Վիսկոնսին
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վիսկոնսին (անգլերեն՝ Wisconsin), ԱՄՆ նահանգ տեղակայված ԱՄՆ հյուսիս կենտրոնական մասում Միջին Արևմուտքի և Մեծ լճերի տարածաշրջաններում։ Այն արևմուտքից սահմանակցում է Մինեսոտային, հարավ արևմուտքից` Այովային, հարավից` Իլինոյսին, արևելքից` Միչիգան լճին, հյուսիս արևելքից` Միչիգանին և հյուսիսից` Վերին լճին։ Վիսկոնսինը մեծությամբ 23-րդ նահանգն է ԱՄՆ-ում, իսկ բնակչությամբ` 20-րդը։ Նահանգի մայրաքաղաքը Մեդիսոնն է, իսկ ամենամեծ քաղաքը` Միլուոքին է, որը տեղակայված է Միչիգան լճի արևմտյան ափին։ Նահանգը բաժանված է 72 շրջանների։
Վիսկոնսին անգլ.՝ Wisconsin | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||||
Հիմն | On, Wisconsin!? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Մեդիսոն | |||||
Ամենաբարձր կետ | Timms Hill? | |||||
ԲԾՄ | 320 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Wisconsin Legislature? | |||||
Դատական մարմին | Wisconsin Supreme Court? | |||||
Միության մուտք | մայիսի 29, 1848 (30-րդ) | |||||
Բնակչություն | ▲5 893 718 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (20 տեղ) | |||||
Տարածք | 169 640 կմ² (23 տեղ) | |||||
Հիմնադրված է | մայիսի 29, 1848 թ. | |||||
Սահմանակցում է | Միչիգան, Մինեսոտա, Իլինոյս, Այովա և Օնտարիո | |||||
Ժամային գոտի | UTC-6, CDT? և Ամերիկա/Չիկագո | |||||
Հապավում | WI և Wis. | |||||
ISO 3166-2 կոդ | US-WI | |||||
Անվանված է | Wisconsin River? | |||||
Մականուն | The Badger State և America's Dairyland | |||||
Միության մուտք | մայիսի 29, 1848 (30-րդ) | |||||
wisconsin.gov(անգլ.) | ||||||
Վիսկոնսինի աշխարհագրությունը բազմազան է Հյուսիսային բարձրավանդակով և Արևմտյան իջվածքով, իսկ արևմտյան հատվածում է։ Վիսկոնսինը երկրորդն է Միչիգանից հետո Մեծ լճերի ափամերձ հատվածի երկարությամբ։
Վիկոնսինը հայտնի է որպես «Ամերիկայի կաթնային երկիր», քանի որ այն առաջատարն է կաթնարտադրությամբ, հատկապես հայտնի է իր պանրով։ Արտադրության ճյուղերից են թղթային արտադրությունը, տեղեկատվական տեխոնոլոգիաները։ Տնտեսության հիմնական ճյուղերից է նաև զբոսաշրջությունը։
Վիսկոնսին բառի հիմքում ընկած է Վիսկոնսին գետը, որն անվանել են Ալգոնկինյան լեզուներով խոսող բնիկ ամերիկացի խմբերը, որոնք ապրել են այս տարածաշրջանում[2]։ Ֆրանսիացի ճանապարհորդ Ժակ Մարկետը եղել է առաջին եվրոպացին, ով հասել է Վիսկոնսին գետին 1673 թվականին՝ անվանելով գետը իր գրանցամատյանում Մեսկոսինգ[3]։ Հետագայում ֆրանսիացի գրողները փոխեցին ուղղագրությունը՝ դարձնելով Օսկոնսին, և վերջապես այն դարձավ Վիսկոնսին գետ և շրջակա տարածք։ Անգլախոսները փոխեցին Օսկոնսին Վիսկոնսին, երբ նրանք սկսեցին մեծ քանակությամբ ժամանել այս տարածք 19-րդ դարում։ 1845 թվականին Վիսկոնսինը օրինականացվեց որպես ճիշտ ուղղագրություն[4]։
Վիսկոնսինը դարձել է տարբեր մշակույթների բնակավայր մոտ 12.000 տարի առաջ։ Առաջին մարդը ժամանել է մոտավոր մ.թ.ա 10.000 թվականին։ Այստեղի վաղ բնակիչներին կոչում են Պալեոհնդկացիներ, որոնք զբաղվել են սառցե դարաշրջանի կենդանիների որսորդությամբ[5]։ Սառցե դարաշրջանից հետո հին քարե դարում մարդիկ զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ։ Գյուղատնտեսական մշակույթները տարածաշրջանում զարգացան մոտ 3000 տարի առաջ։ 1000-ից 1500 թվականներն Միսիսիպյան և Օնոտա մշակույթները կառուցեցին տարածաշրջանում բնակավայրեր, ներառյալ պաշտպանված գյուղեր Վիսկոնսինի հարավարևելքում[6]։ Օնոտան հնարավոչ է ժամանակայից Այովա և Վինեբագո ցեղերի նախնիներն են, որոնք ապրում են Վիսկոնսինում[7]։ Մյուս բնիկ ժողովուրդներից էին, որոնք ապրել են Վիսկոսինում երբ եվրոպացիները առաջին անգամ մուտք գործեցին տարածաշրջան, Օջիբվե, Սաուկ, Ֆոքս, Կիկապու և Պոտավատոմի ցեղերն են, որոնք բնակություն են հաստատել Վիսկոնսինում 1500-ից 1700 թվականներին[8]։
Ամենայն հավանականությամբ առաջին եվրոպացին, ով մուտք է գործել Վիսկոնսինի ներկայիս տարածք ճանապարհորդ Ժան Նիկոլետն է։ Նա նավակով Ջորջիան Բեյից հասել է Մեծ Լճերին 1634 թվականին[9]։ Պիեր Ռադիսոնը և Մեդար դես Գրոսեյլը այցելել են տարածաշրջան 1654-1666 թվականներին և որտեղ նրանք առևտրով են զբաղվել տեղաբնիկ ամերիկացիների հետ[10]։ Ֆրանսիացիները ինչպիսին Նիկոլա Պարրոտն `, շարունակեցին զբաղվել կենդանիների մորթու առևտրով Վիսկոնսինում 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում, սակայն ֆրանսիացիները բնակավայրեր չհիմնեցին Վիսկոնսինում, քանի որ 1763 թվականին Ֆրանս-հնդկական պատերազմից հետո Բրիտանական կայսրությունը հաղթեց տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը։ Չնայած դրան, ֆրանսիացի առևտրականները շարունակեցին աշխատել տարածաշրջանում պատերազմից հետո[11]։
Վիսկոնսինն անցավ բրիտանացիների վերահսկողության տակ Ֆրանս-հնդկական պատերազմից հետո, 1763 թվականին։ Ֆրանսիացիների նման բրիտանացիները նույնպես հետաքրքրված էին մորթու առևտրով։
Վիսկոնսինը դարձավ ԱՄՆ տարածք 1783 թվականին Անկախության համար պատերազմի ավարտից հետո։ Այնուամենայնիվ բրիտանացիները շարունակեցին վերահսկել տարածքը մինչև 1812 թվականի պատերազմի ավարտը, որի արդյունքում ապահովվեց ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում[12]։ Ամերիկյան վերահսկողության ներքո տարածաշրջանի տնտեսությունը մորթու առևտրից փոխվեց կապարի հանքարդյունաբերությամբ։ Հեշտ կյանքի սպասելիքներով ԱՄՆ ամբողջ տարածքից սկսեցին ներգաղթել մեծ թվով բնակիչներ, որոնք հիմնականում բնակություն հաստատեցին Միներալ Փոինթում, Դոջվիլում և մոտակա վայրերում։ Որոշ հանքափորներ օթևանում էին հանքերում, որտեղ աշխատում էին, այդ պատճառով նրանց մականունն էր «բադգերներ»[13]։ Տարածաշրջանում լարվեցին սպիտակամորթ հանքափորների և բնիկ հնդկացիների միջև հարաբերությունները։ 1827 թվականի Վինեբագո պատերազմից և 1832 թվականի Սև Հավքի պատերազմից հետո տեղաբնիկ հնկացիները ստիպված հեռացան նահանգի շատ մասերից[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.