հույն-հոլանդացի երգչուհի, դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Ստեֆանիա Լիբերակակիս (հուն․՝ Στεφανία Λυμπερακάκη, Stefanía Lymperakáki, դեկտեմբերի 17, 2002[1], Ուտրեխտ, Նիդերլանդներ[2][3]), հայտնի է որպես Ստեֆանիա, հույն-հոլանդացի երգչուհի, դերասանուհի և Յութուբեր։ Kisses խմբի նախկին անդամ, խումբը ներկայացրել է Նիդերլանդները Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ 2016ում։ 2020 թվականին ներքին ընտրությամբ ընտրվել է Հունաստանի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում «Supergirl» երգով, բայց մրցույթը չեղարկվել է՝ COVID-19 համավարակի պատճառով[4][5]։ Հունական ERT հեռուստաալիքը որոշել է, որ Լիբերակակիսը Հունաստանը կներկայացնի 2021 թվականի մրցույթում[6][7]։
Ստեֆանիա Լիբերակակիս | |
---|---|
Բնօրինակ անուն | հուն․՝ Στεφανία Λυμπερακάκη |
Ի ծնե անուն | հուն․՝ Στεφανία Λυμπερακάκη և հոլ.՝ Stefania Liberakakis |
Ծնվել է | դեկտեմբերի 17, 2002[1] (21 տարեկան) Ուտրեխտ, Նիդերլանդներ[2][3] |
Երկիր | Նիդերլանդների Թագավորություն և Հունաստան |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, յություբեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ |
Անդամակցություն | Kisses? |
Կայք | stefaniamusic.eu |
Stefania Liberakakis Վիքիպահեստում |
2013 թվականին Լիբերակակիսը Նիդերլանդներում մասնակցել է The Voice Kids-ի երրորդ եթերաշրջանին։ Կույր լսումներ փուլից հետո միացել է Բորսատոյի թիմին, սակայն մենամարտ փուլից դուրս է մնացել նախագծից։ Այնուհետև միացել է Kinderen voor Kinderen մանկական երգչախմբին, որից հեռացել է երկու տարի անց[8]։
The Voice Kids ելույթներ և արդյունքներ | |||
---|---|---|---|
Ելույթ | Երգ | Բնօրինակ նկարիչ | Արդյունք |
Կույր լսումներ | «Ոչ ոք» | Ալիշա Քիզ | Միացել է թիմին՝ Մարկո Բորսատոյին |
Մենամարտ | «Hoe» (ինչպես) | Նիելսոն և Miss Montreal | Դուրս է մնացել |
2016 թվականին Լիբերակակիսը ընտրվել է որպես Նիդերլանդների ներկայացուցիչ Kisses խմբի կազմում։ Խումբը կատարել է «Kisses and Dancin» երգը և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը[9]։
2018 թվականին Լիբերակակիսը թողարկել է իր առաջին սինգլը՝ «Stupid Reasons» վերնագրով։ 2019 թվականին թողարկել է ևս երեք սինգլ՝ «Wonder», «I'm Sorry (Whoops!)» և «Turn Around»: 2019 թվականի հունիսին MAD Video Music Awards-ի ժամանակ կատարել է «Con Calma» երգը (Կոննի Մետաքսայի և Իլենիա Ուիլյամսի հետ միասին), որը հեռարձակել է հունական հեռուստատեսությամբ[8]։
2018 թվականից սկսած՝ նկարահանվում է «Brugklas» հեռուստասերիալում Ֆեննայի կերպարում։ Նկարաանվել է նաև հոլանդական Brugklas: De tijd van m'n leven, De Club van Lelijke Kinderen (որպես երգչուհի) և 100% Coco New York (որպես Լիլի) հեռուստասերիալում[10]։
2020 թվականի փետրվարի 3-ին, ERT հեռուստաալիքը հայտարարել է Հունաստանը Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում ներկայացնելու է Ստեֆանիա[11][12]։ Ստեֆանիան պետք է կատարեր «Supergirl» երգը երկրորդ կիսաեզրափակչում, 2020 թվականի մայիսի 14-ին[12]։ Այնուամենայնիվ, մարտի 18-ին, ԵՀՄ-ն հայտարարել է մրցույթը չեղյալ հայտարարելու մասին՝ COVID-19 համավարակի պատճառով[13]։ Նույն օրը ERT-ը հայտարարել է, որ Հունաստանը կմասնակցի Եվրատեսիլ 2021 երգի մրցույթին և Հունաստանը Եվրատեսիլ 2021-ին կներկայացնի Ստեֆանիան[14]։
Ստեֆանիայի ընտանիքը ծագումով Սոֆիկոյից է, Հունաստանի Դիդիմոտեյհո քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղերից[15]։ Ստեֆանիան 2018 թվականի աշնանից մինչև 2021 թվականի ապրիլը հարաբերությունների մեջ է եղել հոլանդացի երգիչ Յանես Հոյվելմանսի հետ, որը ներկայացրել է Նիդերլանդները Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում FOURCE խմբի կազմում։
Վերնագիր | Տարի | Բարձրագույն դիրքը չարթում | Ալբոմ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
GRE (Dig.) [16] | |||||||||
«Muziek laat je dromen» | 2014 | - | «Feest» (vol. 35) | ||||||
«Wereldplan» | — | ||||||||
«Nu het feestje voorbij is» | — | ||||||||
«Waarom moet ik gaan?» | 2015 | — | «Raar maar waar» (vol. 36) | ||||||
«Eventjes alleen» | — | ||||||||
«Leef met elkaar» | — | ||||||||
«Stupid Reasons» | 2018 | — | Ոչ ալբոմային սինգլներ | ||||||
«All I Want For Christmas Is You» | — | L'esprit de Noël (ժող.) | |||||||
«Wonder» | 2019 | — | Ոչ ալբոմային սինգլներ | ||||||
«I'm Sorry (Whoops!)» | — | ||||||||
«Over and Over Again» | — | ||||||||
«Turn Around» | — | ||||||||
«Supergirl» | 2020 | 19 | |||||||
«Friday» | — | ||||||||
Վերնագիր | Տարի | Ալբոմ |
---|---|---|
«Kisses and Dancin» | 2016 | Ոչ ալբոմային սինգլներ |
Տարի(ներ) | Վերնագիր | Կերպար | Նշում |
---|---|---|---|
2018–2020 | «Brugklas» | Ֆեննա և Ստեֆանիա | 7 և 8 եթերաշրջան |
Տարի | Վերնագիր | Կերպար |
---|---|---|
2019 | «Brugklas: De tijd van m'n leven» | Ֆեննա |
«Wonder Park» | Ջեյն | |
«100% Coco New York» | Լիլի | |
«De Club van Lelijke Kinderen» | ||
«Trouble» | Զոյի Բելլ | |
2020 | «Dolittle» | Լեդի Ռոզ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.