Ռույ Գոնսալես դի Կլավիխո
From Wikipedia, the free encyclopedia
Ռույ Գոնսալես դե Կլավիխո (իսպ.՝ Ruy Gonzáles de Clavijo, 14-րդ դար, Մադրիդ, Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[1] - ապրիլի 2, 1412[1], Մադրիդ, Մադրիդ, Կաստիլիա և Լեոն), իսպանացի դիվանագետ, ուղեգրող։
Ռույ Գոնսալես դի Կլավիխո | |
---|---|
Ծնվել է | 14-րդ դար |
Ծննդավայր | Մադրիդ, Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[1] |
Մահացել է | ապրիլի 2, 1412[1] |
Մահվան վայր | Մադրիդ, Մադրիդ, Կաստիլիա և Լեոն |
Գերեզման | Մադրիդ |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Երկեր | Embassy to Timur? |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, դիվանագետ, գրող և պատմաբան |
Ruy González de Clavijo Վիքիպահեստում |
1403-1406 թվականներին եղել է Լենկթեմուրի մոտ Կաստիլիայի թագավոր Հենրի III պատվիրակության կազմում։ Պատվիրակության ցամաքային ուղին անցել է Հայաստանով (մեկնում՝ Տրապիզոն-Երզնկա-Կարին-Ալաշկերտ-Բայազետ-Մակու-Խոյ, վերադարձ՝ Խոյ-Ալաշկերտ-Անի-Կարս-Կարին-Թորթում-Տրապիզոն)։
Անցած բնակավայրերի և դրանց բնակիչների վերաբերյալ Կլավիխոն գրառումներ է արել, պահել է ճամփորդական օրագիր, որի հիման վրա հետագայում կազմել է ուղեգրություն ձեռագրերը պահվում են Իսպանիայի ազգային գրադարանում (Մադրիդ) և Բրիտանական թանգարանում (Լոնդոն)։
Այն արժեքավոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի և արևելյան մի շարք երկրների տնտեսական ու քաղաքական իրավիճակի մասին։ Առաջին անգամ հրատարակվել է 1582 թվականին, Սևիլյայում, հետագայում վերահրատարակվել և թարգմանվել է այլ լեզուներով։ Հայերեն թարգմանված են Հայաստանին վերաբերող առանձին գլուխներ ու հատվածներ։
Երկեր
- Ruy González de Clavijo, La embajada a Tamorlán. Francisco López Estrada, ed. (Madrid։ Castalia, 1999).
- Ruy González de Clavijo, Embassy to Tamerlane tr. G. Le Strange (1928).
- Ruy González de Clavijo, Embassy to Tamerlane, 1403-1406, translated by Guy Le Strange, with a new Introduction by Caroline Stone (Hardinge Simpole, 2009).
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.