Այս թեմայով գրող խմբագիրներին ոգևորելու նպատակով ճամբարի ընթացքում կազմակերպվեց ֆուտբոլային օր, որի ժամանակ հյուր եկան Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ Արամ Խամոյանը, Նարեկ Ալավերդյանը, Արման Ներսեսյանը և Գևորգ Տարախչյան։ Ֆուտբոլիստներն իրենց համազգեստները նվիրեցին ամենաակտիվ խմբագրող ճամբարականներին, որից հետո կազմակերպվեց ընկերական խաղ Վիքիճամբարի և հավաքականի ֆուտբոլիստների միջև։
2014 թվականից սկսած իրականացվել են Վիքիճամբարներ Հայաստանում, Լիբանանում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում․
№ | Անցկացման ամսաթիվ | Անցկացման վայր | Նշում |
---|---|---|---|
1 | հուլիսի 6-20, 2014 թվական | Վանաձոր, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
2 | օգոստոսի 12-26, 2014 թվական | Վանաձոր, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
3 | հունվարի 7-11, 2015 թվական[8] | Աղվերան, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
4 | հունիսի 21-հուլիսի 4, 2015 թվական | Աղվերան, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
5 | օգոստոսի 3-12, 2015 թվական | Զմմառ, Լիբանան | Արևմտահայերեն Վիքիճամբար |
6 | օգոստոսի 16-29, 2015 թվական | Ծաղկաձոր, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
7 | հունվարի 6-10, 2016 թվական[9] | Աղվերան, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
8 | հունիսի 27-հուլիսի 6, 2016 թվական | Աղվերան, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
9 | հուլիսի 27-օգոստոսի 6, 2016 թվական | Ստեփանավան, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
10 | օգոստոսի 18-25, 2016 թվական[10] | Կադավալ, Պորտուգալիա | Արևմտահայերեն Վիքիճամբար |
11 | հունվարի 5-10, 2017 թվական | Աղվերան, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
12 | հունվարի 26-ից փետրվարի 2, 2017 թվական | Աղվերան, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
13 | հունիսի 13-23, 2017 թվական | Աղվերան, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
14 | հունիսի 27-հուլիսի 6, 2017 թվական | Աղվերան, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
15 | օգոստոսի 20-30, 2017 թվական | Աղվերան, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
16 | օգոստոսի 12-19, 2017 թվական | Լա Բուղբուլ, Ֆրանսիա | Արևմտահայերեն Վիքիճամբար |
17 | հոկտեմբերի 28 - նոյեմբերի 5, 2017 թվական | Աղվերան, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
18 | փետրվարի 2-8, 2018 թվական | Աղվերան, Հայաստան | «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավ |
19 | փետրվարի 22-25, 2018 թվական | Աղվերան, Հայաստան | «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավ |
20 | հուլիսի 4-13, 2018 թվական | Ծաղկաձոր, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
21 | հուլիսի 21-26, 2018 թվական | Աղվերան, Հայաստան | Ամառային երիտասարդական Վիքիճամբար |
22 | օգոստոսի 18-27, 2018 թվական | Ծաղկաձոր, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
23 | հունվարի 26-փետրվարի 3, 2019 թվական | Ծաղկաձոր, Հայաստան | «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավ |
24 | հուլիսի 4-13 , 2019 թվական[11] | Ծաղկաձոր, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
25 | օգոստոսի 2-11, 2019 թվական | Ծաղկաձոր, Հայաստան | Արևելահայերեն Վիքիճամբար |
26 | հոկտեմբերի 27-նոյեմբերի 3, 2019 թվական | Ծաղկաձոր, Հայաստան | Աշնանային Վիքիճամբար 2019 |
27 | հունվարի 25-փետրվարի 2, 2020 թվական | Ծաղկաձոր, Հայաստան | Երիտասարդական Վիքիճամբար 2020 |
28 | հուլիսի 20-25, 2020 թվական | Առցանց, Հայաստան | Առցանց Վիքիճամբար 1-ին |
29 | օգոստոսի 20-25, 2020 թվական | Առցանց, Հայաստան | Առցանց Վիքիճամբար 2-րդ |
30 | նոյեմբերի 5-13, 2020 թվական | Ծաղկաձոր, Հայաստան | Աշնանային Վիքիճամբար 2020 |
31 | հուլիսի 7-14, 2023 թվական | Ծաղկաձոր, Հայաստան | Ամառային Վիքիճամբար 2023, 13-17 տարեկան պատանիների համար |
32 | օգոստոսի 17-24, 2023 թվական | Ծաղկաձոր, Հայաստան | Ամառային Վիքիճամբար 2023, 18-35 տարեկան երիտասարդների համար |
33 | Հունվարի 21-28, 2024 թվական | Ծաղկաձոր, Հայաստան | Ձմեռային Վիքիճամբար 2024, 18-35 տարեկան երիտասարդների համար |
34 | հուլիսի 7-14, 2024 թվական | Ծաղկաձոր, Հայաստան | Ամառային Վիքիճամբար 2024, 13-17 տարեկան պատանիների համար |
35 | օգոստոսի 11-18, 2024 թվական | Ծաղկաձոր, Հայաստան | Ամառային Վիքիճամբար 2024, 18-35 տարեկան երիտասարդների համար |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.