Սամարիում

քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia

Սամարիում

Սամարիում (լատին․՝ Samarium) քիմիական տարր է, որի նշանն է Sm, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 3-րդ խմբի տարր։ Հազվագյուտ հողային տարր է՝ լանթանիդ։ Կարգահամարը՝ 62, ատոմական զանգվածը՝ 150,4։ f տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d104f65s25p66s2, K, L, M թաղանթները լրացված են։

Արագ փաստեր Ատոմի հատկություններ, Անվանում, սիմվոլ, կարգաթիվ ...
62 Պրոմեթիում

Սամարիում Եվրոպիում

ThumbԲորՈւրան
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
62Sm
Thumb
Սպիտակ արծաթափայլ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՍամարիում / Samarium (Sm), Sm, 62
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
150,36(2)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Xe] 4f6 6s2
Ատոմի շառավիղ181 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ162 պմ
Իոնի շառավիղ(+3e) 96,4 պմ
Էլեկտրաբացասականություն1,17 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալSm←Sm3+ −2,30 В
Sm←Sm2+ −2,67 В
Օքսիդացման աստիճաններ3, 2
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 540,1 (5,60) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1350 Կ
Եռման ջերմաստիճան2064 Կ
Մոլյար ջերմունակություն29,5[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ19,9 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքռոմբաեդրիկ
Բյուրեղացանցի տվյալներaH=3,621 cH=26,25
C/a հարաբերություն7,25
Դեբայի ջերմաստիճան166 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) (13,3) Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
Փակել
62
Սամարիում
150,36
4f66s2

Պատմություն

Սամարիումը հայտնաբերել է (1879) ֆրանսիացի քիմիկոս Պ․ Է․ Լեկոք դը Բուաբոդրանը, ուրալյան սամարսկիա ((Y,Ce,U,Fe)3(Nb,Ta,Ti)5O16) միներալում, որտեղից էլ՝ սամարիում անվանումը։ 1847 թվականին այս միներալը անվանվել է ռուսական լեռնային ինժեներ Վ. Ե. Սամար-Բիխովցի պատվին։ Մաքուր մետաղական սամարիումը ստացվել է 20-րդ դարի սկզբին։

Բնության մեջ

Սամարիումի պարունակությունը երկրակեղևում 7,0 10−4 % է, օվկիանոսի ջրում՝ 1,7×10−6 մգ/լ[3]։ Ուղեկցում է լանթանիդներին՝ մոնացիտ և բաստնեզիտ միներալները պարունակում են 0,7-1,3% սամարիում (Sm2Օ)։

Հանքավայրեր

Սամարիումը մտնում է լանթանիդների կազմի մեջ, որոնք հիմանականում հանդիպում են՝ ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում[4]

Իզոտոպներ

Բնական սամարիումը բաղկացած է 140Sm, 144Sm(3,09% ), 148Sm( 11,27%), 149Sm (13,82%), 150Sm (7․47%), 152Sm (26,63%), 154Sm(22,53%) կայուն և 147Sm (15,07 %, T1/2 = 1,3•1011 տարի) ռադիոակտիվ իզոտոպներից։

Արհեստական ճանապարհով ստացվել են 141-157 զանգվածի թվերով սամարիումի տասը ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից կարևոր են 146Sm (α, T1/2= =5•1011 տարի) և 151Sm (β, T1/2 = 93 տարի)։

Միացություններ

Մանրամասն տեղեկատվություն Բանաձև, Գույն ...
Փակել

Ստացում

Մետաղական սամարիումը ստանում են օքսիդը լանթանով վերականգնելով։

Գներ

1 կգ մաքուր՝ 99-99,9 %, սամարիումի գինը կազմում է մոտ 50-60 դոլլար։

2014 թվականին 25 գրամ մաքուր՝ 99,9 %, սամարիումը հնարավոր է եղել գնել 75 եվրոյով։

Ֆիզիկական հատկություններ

Սպիտակ արծաթափայլ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 1072 °C, եռմանը՝ 1800 °C, խտությունը՝ 7536 կգ/մ3։ Քիմիապես ակտիվ է, օդում պատվում է օքսիդի մոխրագույն շերտով։ Միացություններում ցուցաբերում է +3, հազվադեպ՝ +2 օքսիդացման աստիճաններ։

Քիմիական հատկություններ

Thumb
Սամարիումի սուլֆատ Sm2(SO4)3

Օդում այրվում է՝ առաջացնելով սամարիումի (III) օքսիդը։ Sm2O3-ը և համապատասխան հիդրօքսիդը՝ Sm(OH)3 ջրում չեն լուծվում։

300-400 °C-ում սամարիումը միանում է ջրածնի, 1100 °C-ում՝ ազոտի հետ, առաջացնելով հիդրիդ՝ SmH2 և նիտրիդ՝ SmN։

Միանում է հալոգենների, հալկոգենների, ածխածնի, ֆոսֆորի հետ։

Բազմաթիվ մետաղների հետ միահալելիս, առաջացնում է ներմետաղական միացություններ։ Սամարիումի (III) աղերը դեղին են։

Կիրառություն

SmCos բաղադրության համաձուլվածքն օգտագործվում է ռադիոէլեկտրոնիկայում և միկրոէլեկտրոնիկայում գերհզոր մագնիսներ պատրաստելու համար են։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.