Սան Ջորջո Մաջորե (կղզի)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սան Ջորջո Մաջորե (իտալ.՝ San Giorgio Maggiore), Վենետիկի ծովածոցի ամենահայտնի կղզիներից մեկը։ Տարածքը՝ 0,099 կմ²։
Կղզին բնակեցվել է դեռևս Հռոմեական կայսրության ժամանակ։ Նրա տարածքը ծածկված էր այգիներով, այդ թվում՝ խաղողի, ինչպես նաև նոճիներով, որոնց համար կղզին կոչվում էր Նոճիների։ 8-19-րդ դարերում այստեղ կար Սուրբ Գևորգին նվիրված փոքրիկ փայտե եկեղեցի (Սան Ջորջո)։
Կղզին անվանել են «Մաջորե» (Գլխավոր), որպեսզի չփոթություն չառաջանա Սան Ջորջո ին Ալգա կղզու հետ։ Կղզին 982 թվականին դոժ Տրիբունո Մեմմոն նվիրել է բենեդիկտյան միաբանության վանական Ջովաննի Միրոզինիին[3][4], որը եկեղեցու հարակից տարածքում կառուցել է Սան Ջորջո Մաջորե վանքը և դարձել վանքի առաջին վանահայրը։
Վանքը մի քանի անգամ ավերվել է (1223 թվականի երկրաշարժից), իսկ հետագայում մի քանի անգամ վերականգնվել։ Երկար ժամանակ կղզին պատկանել է վենետիկյան հարուստ Մեմմո ընտանիքին։ 1565-1610 թվականներին ճարտարապետ Անդրեա Պալլադիոն կառուցել է Սան Ջորջո Մաջորեի բազիլիկը, իսկ խորանը՝ քանդակագործ Ջիրոլամո Կամպանիան։
1641-1680 թվականներին վանքի վերակառուցել է վենետիկյան հայտնի ճարտարապետ Բալդասարե Լոնգենան։
19-րդ դարի սկզբին գրավելով Վենետիկը՝ Նապոլեոնը փակել է վանքը, կղզում կառուցել հրետանու պահեստ և երկու փոքր աշտարակներով նավամատույց։ Վանքը և տաճարը աստիճանաբար քայքայվել են մինչև 20-րդ դարի կեսերը[5]։
Վանքի շենքերն ու շրջակա տարածքը վերականգնվել են 1950-ականներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.