From Wikipedia, the free encyclopedia
Սիբիլլա Նորմանդացի (մոտ 1092, Domfront - հուլիսի 12, 1122 կամ հուլիսի 13, 1122, Kenmore), Շոտլանդիայի թագուհի։
Սիբիլլա Նորմանդացի | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ 1092 |
Ծննդավայր | Domfront |
Մահացել է՝ | հուլիսի 12, 1122 կամ հուլիսի 13, 1122 |
Վախճանի վայր | Kenmore |
Դանֆերմլայն վանք | |
Երկիր | Շոտլանդիա |
Տոհմ | Նորմանդիայի հարստություն |
Հայր | Հենրի I[1][2] |
Մայր | Sybilla Corbet?[1][2] |
Ալեքսանդր I–ի կինը։
Սիբիլլան Անգլիայի թագավոր Հենրի I–ի և վերջինիս սիրուհի Ալսեստերի լեդի Սիբիլլա Քորբեթի (ծնվ․ 1077 թ․ Ալսեստերում, Վորվիքշայրում, մահ․1157 թ․ հետո) առաջին երեխան էր։ Նրա մայրական պապիկը Ալսեստերի Ռոբերտ Քորբեթն էր՝ Քորբեթ ընտանիքի ներկայացուցիչ։ Սիբիլլան ծնվել է մոտավորապես 1092 թվականին Նորմանդիայի Դոմֆրոնտ դեպարտամենտում։ Մոտավորապես 1107 թվականին Սիբիլլան ամուսնացել է Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր I-ի հետ։ Ամուսնությունն անպտուղ էր։ Ամուսնական արարողությունը կարող է տեղի ունեցած լինել կա՛մ 1107 թվականին, կա՛մ 1114 թվականին[3]։
Ուիլյամ Մալմեզբերիի ժամանակագրությունը քննադատել է Սիբիլլային, բայց վկայությունը հակադարձել է, որ Ալեքսանդրն ու Սիբիլլան նվիրված, բայց անզավակ զույգ էին, և Սիբիլլան ուշադրության արժանի աստվածավախություն[4] է ունեցել։ Սիբիլլան մահացել է չպարզված հանգամանքներում Էյլիան նամ Բանում (Քենմոր, լոք Թեյի վրա) 1122 թվականի հուլիսին և հուղարկավորվել Դանֆերմլայն վանքում։ Ալեքսանդրը կրկին չի ամուսնացել, և Վալտեր Բոուերը գրել է, որ նա այդտեղ հիմնադրել է ավգուստինյան մենաստան ի հիշատակ Սիբիլլայի և քայլեր ձեռնարկել նրան սրբադասելու[5] համար։ Հուղարկավորվել է Ֆայֆի Դանֆերմլայն վանքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.