Ռուբիկի խորանարդ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ռուբիկի խորանարդ (երբեմն Ռուբիկ-կուբիկ), եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խորանարդ, որն ստեղծվել է 1974 թվականին[1]՝ հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Էռնյո Ռուբիկի կողմից։
Սկզբնական շրջանում խորանարդը կոչվել է կախարդական խորանարդ (հունգ.՝ bűvös kocka)։ 1980 թվականին Ռուբիկի կողմից ստանալով արտոնագիր՝ ամերիկյան Ideal Toy Company խաղալիքներ պատրաստող ձեռնարկությունը ձեռնամուխ է լինում ռուբիկ-կուբիկներ արտադրելու գործընթացին[2], իսկ որոշ ժամանակ անց խաղալիքը Գերմանիայում մրցանակ է շահում (տարվա լավագույն գերմանական խաղ)։ 2009 թվականի հունվարի դրությամբ աշխարհում վաճառվել են 350 միլիոն օրինակ Ռուբիկի խորանարդներ[3][4], ինչի համար էլ այն դարձել է համար մեկ խճանկարային խաղը[5][6] և, ընդհանրապես՝ համար 1 խաղալիքն աշխարհում[7]։
Դասական ռուբիկ-կուբիկների դեպքում խորանարդի յուրաքանչյուր նիստ բաղկացած է թվով 9 հավասար քառակուսիներից, որոնք հավասարապես կրում են խորանարդի 6 գույները (սովորաբար՝ սպիտակ, կարմիր, կապույտ, նարնջագույն, կանաչ և դեղին)[8]։ Մեխանիզմն այնպիսին է, որ հնարավոր է խորանարդի բոլոր երեսները հանգիստ կերպով պտտեցնել։ Խաղն ավարտելու (հաղթելու) համար պետք է այնպես անել, որ խորանարդի յուրաքանչյուր երես ունենա համասեռ գույն։
1970 թվականի մարտին Լարի Նիկոլսը հայտնագործեց 2×2×2 խմբերում շարժական մասերով գլուխկոտրուկը և իր հայտնագործության համար դիմեց Կանադական արտոնագրի։ Նիկոլսի խորանարդի մասնիկներն իրար հետ միավորված էին մագնիսների օգնությամբ։ 1972 թվականի ապրիլի 11-ին Նիկոլսը ստանում է Միացյալ Նահանգների 3655201 արտոնագիրը, երկու տարի անց Ռուբիկն ստեղծում է իր խորանարդը։
1970 թվականի ապրիլի 9-ին Ֆրենկ Ֆոքսը դիմում է իր «Տարածական 3×3×3» արտոնագիր ստանալու համար։ Նա ստանում է Միացյալ Թագավորության արտոնագիր (1344259) 1974 թվականի հունվարի 16-ին[9]։
1970-ականների կեսերին Էռնո Ռուբիկն աշխատել է Բուդապեշտի կիրառական արվեստի և արհեստի ակադեմիայի ինտերիերի դիզայն բաժնում[10]։ Չնայած այն կարծիքին, թե նա խորանարդն ստեղծել է, որպեսզի օգնի իր աշակերտներին ավելի լավ պատկերացնել եռաչափ մարմինները, նրա իրական նպատակը եղել է անկախ կերպով տեղաշարժել մասերը առանց ամբողջ մեխանիզմի փլուզման։ Նա չէր հասկացել, որ ստեղծել է գլուխկոտրուկ, մինչև չէր խառնել և փորձել վերականգնել սկզբնական դիրքը[11]։ Ռուբիկն իր «Կախարդական խորանարդի» համար ստացել է Հունգարական արտոնագիրը (HU170062) 1975 թվականին։ Հունգարիայում սկզբնական շրջանում խորանարդը կոչվել է կախարդական խորանարդ (հունգ.՝ Bűvös kocka)։ Ideal-ը արտադրանքը ցանկանում էր վերանվանել՝ ընտրելով ավելի հեշտ հիշվող որևէ անվանում։ 1980 թվականին կախարդական խորանարդը վերանվանվել է Ռուբիկի անվամբ։
Կախարդական խորանարդի փորձնական փաթեթներն արտադրվել են 1977 թվականին և վաճառքի հանվել Բուդապեշտի խաղալիքների խանութներում։ Կախարդական խորանարդի մասերը կապակցված են իրար միջև պլաստիկի միակցված կտորներով, որոնք կանխում են խորանարդի հեշտությամբ քանդվելը, հակառակ Նիկոլսի մագնիսների մոդելի։ Էռնո Ռուբիկի համաձայնությամբ, գործարար Տիբոր Լացզին այն իր հետ տարավ Նյուրենբերգի խաղալիքների ցուցահանդեսին այն նպատակով, որպեսզի տարածի գլուխկոտրուկը[12]։ Այն նկատեց Seven Towns-ի հիմնադիր Թոմ Կրեմերը, և 1979 թվականի սեպտեմբերին նրանք Ideal Toys-ի հետ կնքեցին պայմանագիր այն մասին, որ խորանարդը վաճառվի ամբողջ աշխարհում[12]։ Գլուխկոտրուկն իր միջազգային նորամուտը նշեց Լոնդոնի, Փարիզի, Նյուրենբերգի և Նյու Յորքի խաղալիքների ցուցահանդեսներին 1980 թվականի հունվարին և փետրվարին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.