From Wikipedia, the free encyclopedia
Սեմուել Ադամս, նաև Սամուել կամ Սամուիլ (սեպտեմբերի 27, 1722[1][2][3][…], Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ[2][3] - հոկտեմբերի 2, 1803[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[2][3]), ամերիկացի պետական գործիչ, փիլիսոփա։ Որպես Մասաչուսեթս գաղութի քաղաքական լիդեր՝ ստեղծել է գաղտնի հակաբրիտանական «Ազատության որդիներ» կազմակերպությունը, որի հիմնական գործողություններից մեկը եղել է Բոստոնյան թեյախմությունը։ Արդյունքում դարձել է Ամերիկյան հեղափոխության ղեկավարներից մեկը։
Սեմուել Ադամս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1722[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ[2][3] |
Մահացել է | հոկտեմբերի 2, 1803[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ[2][3] |
Գերեզման | Granary Burying Ground |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կոնգրեգացիոն եկեղեցի |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Հարվարդի քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փիլիսոփա |
Ամուսին | Elizabeth Checkley Adams? և Elizabeth Wells Adams? |
Ծնողներ | հայր՝ Samuel Adams, Sr.? |
Զբաղեցրած պաշտոններ | Governor of Massachusetts? և member of the State Senate of Massachusetts? |
Կուսակցություն | Դեմակրատական-հանրապետական կուսակյություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Hannah Wells?[5] |
Ստորագրություն | |
Samuel Adams Վիքիպահեստում |
Ծնվել է ժողովականի եկեղեցու ծառայողի ընտանիքում։ Ուսանել է Աստվածաբանություն Հարվարդի համալսարանում, սակայն թողել է դասերը իր հայրիկի սնանկացման պատճառով և դարձել է վաճառական, ընդ որում հաջողակ։ Ավելի ուշ աշխատել է որպես հարկահավաք, իսկ 1970-ական թվականների սկզբներին առաջ է մղվել որպես Մասսաչուսեթսի ներկայացուցիչների պալատի ազդեցիկ անդամ։ 1763 թվականին Յոթնամյա պատերազմի ավարտին կանգնել է քաղաքական ընդդիմության հողին մասնավորապես ամերիկյան առևտրի վերաբերյալ անգլիական կառավարության կողմից սահմանված վրդովվեցնող չափերի պատճառով։ Գործնականում նա եղել է դրոշմանիշային տուրքի ջերմեռանդ ընդդիմադիրը և այդ ուղղությամբ իր քաղաքացիներին մղել է ըմբոստացման( 1765)։
Ադամսն առաջինն է արտահայտել նամակագրության շնորհիվ համատեղ գործողությունների ունակ ազգային հանրությունների համոզմունքների միտքը։ Դրանցից առաջինն ընդդեմ անգլիացիների ամերիկյան գաղութների շրջանաձև նամակն էր, որը գրվել է հենց Ադամսի կողմից 1768 թվականին։ Շրջանաձև լինելը պատճառ հանդիսացավ դեպի Բոստոն անգլիական ռազմական ուժերի ներխուժման համար, որոնց հետ բաց բախման արդյունքում արդեն 1770 թվականին սպանվել են 5 գաղութարարներ։ Այդ միջադեպի հետ կապված տեղեկատվությունն ու ճակատագրական հետաքննության արդյունքում ստացված տեղեկատվությունը լայնորեն կիրառվել է բոլոր ամերիկյան գաղութներում հակաբրիտանական քարոզչությունների համար։ 1772 թվականին Ադամսի առաջարկով հակաբրիտանական քարոզչական հավաքագրման կենտրոն է դառնում Բոստոնը («Բոստոնում Թղթակցության կենտրոն»)։ Ըստ վերջինիս օրինակի՝. տեղական հեղափոխական իշխանության սկզբնավորումը դարձած թղթակցական կոմիտեներ սկզբնավորվեցին բոլոր մյուս գաղութներում։
Ադամսի գաղտնի կազմակերպության մյուս հայտնի գործողությունը Բոստոնյան թեյախմությունն էր (1773), որին ի պատասխան բրիտանական կառավարությունը ընդունել է այսպես կոչված «Անմեղ օրենքները»։ 1774-1782 թթ. ժամանակաշրջանում Առաջին մայրցամաքային կոնգրեսսում հանդես գալով որպես Մասսաչուսեթսի պատգամավոր՝ Ադամսը պնդում էր Անգլիայի հետ պայքարի շարունակմանը և կոչ էր անում անկախության հռչակագրի հայտարարմանը։ Մասնակցել է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի (1776) և Համադաշնության հոդվածների (1777) ստեղծմանը, սակայն վտանգավոր էր համարում Վաշինգտոնի ձգտումը դաշնային կենտրոնի իշխանության նկատմամբ ուժեղացման ձգտումը։ Որպես Մասսաչուսեթսի կողմից համագումարի անդամ 1788 թվականին նա պնդում էր նոր միավորող սահմանադրության ընդունման մասին և անձամբ պատճառ հանդիսացավ ամբողջ Արևմուտքի համար հարևան նահանգները միանալու գործում։
Հեղափոխությունից հետո նա վերադառնում է Բոստոն, որտեղ 1789 թվականին ընտրվում է փոխնահանգապետ, 1794 թվականին Մասսաչուսեթսի նահանգապետ։ Ծերության հասակում նա դադերցրել է իր լիազորությունները 1797 թվականին։
1796 թվականին Ադամսը մասնակցել է ԱՄՆ-ում երրորդ նախագահական ընտրություններին։Նա ստացել է ընտրողների 11% ձայները։ Նախագահ է դառնում նրա զարմիկը Ջոն Ադամս։
Ամերիկյան հիստերոգրաֆիայում Ադամսը համարվում է հակադիր կերպար։ Որոշ հեղինակներ նրան համարում են հեղափոխական պայքարի կազմակերպիչ, իսկ մյուսները՝ վտանգավոր դավադիր, ով իր քաղաքական նպատակներին հասնելու համար օգտագործել է քարոզչություն և հրահրել է փողոցային անկարգություններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.