ավստրիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Վիկի Բաում (շվեդ.՝ Hedwig «Vicki» Baum, հունվարի 24, 1888[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5][6][…] - օգոստոսի 29, 1960[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][7]), ավստրիացի գրող։ Առավել հայտնի է միջազգային ճանաչում ստացած Menschen im Hotel վեպով («Գրանդ հոթել», 1929)։
Վիկի Բաում գերմ.՝ Vicki Baum | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5][6][…] |
Մահացել է | օգոստոսի 29, 1960[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][7] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ավստրիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | սցենարիստ, գրող, լրագրող, տավղահար և երաժիշտ |
Ամուսին | Մաքս Պրելս[8] և Ռիչարդ Լերտ[8] |
Vicki Baum Վիքիպահեստում |
Վիկի Բաումը ծնվել է Վիեննայում 1888 թվականին հրեական ընտանիքում։ Նրա հայրը բանկային ծառայող էր։ Երբ Վիկին դեռ երեխա էր, նրա մայրը, որը տառապում էր հոգեկան հիվանդությամբ, մահացել է կրծքի քաղցկեղից[9][10]։ Հայրը սպանվել է 1942 թվականին հունգարացի զինվորների կողմից[10]։
Վիկին սովորել է Վիեննայի կոնսերվատորիայում (այժմ` Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան), աշակերտել է ավստրիացի ուսուցչուհի և հասարակական գործիչ Եվգենյա Շվարցվալդին, հանդես է եկել Վիեննայի համերգային հանրությունում, ապա 1916-1923 թվականներին ելույթ է ունեցել Գերմանիայի տարբեր քաղաքներում` Քիլում, Հաննովերում, Մանհայմում։ Հետագայում Վիկին լրագրող է աշխատել գերմանական Berliner Illustrirte Zeitung շաբաթաթերթում, որը թողարկվում էր Բեռլինում[11]։
1920 թվականի վերջին Վիկին տարվել է բռնցքամարտով։ Նրան Բեռլինում մարզել է թուրք բռնցքամարտիկ և մրցանակակիր Սաբրի Մահիրը, որը մարզել է նաև տղամարդկանց, և նույնիսկ փոքրաթիվ կանանց (այդ թվում` Մառլեն Դիտրիխին և Կարոլա Նեերին), որոնց համար դրել է սահմանափակումներ` առանց սպարինգների, առանց հարվածից վնասված աչքերի, առանց կոտրված քթերի։ Այնուամենայնիվ, Վիկին մարտահրավեր է նետել տղամարդկանց այն մարզաձևում, որտեղ նրանք ավանդաբար գերիշխում էին։ Նա նաև յուրացրել է Սաբրի Մահիրի մշակած ծրագիրը` նախատեսված ծանրքաշային բռնցքամարտիկների պատրաստման համար, և հետագայում պնդել է, որ իր աշխատանքային գործելաձևը Մահիրի մոտ անցկացրած ծանր մարզումների հետևանքն է։
Դեռահասությունից սկսած Վիկին փորձել է գրել, սակայն գրական գործունեությամբ լրջորեն զբաղվել է միայն առաջին երեխայի` որդու ծնվելուց հետո։ Նա 1919 թվականին՝ 31 տարեկանում, հրատարակել է իր առաջին գիրքը` Frühe Schatten: Die Geschichte einer Kindheit («Վաղ ստվերներ. մանկության պատմություն»)` Վիկի Բաում կեղծանվամբ։ Այնուհետև նա գրեթե ամեն տարի մեկ գիրք է գրել` ընդհանուր առմամբ հրապարակելով 50 վեպ, որոնցից 10-ը էկրանավորվել են Հոլիվուդում։ Բայց կոմերցիոն հաջողություն է ունեցել միայն իններորդ գիրքը` Stud. chem. Helene Willfüer, հրատարակված 1928 թվականին՝ 100 հազար տպաքանակով[10]։ Վիկին համարվում է «Նոր նյութականության» դարաշրջանի բեսթսելլերների առաջին հեղինակներից մեկը 1920-ական թվականների Գերմանիայում[12]։ Նրա ամենահայտնի գիրքը` Menschen im Hotel-ը, գրված է այսպես կոչված «հյուրանոցային վեպի» ժանրում[10]։ Գիրքը էկրանավորվել է («Գրանդ հոթել»), ֆիլմը արժանացել է Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակին։ Վիկի Բաումի գրքի հերոսուհիներն ուժեղ, անկախ կանայք են, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում[10]։
Նա նաև հոդվածներ է գրել տարբեր թերթերի ու ամսագրերի համար, որոնք 2018 թվականին տպագրվել են ժողովածուի տեսքով։
1932 թվականին Վիկի Բաումն իր ընտանիքի հետ գաղթել է ԱՄՆ, բնակություն հաստատել Լոս Անջելեսի մոտակայքում և աշխատել որպես սցենարիստ։ 1935 թվականին նացիստական Գերմանիայում նրա գրքերը համարվել են անբարոյական և արգելված։
1935 թվականին Բաումը եղել է Բալի նահանգում, որտեղ ծանոթացել և ընկերացել է նկարիչ Ուոլթեր Սփայսի հետ, ում պատմական և մշակութային ներդրումների շնորհիվ գրել է Liebe und Tod auf Bali վեպը, որը լույս է տեսել 1937 թվականին։
1938 թվականին Վիկին ստացել է Ամերիկայի քաղաքացիություն, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրել է ոչ թե գերմաներեն, այլ անգլերեն։ Բայց նրա ստեղծագործություններն այլևս չէին վայելում նախկին հաջողությունը։
Բաումն ամուսնացել է երկու անգամ։ Նրա առաջին, կարճատև ամուսնությունը 1914 թվականին եղել է ավստրիացի լրագրող Մաքս Պրելսի հետ, որը նրան ծանոթացրել է Վիեննայի մշակութային կյանքին։ Վիկիի առաջին պատմվածքներից մի քանիսը տպագրվել են նրա անունով[10]։ Նրանք ամուսնալուծվել են, և 1916 թվականին նա ամուսնացել է ավստրիացի դիրիժոր Ռիչարդ Լերտի հետ, որը նրա մանկության լավագույն ընկերն էր։ Նրանք ունեցել են երկու որդի` Վոլֆգանգը (ծնվ. 1917) և Փիթերը (ծնվ. 1921):
Վիկի Բաումը մահացել է 1960 թվականին լեյկեմիայից։ Նրա հուշերը` Es war alles ganz anders («Ամեն ինչ բոլորովին այլ էր»), հրապարակվել են նրա մահից հետո` 1964 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.