կանադացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Սառա Լուիզա Քրիստինա Չոկ (հաճախ արտասանվում է սխալ` Չալկ, անգլ.՝ Sarah Louise Christine Chalke, օգոստոսի 27, 1976, Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1]), կանադաամերիկյան դերասանուհի, առավել հայտնի է դարձել NBC-ի «Կլինիկա» սիթքոմում բժիշկ Էլլիոտ Ռիդի, «Ռոզաննա» հեռուստասերիալում` Բեկկի Կոններ Հիլի դերերում և CBS-ի «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սիթքոմում դերակատարելով Ստելլային[2]։ 2013 թվականի սկզբին «Ինչպես ապրել ծնողների հետ կյանքի մնացած մասը» սիթքոմում գլխավոր դեր է տարել։»[3]։
Սառա Չոկ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1] |
Կրթություն | Handsworth Secondary School? |
Քաղաքացիություն | Կանադա և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Սառա Չոկի կարիերան որպես դերասանուհի սկսվել է 8 տարեկան հասակից, երբ նա սկսել է հայտնվել տարբեր մյուզիքլներում։ 12 տարեկանում նա դարձել է KidZone կանադական մանկական շոուի լրահաղորդը։ 1993 թվականին «Ռոզաննա» հեռուստասերիալում Սառան ստացել է Բեկի (Կոններ) Հիլի դերը, ինչպես նաև Roseanne «Halloween: The Final Chapter» էպիզոդում Սառան որպես կամեո հանդես է եկել այլ կերպարի դերում (առաջին անգամ ցուվադրվել է 1995 թվականի հոկտեմբերի 31-ին)։ Հետո Սառան ոչ երկար ժամանակով վերադառնում է Կանադա, որտեղ նկարահանվում է Nothing Too Good for a Cowboy (1998—1999) հեռուստատեսային դրամայում։ 2001 թվականին NBC-ի «Կլինիկա» հեռուստասերիալում նա ստացել է բժիշկ Էլլիոտ Ռիդի դերը։ Սառան խաղացել է մի քանի ֆիլմերում, որոնց թվում են` Էռնեստը դպրոց է գնում և «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» հեռուստասերիալը, որտեղ ներկա է 10 էպիզոդներում։ Նա նաև The Lonely Island-ի հետ հայտնվել է Channel 101 The 'Bu նախագծում, The O.C. հայտնի շոուի պարոդիայում, սակայն տիտրերում հանդես է եկել որպես «Պամելա Ֆենտոն»։ 2008 թվականին Չոկը սկսել է ներկայացնել Hanes կանանց ներքնաշորերը, որը նույնպես ներառում էր մի շարք գովազդային հոլովակներ, որի ռեժիսորը «Կլինիկա» հեռուստասերիալի իր կոլեգան էր` Զակ Բրաֆը[4]։
Սառա Չոկը ծնվել է Օնտարիո նահանգի Օտտավա քաղաքում և մեծացել է Բրիտանական Կոլումբիայի Վանկուվեր քաղաքում։ Սառան Դուգլաս և Էնջի Չոկերի երեք աղջիկներից միջնեկն է։ Սառայի մայրը ծնունդով Գերմանիայի Ռոստոկ քաղաքից է։ Ըստ «Scrubs» սերիալի վերաբերյալ ռեժիսորական մեկնաբանության, Սառան իր հայրենի քաղաքում գերմանական դպրոց հաճախել է շաբաթը երկու անգամ։ Նրա մայրենի լեզուն անգլերենն է, նաև նա ազատ խոսում է ֆրանսերեն և վարժ գերմաներեն։ 1994 թվականին Հյուսաիսային Վանկուվերում Չոկը ավարտել է Հենդսվորդյան Միջնակարգ Դպրոցը (անգլ.՝ Handsworth High School):
Սառայի հայրը Վանկուվերում զբաղվում է մասնավոր իրավաբանական գործունեությամբ։ Նրա ծնողները նաև ղեկավարում են մի կազմակերպություն, որը զբաղվում է որդեգրամբ և մասնագիտացված է այլազգի որբերին (հիմնականում չինացիներ) կանադական ընտանիքներում տեղավորելու հարցում։ Սառայի մեծ քույրը` Նատաշան, նույնպես զբաղվում է իրավաբանությամբ։ 2008 թվականի ապրիլին Չոկը դարձել է ԱՄՆ-ի քաղաքացի։ Նա նշանված է փաստաբան Ջեյմ Աֆիֆի հետ և 2009 թվականի դեկտեմբերի 24-ին տղա է ունեցել, ում անունը Չառլի Ռոդես Աֆիֆի է[5]:. 2016 թվականի ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ զույգը սպասում է իրենց երկրորդ երեխայի ծնվելուն[6]:. 2016 թվականին ծնվեց նրանց աղջիկը` Ֆրենկին։
Չոկի հորաքույրն ու տատիկը մահացել են կրծքագեղձի քաղցկեղից, որը վաղ փուլերում դժվար է ախտորոշել։ Այդ դեպքերից հետո Սառան սկսում է լրջորեն անհանգստանալ այդպիսի ուռուցքների պատճռով, և նկարահանվում է Lifetime Why I Wore Lipstick To My Mastectomy ֆիլմում[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.