From Wikipedia, the free encyclopedia
«Սաբրինայի սարսափազդու արկածները» (անգլ.՝ The Chilling Adventures of Sabrina), սարսափ ժանրի ամերիկյան հեռուստասերիալ, որը ստեղծվել է Ռոբերտ Ագուիրե-Սակասայի կողմից։ Հիմնված է նույնանուն Archie Comics-ի վրա և արտադրված է Warner Bros. Television-ի և «Ռիվերդեյլ» հեռուստասերիալի արտադրողների կողմից։ Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Նեթֆլիքս հարթակում։
Առաջին եթերաշրջանը բաժանված է 2 մասի, յուրաքանչյուրը բաղկացած 10 սերիաներից։
2018 թվականի դեկտեմբերի 14-ին թողարկվել է հատուկ սերիա Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։ Առաջին եթերաշրջանի երկրորդ մասի պրեմիերան կայացել է 2019 թվականի ապրիլի 5-ին։
Հատուկ սերիայի թողարկումից անմիջապես հետո Նեթֆլիքսը հայտարարել է, որ սերիալը երկարաձգվել է երկրորդ եթերաշրջանով։ Այն բաղկացած է 16 սերիաներից և նույնպես բաժանված է 2 մասի։ Երկրորդ եթերաշրջանի առաջին մասի պրեմիերան կայացել է 2020 թվականի հունվարի 24-ին։ 2020 թվականի հուլիսին Նեթֆլիքսը հայտարարել է սերիալի փակման մասին, իսկ երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա 2020 թվականի վերջին[4]։
Սաբրինա Սփելմանը կիսամարդ և կիսակախարդուհի է, որն ապրում է փոքր քաղաք Գրինդեյլում։ Հելոուինի օրը լրանում է նրա 16 ամյակը, և նա ստիպված է մկրտվել, որպեսզի խոստանա, որ կծառայի Խավարի Տիրակալին։ Դա անելու համար, Սաբրինան պետք է հրաժեշտ տա իր երկրային կյանքին և գնա անտեսանելի արվեստի ակադեմիա, որպեսզսի դառնա իսկական կախարդուհի։ Սակայն նա հրաժարվում է դա անել, քանի որ չի ցանկանում հրաժեշտ տալ իր ընկերներին և ընկերոջը։ Դրա պատճառով Սաբրինան մղում է Խավարի Տիրակալի և Մթին եկեղեցու կախարդների կլանի զայրույթը։ Այժմ նա ստիպված է պայքարել իր և իր մտերիմների ազատության համար։
2017 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ սերիալը, հիմնված «Archie Comics»-ի՝ «Սաբրինան` փոքրիկ կախարդուհին» կոմիքսի հիման վրա, նկարահանվում է Warner Bros. Television-ի կողմից` The CW հեռուստաալիքի համար։ Փորձնական սերիայի ռեժիսոր նշանակվեց Լի Թոլանդ Քրիգերը, իսկ սցենարիստ՝ Ռոբերտո Ագիրրե-Սակասան։ Նրանք նաև դարձան գործադիր պրոդյուսերներ` Գրեգ Բեռլանտինի, Սարա Շեխտերի և Շոն Գոլդուոթերի հետ համատեղ[5]։ 2017 թվականի դեկտեմբերին ծրագիրը տեղափոխվեց Նեթֆլիքս, որը միանգամից 2 եթերաշրջան պատվիրեց՝ յուրաքանչյուրում 10 սերիա[6]։ Հետագայում պարզ դարձավ, որ երկու եթերաշրջանները միացվել են և դարձել են մեկ ընդհանուր եթերաշրջան` բաժանաված երկու մասի։ Առաջին մասի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 26-ին։
2018 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ Քիրնան Շիպկան կկատարի Սաբրինա Սփելմանի դերը[7]։ 2018 թվականի փետրվարին Ջազ Սինքլերը ստացավ Ռոզալինդ Ուոքերի դերը[8], Միշել Գոմեսը ստացավ Մերի Ուորդուել / Տիկին Սատանայի դերը, Չանս Պերդոմոն՝ Էմռոուզ Սփելմանի դերը[9], Միրանդա Օտտոն և Լյուսի Դևիսը` Զելդա և Հիլդա Սփելմանների դերերը[10][11], իսկ Ռիչարդ Կոյլը` Հայր Ֆաուստուս Բլեքվուդի դերը[12]։ Նույն ամսում հայտնի դարձավ, որ Սալեմ կատուն ներկա կլինի սերիալում[13]։ 2018 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Ռոսս Լինչը ստացել է Հարվի Քինքլիի դերը[14], իսկ Տատի Գաբրիելը` Փրուդենտ Նայթի դերը[15]։
Rotten Tomatoes կայքում սերիալի վարկանիշը կազմում է 90 %, ինչպես նաև միջին վարկանշը 7,7/10-ից, հիմնված 78 կարծիքների վրա։ Metacritic-ում սերիալի միավրները կազմում է 74 100-ից, հիմնված 28 կարծիքների վրա, որը համապատասխանում է` «ընդհանուր առմամբ դրական կարծիքներ»-ի կարգավիճակին։
IGN-ից Ալիսիյա Լյուտեսը սերիալը գնահատել է 9,2/10: Նա ասել է, որ սերիալը «փայլում է իր զարմանալի մթին սյուժետային զարգացմամբ, անտարբեր, և ժամանակ առ ժամանակ անտագոնիստական հումորներով»։ TVLine-ից Դևիս Նեմետցը սերիալը գնահատել է ՝ «B+»: Bloody Disgusting-ից Միգան Նովարոն նշել է, որ սերիալը «զվարճալի և սահուն տեմպերով առաջ է շարժվում»։
The Hollywood Reporter-ից Դենիել Ֆիենբերգը բարձր գնահատեց դերասանուհի Քիրնան Շիպկային, գրելով, որ նա «կատարյալ լրացնում է շոուի առավել գրավիչ տարրերից մեկը, իսկ ավելի կոնկրետ՝ իր ժամանակակից մոտեցումով»։ Gamespot-ից Քրիս Հեյները գովեց սերիալը՝ ընդգծելով դերասանների խաղը։ Vox-ից Կոնստանցիյա Գրեյդին նույնպես գովեց սերիալը, հատկապես կինոմատոգրաֆիյան, նշելով, որ «արդյունքը հիասքաչ է»։
«Սաբրինայի սարսափազդու արկածները» սերիալը ընդգրկված է 2018 թվականի լավագույն սերիալների ցանկում, որը հրապարակվել է ԿինոՊոիսկ կայքի խմբագիրների կողմից[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.