From Wikipedia, the free encyclopedia
«Լունար օրբիտեր» ծրագիր (անգլ.՝ Lunar Orbiter), ամերիկյան ավտոմատ լուսնի ուղեծրակայանների սերիայի, ինչպես նաև դրանց մշակման ու թռիչքների ծրագրի անվանում։ Արձակված արբանյակներից առաջին երեքի հիմնական խնդիրը Լուսնի վրա «Ապոլոն» տիեզերանավերի իջեցվող սարքերի[1], ինչպես նաև Սերվեյոր կայանների համար վայրէջքի տեղամասեր ընտրելն էր (ընտրվել է 8 տեղամաս)։ Մյուս երկու արբանյակներով ստացվել են վայրէջքի համար թույլատրելի տեղամասերի, Լուսնի տեսանելի կողմի գիտական տեսակետից առավել հետաքրքրություն ներկայացնող շրջանների, ինչպես նաե չերեվացող կողմի մի շարք շրջանների (բեեռային շրջաններ) լրացուցիչ լուսանկարներ։
«Լունար օրբիտեր» ծրագրով աշխատանքները սկսվել են 1964 թվականի հունիսից և ավարտվել 1968-ի հունվարին։ Կայանները արձակվել են Ատլաս Աջենա կրող հրթիռով։
Լունար օրբիտեր կայանի հիմնական բլոկը ուներ հատած կոնի տեսք, 1,65 մ բարձրությամբ և 1,5 մ տրամագծով հիմքում։ Տիեզերանավը կազմված էր երեք տախտակամածներից։ Նավի ստորին տախտակամածերին տեղադրված էին հետևյալ սարքավորումները՝ մարտկոց, տվյալների հաղորդման մոդուլ, թռիչքի կառավարման համակարգիչ, իներցիալ նավիգացիոն համակարգ, աստղերին հետևող մոդուլ, մուլտիպլեքսային կոդավորիչ, և լուսանկարչական համակարգ։ Հիմնական բլոկի կոնաձև հիմքի ամեն կողմին ամրացված էին չորս արևային մարտկոցներ որոնց բացված դիրքի դեպքում կայանը ուներ 3,72 մ լայնություն։ Կայանի հիմքին միացված էին նաև երկու անտենաներ 1,32 մ և 2,08 մ ձողերի վրա։
Սարքավորումների տախտակամածի վեր միջին տախտակամածում տեղադրված էին՝ արագության վերահսկման շարժիչը, վառելանյութի տարողությունները, արևային տվիչները և միկրոասուպների տվիչները։ Երրորդ տախտակամածի վրա տեղադրված էր ջերմային վահանը, որը պաշտպանում էր կայանը շարժիչի այրման արդյունքում առաջացած արտանետումներից։
Ծրագրի շրջանակներում պատրաստվել է ընդամենը 3 փորձնական (երկրային փորձարկումների համար) և 1964—1967 թվականներին արձակվել է 5 Լունար օրբիտեր կայաններ։
Լունար օրբիտեր կայանը | Արձակման ամսաթիվ | Լուսանկարել է Լուսինը | Բախում Լուսնին | Նպատակ |
---|---|---|---|---|
Լունար օրբիտեր 1 | 10 օգոստոսի, 1966 | 18-29 օգոստոսի, 1966 | 29 օգոստոսի, 1966 | Լուսանկարել է Լուսինը |
Լունար օրբիտեր 2 | 6 նոյեմբերի, 1966 | 18-25 նոյեմբերի, 1966 | 11 հոկտեմբերի, 1967 | Լուսանկարել է Լուսինը |
Լունար օրբիտեր 3 | 5 փետրվարի, 1967 | 15-23 փետրվարի, 1967 | 9 հոկտեմբերի, 1967 | Ապոլոնի վայրէջքի վայրի որոնում |
Լունար օրբիտեր 4 | 4 մայիսի, 1967 | 11-26 մայիսի, 1967 | 31 հոկտեմբերի, 1967 | Լուսնի քարտեզագրում |
Լունար օրբիտեր 5 | 1 օգոստոսի, 1967 | 6-18 օգոստոսի, 1967 | 31 հունվարի, 1968 | Լուսնի քարտեզագրում և լուսանկարում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.