Միրանդա Օտտո

From Wikipedia, the free encyclopedia

Միրանդա Օտտո

Միրանդա Օտտո (անգլ.՝ Miranda Otto, դեկտեմբերի 16, 1967, Բրիսբեն, Քվինսլենդ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։ Ավելի հայտնի է Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» ֆիլմում Էովինի դերով, որը արքա Թեոդենի զարմուհին էր։

Արագ փաստեր Միրանդա Օտտոանգլ.՝ Miranda Otto, Ծնվել է ...
Փակել

Վաղ տարիներ

Միրանդա Օտտոն ծնվել է դերասանի ընտանիքում։ Հայրը ավտրալացի հայտնի դերասան Բարի Օտտոն է[2]։ Մայրը՝ Լինդսեյ Օտտոն, աղջկա ծնվելուց հետո թողել է դերասանի կարիերան։ Միրանդայի խորթ քույրը՝ Գրեյսի Օտտոն, նույնպես դերասանուհի է։ Միրանդան մեծացել է Նյուքասլում և Բրիսբենում, որոշ ժամանակ էլ ապրել է Հոնկոնգում։ 1973 թվականին Միրանդայի ծնողները բաժանվել են, սակայն հայրը պահել է շփումը ընտանիքի հետ։ Դա ազդեցություն է ունեցել Միրանդայի մասնագիտական կողմնորոշման վրա, չնայած որ փոքր տարիքում ցանկանում էր բալետի պարուհի դառնալ։ Միրանդան աձակուրդները հոր մոտ՝ Սիդնեյում էր անցկացնում, և հենց նա էլ զարգացնում էր Միրաբդայի դերասանական տաղանդը։ Փոքր տարիքում Օտտոն և իր ընկերները սցենարներ էին գրում և զգեստներ էին գծագրում։ Միրանդան խաղում էր Նիմրոդի թատրոնում, որի շնորհիվ կարողանում է ծանոթանալ Ֆեյս Մարտինի հետ, ով էլ նրան առաջարկում է խաղալ «Էմմայի պատերազմը» դրամայում[3]։

Միրանդան դեռահասության շրջանում նույնպես ցանկանում էր զբաղվել բալետով, սակայն ստիպված էր հրաժարվել այդ մտքից, քանի որ ողնաշարի ծռումներ ուներ։

Կարիերա

Վաղ տարիներ

Առաջին դերը կինոյում Միրանդան ստացել է 1986 թվականին։ 1990 թվականին նա ավարտում է ուսումը Սիդնեյի դրամատիկ թատրոնում, որից հետո 1991 թվականին դեր է ստանում «Աղջիկը, որը ուշացել էր» ֆիլմում։

Հոլիվուդ

Միրանդան կարիերայի նոր շրջանում դերեր ստացավ հոլիվուդյան կինոնկարներում՝ «Բարակ կարմիր գիծ» (1998) և «Ի՞նչ է թաքցնում սուտը» (2000

Օտտոն մեծ ճանաչում ձեռք բերեց Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» ֆիլմում Էովինի դերը։ Մինչ նկարահանումները Միրանդան սովորում էր ձիավարժություն և սուսերամարտ։

Հեռուստատեսությունում նա նկարահանվել է ամերիկյան «Կաշեմիրային մաֆիա» սերիալում, որի նկարահանումները դադարեցվեցին առաջին սեզոնից հետո։ 2014 թվականին նկարահանվել է «Ես Ֆրանկենշտեյնն եմ» ֆիլմում, իսկ 2015 թվականին՝ գերմանական «Հայրենիք» սերիալում[4]։

Թատրոնային կյանք

Միրանդայի առաջխաղացումը Սիդնեյի թատրոնում սկսվել է 1986 թվականին։

Անձնական կյանք

1997 թվականից Միրանդա Օտտոն հանդիպում էր դերասան Ռիչարդ Ռոքսբերգի հետ, սակայն 2000 թվականին նրանք բաժանվում են։ 2003 թվականին Միրանադան ամուսնանում է դերասան Փիթեր Օ՛Բրայանի հետ։ 2005 թվականի ապրիլի 1-ին նրանք ունենում են Դարսիին։

Մրցանակներ և անվանակարգեր

  • 1992 — 2 մրցանակ «AFI Award»: «Երկրորդական դերում լավագույն դերասանուհի» («Մեր վերջին օրերը») и «Լավագույն դերասանուհի» («Աղջիկը, ով ուշացել էր») անվանակարգերում։
  • 1997«AFI Award» մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։
  • 1998«AFI Award» մրցանակ «Երկրորդական դերում լավագույն դերասանուհի» անվանակարգում։
  • 1999 — «Արբանյակ» մրցանակ в категории «Դերասանական լավագույն անսամբլ» («Բարակ կարմիր գիծ»).
  • 2004 — «Broadcast Film Critics Association Awards» մրցանակ «Լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում («Մատանիների տիրակալը։ թագավորի վերադարձը»
  • 2004 — «ԱՄՆ-ի դերասանների մրցանակ» «Դերասանական լավագույն անսամբլ» («Մատանիների տիրակալը․ Թագավորի վերադարձը»
  • 2004 — «Սատուրն» մրցանակ «Երկրորդական դերում լավագույն դերասանուհի» անվանակարգում («Մատանիների տիրակալը․ Թագավորի վերադարձը»
  • 2005 — «Logie Awards» «Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում։
  • 2005«AFI Award» մրցանակ «Լավագույն դերասանուհի հեռուստատեսությունում» անվանակարգում։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.