Սիոնի դարպաս

From Wikipedia, the free encyclopedia

Սիոնի դարպասmap

Սիոնի դարպաս (եբրայերեն՝ שַׁעַר צִיּוֹן, արաբ․՝ باب النبي داود, «Դավթի դարպաս»[1]), Հին Երուսաղեմի ութ դարպասներից մեկը, որը նաև մուտք է հանդիսանում դեպի հայկական թաղամաս։

Արագ փաստեր Սիոնի դարպաս եբրայերեն՝ שַׁעַר צִיּוֹן‎ ...
Սիոնի դարպաս
եբրայերեն՝ שַׁעַר צִיּוֹן
Thumb
Thumb
Thumb
Փակել

Պատմություն

Thumb
Հին Երուսաղեմի քարտեզ

Սիոնի դարպասը Երուսաղեմի ամրոցի հինգ հիմնական դարպասներից մեկն է, որոնք պահպանվել են խաչակիրների թագավորության ժամանակների քարտեզի վրա՝ Ոսկե, Դավթի, Սուրբ Ստեփանոսի դարպասների և Հոսափատ հովտի դարպասների հետ միասին[2]։ Այնուհետև քաղաքն ամրացվեց այուբիդ կառավարիչ Ալ-Մալիք ալ-Մաթամի կողմից, որը, մասնավորապես, կառուցեց դիտակետ քաղաքի պարիսպների վրա՝ ժամանակակից Սիոնի դարպասից մոտ 100 մ դեպի արևելք։ Սակայն 1219 թվականին Ալ-Մալիք ալ-Մաթամն ինքը հրամայեց ոչնչացնել քաղաքի բոլոր ամրությունները[3]։

Սիոնի դարպասը, որը պահպանվել է մինչ օրս, Երուսաղեմի քաղաքաի պարիսպային համալիրի մի մասն է, որն ավարտվել է 1540 թվականին Սուլեյման I-ի կողմից։ Այս դարպասները գտնվում են պարիսպների հարավ-արևմտյան մասում և, արդարացնելով իրենց անունը, հրեական և հայկական թաղամասերը կապում են Սիոն լեռան հետ[4]։ Դարպասի պատերի միջև նեղ անցումը, որը կատարում է 90 աստիճանի շրջադարձ, բնորոշ է այս ժամանակաշրջանի բազմաթիվ ամրոցների դարպասներին, և նախատեսված է հարձակման ժամանակ հարձակվող զորքերի մեծ զանգվածի ճակատային ճեղքումը կանխելու համար։ Դարպասի շուրջը պատը կառուցված է կրաքարի մեծ բլոկներից, դարպասի վերևում ճաղաշար է։ Դարպասի ճարտարապետական դեկորացիաները թե՛ ներսից, թե՛ դրսից նվազագույն են։ Ներսից քարե խոյակները, որոնց վրա հենված է գրկանը, զարդարված են փորագրված միանման գծերով, գրկանի վերևում արաբական մակագրությամբ փոքրիկ դեկորատիվ կամար կա։ Դրսում հասարակ քարե խոյակներով և գրկանով դարպասի բացվածքը շրջանակված է սրածայր կամարով, որի գագաթի և գրկանի միջև կա տիմպան (քանդակազարդ ճակատամաս)։ Տիմպանի ներսում նույնպես արաբերեն արձանագրություն է փորագրված՝ նշելով կառուցման տարեթիվը (Քրիստոնեական ժամանակագրության 1540) և շինարարի անունը (Սուլեյման I)[5]։

1948-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Սիոնի դարպասը կռիվների թատերաբեմ է եղել։ 1948 թվականի հունիսի 6-ին իսրայելական ուժերը երեք ժամ տեւողությամբ հարձակում են սկսել Սիոնի դարպասի վրա՝ փորձելով ճեղքել հրեական թաղամասի շրջափակումը, սակայն ստիպեն ված եղել նահանջել։ Դարպասի շրջակայքում գտնվող բազմաթիվ որմնաքարերի վրա դեռևս կան փամփուշտների և բեկորների հետքեր[4]։

Thumb
Հուշատախտակ, Սիոնի դարպաս

1967 թվականին, երբ Վեցօրյա պատերազմի արդյունքում Երուսաղեմի Հին քաղաքը հայտնվեց Իսրայելի վերահսկողության տակ, Իսրայելի հնությունների վարչությունը ձեռնարկեց Սիոնի դարպասի վերականգնումը, հիմնականում ամրացնելով այն և փոխարինելով քանդված մասերը, հիմնականում՝ դարպասների կամարների քարերը, որոնք մարտերի ժամանակ խիստ վնասվել էին[3]։ Նույն թվականին դարպասի բացվածքի պատաշարին կցվեց հուշատախտակ՝ նվիրված Պալմախի ուժերի կողմից դարպասը գրոհելուն։ 1948 թվականին հետագայում պարզվել է, որ այս տախտակը վնասակար է պատի քարե շարվածքին, հանվել է պատից և տեղադրվել որպես առանձին կանգնած իր։ 2008-2009 թվականներին Այս փոփոխությունը Իսրայելի հնությունների վարչության կողմից ձեռնարկված Սիոնի դարպասի նոր վերականգնման մի մասն էր՝ որպես Հին քաղաքի պատերի պահպանման ծրագրի մաս[6]։ Այս վերականգնման ընթացքում դարպասի արտաքին մասում միտումնավոր պահպանվել են 1948 թվականի մարտերի հետքերը, ինչը պատճառ է դարձել պատմական հուշարձանի գաղափարախոսության վերաբերյալ մեղադրանքների[4][5]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.