Սերվեյոր-2, (անգլ.՝ Surveyor-2), ԱՄՆ ՆԱՍԱ-ի Սերվեյոր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր Լուսնի մակերևույթին կատարել փափուկ վայրէջք, և ուսումնասիրել Լուսնի մակերևույթը պատրաստվելով Ապոլոն ծրագրի իրականացմանը։ Արձակվել է 1966 թվականի սեպտեմբերի 20-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Սերվեյոր ծրագիրը ղեկավարվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից, իսկ կայանը կառուղցվել էր Հյուզ էյրքրաֆք ընկերության կողմից։
Ուղղիչ իմպուլսի գործադրման ժամանակ տեղի ունեցավ վթար, որի հետևանքով կայանի նկատմամբ վերահսկողությունը կորցվեց։ Կայանի հետ կապն ընդհատվեց սեպտեմբերի 22-ին։
Կայանի կառուցվածք
Կայանը բաղկացած էր շարժիչային (հետագծի ուղղման 3 հեղուկահրթիռային շարժիչներ և պինդ վառելիքով աշխատող արգելակման շարժիչ) և էներգետիկ, (արևային և քիմիական մարտկոցներ) տեղակայանքներից, ռադիոտեխնիկական սարքավորումներից, կողմնորոշման և թռիչքի կառավարման համակարգից։
Կայանի վրա տեղակայված էր Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո նկարահանումներ կատարելու հեռուստատեսային խցիկներ։
Կայանի առավելագույն տրամագիծը ըստ վայրէջքի բացված շասսիի հենարանների 4,27 մ էր, բարձրությունը (հավաքված շասսիի դեպքում) մոտ 3 մ, մեկնարկային զանգվածը՝ 995,2 կգ, վայրէջքից հետո՝ 292 կգ։
Թռիչք
Սերվեյոր 2-ը արձակվել է 1966 թվականի սեպտեմբերի 20-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Կայանը արձակվել է ուղիղ դեպի Լուսինը հետագծով, առանց միջանկյալ ուղեծրերի դուրս բերելը։
Թռիչքի նպատակն էր Կենտրոնական ծովածոցը։ Կրող հրթիռը ուղղել էր Սերվեյոր 2-ը դեպի Լուսին, սակայն ըստ հետագծի վայրէջքի վայրը նպատակակետից 130 կմ հեռու էր։ Ուղղիչ իմպուլսի գործադրման ժամանակ, շարժիչներից մեկը չաշխատեց, որի հետևանքով կայանը սկսեց անկանոն պտտվել։ Առաքելության փրկության փորձերը ձախողվեցին։ Կայանի հետ կապն ընդհատվեց սեպտեմբերի 22-ի առավոտյան 9:35-ին: Կայանը բախվեց Լուսնին Կոպեռնիկ խառնարանում։ Բախման պահին կայանի արագությունը կազմում էր 2,6 կմ/վ[3]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.