From Wikipedia, the free encyclopedia
Դանֆերմլայն վանք, եկեղեցի Շոտլանդիայում, ծխական եկեղեցի է Դանֆերմլայնում, Ֆայֆ, Շոտլանդիա։ Քահանան (սկսած 2012 թվականից) պատվելի ՄերիԷնն Ռ․ Ռեննին է։ Եկեղեցին զբաղեցնում է հնադարյան սրբավայրի տեղն ու ընդարձակ միջնադարյան բենեդիկտինյան վանքի տրանսեպտը, որը 1560 թվականին թալանվել է շոտլանդական ռեֆորմացիայի ընթացքում ու խարխլվել։ Հին վանքի մի մասը շարունակում էր օգտագործվել այդ ժամանակ և վանքի ենթակառուցվածքների մի մասը դեռևս կանգուն են։ Դանֆերմլայն վանքը Շոտլանդիայի ամենակարևոր մշակութային վայրերից է։
Դանֆերմլայն վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | աբբայություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Ֆայֆ |
Վանականություն | Բենեդիկտյան միաբանություն |
Հիմնական ամսաթվերը | 12-րդ դար |
Կազմված է | Dunfermline Abbey, Dorter And Reredorter Ranges? |
Ժառանգության կարգավիճակ | հատուկ պահպանվող հուշարձան[1] |
Ճարտարապետ | William Burn? |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 12-րդ դար |
Dunfermline Abbey Վիքիպահեստում | |
dunfermlineabbey.co.uk |
Սուրբ երրորդության ու սուրբ Մարգարեթի բենեդիկտինյան համալիրը հիմնադրվել է 1128 թվականին Շոտլանդիայի թագավոր Դավիդ I-ի կողմից, բայց վանական հաստատությունը հիմնված էր ավելի վաղ շրջանի կառույցի վրա, որը հետ էր գնում դեպի նրա հոր՝ թագավոր Մաել Քոլուիմ մեք Դոննչադայի, այսինքն Մալքոլմ III-ի կամ Մալքոլմ Քենմորի (իշխած 1058-93 թվականներին) և իր թագուհու՝ սուրբ Մարգարեթի թագավորության տարիները։ Այն գլխավորվում էր Դանֆերմլայնի վանահոր կողմից, որոնցից առաջինը Քեթրբերիի Ջեոֆրին էր, նախկինում Քենթրբերիի քրիստոնեական եկեղեցու քահանա, Քենթի մենաստանը, որը հավանաբար ապահովել է Դանֆերմլայնին իր առաջին վանականներով։ Իր իշխանության գագաթնակետին այն հսկել է չորս գյուղաքաղաք, արքայական երեք դատարան և ընդարձակ տարածքների մի ամբողջություն, որոնք ձգվում էին հյուսիսում Մորեյից մինչև հարավ՝ Բերվիքշայր[2]։
Իր հիմնադրումից տասնամյակներ անց վանքն ընդունում էր նշանակալի նվիրատվություններ, ինչպես կարելի է տեսնել անհատ բարերարների ու համքարությունների 26 ալտարների նվիրաբերումից ու այն նաև ուխտավորների կարևոր հավատատեղի էր, քանի որ այնտեղ է գտնվում սուրբ Մարգարեթի տապանն ու պաշտամունքը, որի կողմից ինչպես հետագայում էին պնդում, կառուցվել է վանքը և որի համար ավելի վաղ հիմնադրման հրովարտակ էր արձակվել[3]։ Այդ առաջին եկեղեցու, այսինքն սուրբ երրորդության եկեղեցու հիմքերը գտնվում են 12-րդ դարում կառուցված հոյակապ ռոմանական նավի տակ։
1303 թվականի ձմռանը Անգլիայի թագավոր Էդվարդ I-ի արքունիքը գտնվել է վանքում, իսկ նրա մեկնումից հետո հաջորդ տարի կառույցների մեծ մասն այրվել է[3]։
Շոտլանդական բարեփոխումների ընթացքում՝ 1560 թվականի մարտին, վանքը թալանվել է։ Վանքի ենթակառույցների որոշ հատվածներ դեռևս պահպանվում են, գլխավորապես ընդարձակ սեղանատունն ու պահակատան սենյակները, որը նախկին քաղաքային պարսպի մի մասն էր։ Նավը նույնպես պահպանվել է ու 1570 թվականին վերնորոգվել Քարնոքի Ռոբերտ Դրամոնդի կողմից։ Ծառայել է որպես ծխական եկեղեցի մինչև 19-րդ դարը, և հիմա կազմում է նոր եկեղեցու վեստիբյուլը։ Ուղղահայց ոճի այս շենքը, որը բացվել է հանրային պաշտամունքի համար 1821 թվականին, զբաղեցնում է հնադարյան սրբավայրի ու տրանսեպտի տեղը, չնայած սկզբնական կառույցից տարբերվում է ոճով ու համամասնություններով։ Նաև պահպանվել է սեղանատան հարավային պատը մի գեղեցիկ պատուհանով։ Վանքի մոտ գտնվում է Դանֆերմլայն պալատի ավերակը, որը նույնպես մասն է եղել սկզբնական վանական համալիրի և կապվել է դրան պահակատան միջոցով։
Դանֆերմլայն վանքը՝ Շոտլանդիայի ամենակարևոր մշակութային վայրերից մեկը, արժանացել է ավելի շատ թագավորական ուշադրության, քան թագավորությունում որևէ այլ վայր, բացառությամբ Այոնայի։ Ոչ թագավորական ամենահայտնի անուններից մեկը, որը կապվում է վանքի հետ, հյուսիսային վերածննդի պոետ Ռոբերտ Հենրիսոնն է։ Սուրբ Մարգարեթի ու Մալքոլմ Քենմորի գերեզմանը Լեյդի մատուռի ավերված պատերի ներսում վերականգնվել է թագուհի Վիկտորիայի[3] հրամանով։
Հին եկեղեցու երգչախմբի տեղում գտնվող ժամանակակից կառույցը շոտլանդական ազգային եկեղեցուն պատկանող ծխական եկեղեցի է, որն այսօր էլ կրում է Դանֆերմլայն վանք անունը։ Քահանան (սկսած 2012 թվականից) պատվելի ՄերիԷնն Ռ․ Ռեննին է։
Հին շենքը պարզ ու վիթխարի ռոմանական ճարտարապետության սքանչելի օրինակ է, ինչպես վկայում է նավը, և արևմտյան ճակատամասում ունի գեղեցիկ մուտք։ Մեկ ուրիշ հարուստ մուտք է բացահայտվել 1903 թվականին արևելյան պատում, երբ մասոնները հուշարձանի տեղ էին փորում երկրորդ բոերական պատերազմում զոհված զինվորների համար։ Այդ հուշարձանի համար ուրիշ տեղ է հատկացվել, որպեսզի հին ու գեղեցիկ մուտքը հնարավոր լինի պահպանել։ Այս սուրբ կառույցը պահպանվում է հրապարակավ, իսկ անհատ բարեգործությամբ տեղադրվել են գունավոր ապակիներով մի քանի պատուհաններ։ Մումբայում աֆղանական եկեղեցու (նվիրված սուրբ Հովհաննես Մկրտչին) դուռն ու աջակողմը կառուցվել են Դանֆերմլայն վանքի նմանությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.